Մամուլի տեսություն 22-01-2019
Միջազգային հանրության մոտ Իրանին կրկին մեկուսացնելու բոլոր կողմնակիցներն այս պահին իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Միջին Արևելքում խաղաղության ու անվտանգության համաժողովի վրա:
Էբթեքար
Իրանն ու Եվրոպան քայլում են բարակ սառույցի վրայով
Միջազգային հանրության մոտ Իրանին կրկին մեկուսացնելու բոլոր կողմնակիցներն այս պահին իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Միջին Արևելքում խաղաղության ու անվտանգության համաժողովի վրա: Այս համաժողովը փետրվարի 13-ին և 14-ին անց է կացվելու Վարշավայում: Վարշավայի համաժողովը, որ կազմակերպվել է Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ու աշխարհի երկրների ղեկավարներին հղված հրավերներով Իրանի հարցի վրա կենտրոնանալով այս պահին վերածվել է երկսայրանի քարոզչական սրի, որի նպատակն է կամ Իրանի քաղաքական համակարգին պարտադրել փոփոխություն մտցնել իր քաղաքականություններում և կամ էլ Իրանի դեմ կրկին համաշխարհային կոնսենսուս առաջացնել: Բայց արդյոք այս համաժողովն ունենալու է Իրանի ընդդիմադիրների ակնկալած արդյունքները:
ԱՄՆ-ում հրապարակված Ճգնաժամի միջազգային խմբի վերջին զեկույցն ընդգծել է ՀԳՀԾ-ն լքելու ուղղությամբ Իրանին հրահրելու, այդ երկրին կրկին մեկուսացնելու և Իրանի վարքագծում փոփոխություն առաջացնելու կապակցությամբ Վաշինգտոնի ձախողումը: Դա պատճառ է դարձել, որ դիտորդներն ընդգծեն Թրամփի վարչակազմն իր նպատակների իրագործման համար Եվրոպայի ընկերակցությանը խիստ կարիք ունի: Դա ի տես այն բանի, որ չնայած Իրանի հետ բոլոր տարաձայնություններին Եվրոպայի ջանքն ուղղված է այդ երկրին համոզելու, որպեսզի հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին: Հաղորդումները վկայում են, որ Եվրոպայի ֆինանսական մասնավոր մեխանիզմ առաջիկա օրերին շահագործման է հանձնվելու: Նաև ասվել է, որ եվրոպական գլխավոր երկրների, այդ թվում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի ղեկավարները ոչ միայն չեն բաժանում ՀԳՀԾ-ի ու Իրանի հանդեպ Վաշինգտոնի վարած քաղաքականությունը, այլ հնարավոր է, որ նրանցից շատերը չմասնակցեն Վարշավայի նիստին:
ԵՄ-ի ղեկավարներն Իրանի հարցից բացի որպես նստաշրջանի հյուրընկալ երկիր Լեհաստանի ընտրությունը թշնամական քայլ են բնութագրում: Եվրոպացիների դիտանկյունից Վաշինգտոնը ցանկանում է ճեղքվածք առաջացնել Եվրոպայի արևելքի ու արևմուտքի միջև և այդպիսով մարտահրավեր նետել ԵՄ-ին: Սա Վաշինգտոնի քաղաքականությունները դիմակայելու հարցով Իրանի համար հուսադրիչ իրողություն է: Միևնույն ժամանակ Իրանի ու Եվրոպայի ներկա հարաբերությունները նման են բարակ սառույցի վրա քայլելուն: Նրանց հարաբերություններն այսօր շատ տարբեր են այս տարվա մայիս ամսվա համեմատությամբ, երբ Թրամփը հայտարարեց ՀԳՀԾ-ն լքելու մասին:
Խոռասան
Նեթանյահուի վերջին հրթիռակոծման ազդեցիկ պատճառները
Վերջին շաբաթներին իսրայելյան հրթիռներ են արձակվել վերջի ամիսներին համեմատական անդորր ապրող Սիրիայի ուղղությամբ: Հրթիռներ որոնց մեծ մասը խոցվեցին Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներն իրենց հավակնություններում ասել են, որ հարձակման թիրախ են դարձել իրանական Իրանին կապված ուժերին պատկանող ռազմաբազաները: Ուշագրավ կետն այն, որ հակառակ անցյալին, երբ Սիոնիստական ռեժիմը հրաժարվում էր ընդունել հարձակման պատասխանատվությունն այս դեպքում մի քանի անգամ հստակ կերպով ու պաշտոնական հաղորդագրությամբ իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը: Սիոնիստական ռեժիմի վարքագծում այս փոփոխությունը կարելի է քննարկել երեք դիտանկյունից: Առաջին՝ Սիոնիստական ռեժիմի ներքաղաքական զարգացումներ: Իսրայելցիները 2019 թվականը սկսեցին այն պայմաններում, երբ Նեթանյահուի կառավարությունը ձախողել և մի քանի նախարարների հրաժարմամբ փլուզվել է, այնպես որ Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի պատգամավորների կողմ քվեարկեցին Քնեսետի լուծարմանն ու ապրիլին արտահերթ ընտրություններ նշանակեցին: Երկրորդ՝ հետճգնաժամային Սիրիայի վրա ներազդեցության գործադրում: Այս շրջագծում արևմտյան, արաբական ու եբրայական առանցքը ջանք է գործադրում ցանկալի ներազդեցություն գործել հետճգնաժամային Սիրիայի վրա և քաղել իր կամեցածը: Երրորդ՝ տարածաշրջանում կրած իրարահաջորդ պարտությունների փոխարինում: Տարածաշրջանի քաղաքական ու ռազմական զարգացումներում վերջին ամիսների իրարահաջորդ պարտությունները Նեթանյահուին մղել եմ նման գործողության դիմելով թեթևացնել կրած պարտությունների ու մասնավորապես Գազայի պատերազմում կրած պարտության ծանրությունը:
Ալիք
Մեդիա փորձագետն Ադրբեջանի ընդդիմությունն ավելի հայատյաց է համարում, քան իշխանությունը
Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանն Ադրբեջանի ընդդիմությունն ավելի հայատյաց է համարում, քան իշխանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ ընդդիմությունն ավելի կտրուկ և կոշտ վերաբերմունք ունի արցախյան հիմնահարցի լուծման վերաբերյալ, քան ներկա իշխանությունները:
«Վառ օրինակ Է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: Երբ նա իշխանության եկավ, բոլորը մտածում էին, որ նա դեմոկրատ արևմտյան ուժերի կողմից աջակցություն ստացող անձ է, սակայն նա դարձավ Ադրբեջանի նախագահ, որն ամենահայատյացն էր, և մեր հանդեպ ամենակտրուկ գործողություններ էր կազմակերպում»,-ասաց նա: Քոչարյանը շեշտեց, որ նույնը կարելի է ասել նաև ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի մասին, որը Ադրբեջանի դեմոկրատիայի փարոսներից մեկն էր, բայց նրա պես հայատյաց անձի դժվար է գտնել:
«Այդպիսին են նաև իրավապաշտպան ամուսիններ Արիֆ և Լեյլա Յունուսները, որոնք Ադրբեջանից փախել են: Լեյլա Յունուսը եղել է ադրբեջանական բանակի գնդապետ տեղեկատվական գծով և հայատյացության տարածման ջատագով»,-նշեց փորձագետը:
Նա ընդգծեց, որ պետք է բավականին ուշադիր լինել Ադրբեջանում կատարվող իրադարձությունների նկատմամբ: «Տարբեր միջազգային կազմակերպություններ շահագրգռված են, որ արցախյան հակամարտության հարցն արագ լուծվի: Բայց, հաշվի առնելով այն, թե ովքեր են Ադրբեջանում ընդդիմադիր շարժման առաջնորդները, պետք չէ թուլանալ»,-եզրափակեց Քոչարյանը:
Ժողովուրդ
Ինչ միտում է տեսնում ՀՅԴ-ն Փաշինյանի «անսպասելի» ուղերձում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ուղերձը ստացվել է ժողովի հինգերորդ օրը «անսպասելիորեն»:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանին, սակայն վերջինս ասաց, որ տեղյակ չէ ուղերձի բովանդակությունից։ Հետաքրքրվեցինք` ի վերջո ուղերձը հրապարակվելո՞ւ է։ «Չեմ կարող ոչինչ ասել։ Ամենայն հավանականությամբ, ուղերձը ընթերցվել է ժողովի ժամանակ։ Եթե ժողովը հարկ համարի հրապարակել, կհրապարակվի»,- ասաց նա։
Մինչ այդ նկատենք, որ ՀՅԴ-ում հակված են կարծելու, թե Փաշինյանի այս քայլը միտված է եղել իրենց հետ հարաբերությունները պահպանելու հատկապես ԱԺ ընտրություններում ՀՅԴ ձախողումից հետո, երբ նրանք չանցան խորհրդարան: ՀՅԴ-ում կարծում են, թե Փաշինյանը ցանկանում է կամուրջները չայրել` հաշվի առնելով Սփյուռքում ՀՅԴ դերը, մանավանդ որ վարչապետը ցանկանում է բարձր պահել իր վարկանիշը Սփյուռքում։ Մի ուշագրավ բան եւս. ողջույնի ուղերձը եղել է ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի ելույթից հետո, որտեղ նա քննադատել էր նոր իշխանություններին»: