Մամուլի տեսություն 23-01-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103585-Մամուլի_տեսություն_23_01_2019
«Նյու Յորք Թայմզ»-ը գրում է. «1979 թվականի Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, որն ի դեպ առաջիկա ամիս նշելու է իր 40-ամյակը, Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները եղել են թշնամական և Թրամփի նախագահության շրջանում էլ ավելի են սրվել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2019 10:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-01-2019

«Նյու Յորք Թայմզ»-ը գրում է. «1979 թվականի Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, որն ի դեպ առաջիկա ամիս նշելու է իր 40-ամյակը, Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները եղել են թշնամական և Թրամփի նախագահության շրջանում էլ ավելի են սրվել»:

Քեյհան

Որևէ երկիր Իրանի չափ Միջին Արևելքը գլխավորելու արժանավորությունը չունի. «Նյու Յորք Թայմզ»

 

«Նյու Յորք Թայմզ»-ը գրում է. «1979 թվականի Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, որն ի դեպ առաջիկա ամիս նշելու է իր 40-ամյակը, Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները եղել են թշնամական և Թրամփի նախագահության շրջանում էլ ավելի են սրվել: Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման դեպքին ականատես ամերիկացի դիվանագետ Ջոն Լիմբերթը մի  հարցազրույցում այս կապակցությամբ ասել է. «Ես այս մասին շատ եմ խորհել: Իմ համոզմամբ լավագույն բանը որի հետ կարող են հույս կապել այն է, որ պատերազմի մեջ չմտնենք»:

Ամերիկացի նախկին այս դիվանագետը դեռ համակրում է Իրանն ու ցանկանում է այդ երկիրը ծանոթացնել ամերիկացիներին: Տեսական առումով որևէ մուսուլման երկիր Իրանի չափ դիրք, հարստություն, արժանավորություն և ժողովրդային փորձառություն չունի առաջնորդելու Միջին Արևելքը:

«Նյու Յորք Թայմզ»-ն ապա անդրադառնալով այն կետին, որ ԱՄՆ-ն Իրանի վրա ճնշման խստացումն իր արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքն է դարձրել, գրում է. «Պոմպեոն և  ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Բոլտոնը, որոնք մինչև այս վարչակազմի իշխանության հասնելն Իրանի դեմ հարձակման ու իշխանափոխության կոչ էին անում, շարունակում են իրագործել չափազանց բարդ այս կողմնորոշումը»:

«Նյու Յորք Թայմզ»-ի ընդգծմամբ ԱՄՆ-ում հարցումների արդյունքում ԱՄՆ-ում, որի քաղաքացիներից քչերն են Իրան ուղևորվել կամ Իրանի մասին բավարար տեղեկություններ ունեն, ամերիկացիների քիչ տոկոսն է հաշտվողական մոտեցման կողմնակից: Իսրայելի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կոմիտեն, Մոնաֆեղին խմբակը և Սաուդյան Արաբիան բոլորն էլ իրենց հին ծրագրերն իրագործելով խստացրել են Իրանի կապակցությամբ հաշտվողական մոտեցման փոխարեն պատժող քայլեր իրականացնելուն ուղղված իրենց լաբբին:

«Եթե Թրամփը ցանկանում է Միջին Արևելքում կայունություն հաստատել պարտավոր է Իրանի հետ երկխոսության մեջ մտնել, բայց երկու երկրի միջև տիրող մթնոլորտը դեռ թունավորված է և նույնիսկ Ջոն Լիմբերթի  նման մի անձնավորություն, որ խիստ ցանկություն ունի իր ընտանիքի ու թոռների հետ Իրան ուղևորվել, անհավանական է որ նման քայլի դիմելու արտոնություն ստանա»:

 

Խոռասան

Աշխարհի բանակների ռեյտինգում Իրանն իր դիրքը բարելավել է 7 աստիճանով

 

Ամերիկյան ռազմական մասնագիտական մի կայք 2018 թվականի իր գնահատականում Իրանի զինված ուժերի դիրքը 7 աստիճան բարելավելով նրան դասել է աշխարհի բանակների ռեյտինգի 13-րդ հորիզոնականում:

«Գլոբալ Ֆայըր Փաուեր» կայքի կազմած վերջին ռեյտինգային ցանկում Սիոնիստական ռեժիմի բանակը Բրազիլիայից ու Ինդոնեզիայից հետո զբաղեցրել է 16-րդ տեղը, իսկ 13-րդ տեղում կանգնած է Իրանի բանակը: Այս ռեյտինգը վերաբերում է աշխարհի 136 երկրների և Սիոնիստական ռեժիմի բանակներին: «Ջեռուզալեմ Փոստ»-ը գրել է, որ սա երրորդ անընդմեջ տարին է, որ այս ռեյտինգում Իսրայելի բանակի դիրքն անկում է ապրում: Սիոնիստական ռեժիմն անցած տարի զբաղեցնում էր 15-րդ, իսկ 2011 թվականին 11-րդ հորիզոնականը: Դա ի տես այն բանի, որ Իրանն իր դիրքը 7 աստիճան բարելավելով2017 թվականի 20-րդ հորիզոնականից 2018 թվականին տեղավորվել է 13-րդ հորիզոնականում: «Գլոբալ Ֆայըր Փաուեր» կայքի հայտարարության համաձայն այս ռեյտինգը կազմելիս նկատի են առնվել ռազմական սովորական կարողությունները և 55 այլ չափանիշ, որոնցից են զինապահեստում առկա զենքերի հեռահարությունը, հասանելի մարդուժի քանակը, պաշտպանական արդյունաբերության կարողությունները, բնական ռեսուրսները, աշխարհագրական տարածքն ու տնտեսական հզորությունը: «Ջեռուզալեմ Փոստ»-ը համեմատության եզրեր անցկացնելով Իրանի ու Սիոնիստական ռեժիմի միջև գրել է, որ Իրանի ծովային սարքավորումների քանակն ուշագրավ չափերով գերազանցում է Իսրայելին: Զորուժի քանակի տեսակետից էլ Իրանը գերազանցում է սիոնիստներին: Իրանի զինված ուժերում ծառայում են 934 հազար զորայիններ, մինչդեռ  այդ թիվը Սիոնիստական ռեժիմի մոտ  615 հազար հոգի է:

 

News.am

Անհասկանալի է, թե ինչու է տեղի ունեցել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը. ո՞րն է դրանում Հայաստանի շահը. Քաղաքագետ

 

Անհասկանալի է թե ինչու է տեղի ունեցել Ալիեւի հետ հանդիպումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞րն է դրանում Հայաստանի շահը: Ինչու՞ տեղեկատվություն չի հայտնվել նախօրոք, կամ քննարկվածի ամբողջ բովանդակությունից չի հայտնվում հիմա: ԼՏՊ-ի, Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք գաղտնիության պատճառը հայտնի էր: Հիմա դա չկա: Թափանցիկության պայմաններում ինչու՞ թափանցիկության չկա:

Ինչու՞ են հանդիպումներն այսքան ակտիվ: Ինչի՞ է ձգտում հայկական կողմը:

Եվ մի մանրուք, որ ամեն դեպքում շատ էական է. ովքե՞ր են պատասխանատու Հայաստանի ղեկավարին հուշելու համար, որ թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ամեն շարժում, դիրք, խոսք եւ կեցվածք կարեւորագույն նշանակություն եւ նաեւ իրական, առարկայական հետեւանքներ ունի: Ամերիկյան նախագահներին արդեն տասնամյակներ է ինչ նման հանդիպումներից առաջ մի քանի ժամ մանրամասն ինստրուկտաժ են անում, հետները փորձեր կատարում եւ խորհուրդներ տալիս: Գիտակցո՞ւմ են արդյոք այս հարցի համար պատասխանատուները, եթե այդպիսիք կան, որ այդ տարօրինակ հանդիպման ժամանակ վարչապետի նստած կեցվածքն ուղղակի պետք էր կանխել կամ գոնե հընթացս ուղղե՞լ»:

 

Ալիք

Սիրիան կարող է վերածվել Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների թատերաբեմի

 

Իսրայելը հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը հերթական անգամ հրթիռակոծել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող իրանական ռազմական օբյեկտները` վնաս հասցնելով նաև օդանավակայանի ենթակառուցվածքին: Ավիահարվածների արդյունքում եղել են զոհեր` այդ թվում սիրիական բանակի զինծառայողներ:

Իսրայելն արդեն ավելի քան երկու տարի է Սիրիայի տարածքում Իրանի դեմ ռազմական գործողություններ է իրականացնում, սակայն սովորաբար այդ մասին նախընտրում էր չխոսել: Վերջին շրջանում իսրայելական կողմը հաստատում է Սիրիայում իրանական թիրախներին հասցված հարվածները:

Սա թերևս կարող է նշանակել, որ Իսրայելը նախատեսում է Սիրիայում ակտիվացնել պայքարն Իրանի դեմ:  Ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից նշանակում է, որ հակամարտության կարգավորումից հետո Սիրիան, ըստ էության,  բաժանվելու է ազդեցության երեք գոտիների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի. ԱՄՆ-ն այժմ հավակնում է Թուրքիայի հետ «կիսելու» Սիրիայում վերջինիս ազդեցության գոտին:

Սա Իսրայելի համար դժվար է լավ լուր անվանել. Սիրիայում ամրապնդվում է Իրանի` հրեական պետության տարածաշրջանային գլխավոր հակառակորդի ազդեցությունը: Թել-Ավիվին նախորդ տարի հաջողվեց Մոսկվայի միջնորդությամբ հասնել նրան, որ Իրանը հեռանա սիրիա-իսրայելական սահմանից, սակայն վերջինիս դժվար հաջողվի միայն դիվանագիտական միջոցներով հասնել իրանական դիրքերը նաև Լիբանանի հետ սահմանից հանելուն: