Մամուլի տեսություն 24-01-2019
«Այս գիտական շարժումը չպիտի դանդաղի: Եթե աշխարհի գիտական կարավանից հետ մնացինք, այլևս անկարող ենք լինելու գիտական գագաթները նվաճել: Գիտական շարժման կապակցությամբ, որևէ դանդաղում չպիտի լինի»,-ասել է մեծարգո առաջնորդը:
Ռեսալաթ
Ահազանգ իրանական գիտության համար
«Այս գիտական շարժումը չպիտի դանդաղի: Եթե աշխարհի գիտական կարավանից հետ մնացինք, այլևս անկարող ենք լինելու գիտական գագաթները նվաճել: Գիտական շարժման կապակցությամբ, որևէ դանդաղում չպիտի լինի»: Երկրի գիտական կառույցներին ազդարարությունը: Սա երեկ ճանաչողական գիտությունների ու տեխնոլոգիաների զարգացման շտաբի պատասխանատուների ու հետազոտողների հետ հանդիպման ժամանակ մեծարգո առաջնորդի կատարած արտահայտությունների գլխավոր ուղերձն է: Միևնույն ժամանակ ինքնավստահության ներարկումը և երկրի գիտական կառույցներին համոզելն են այն հարցում, որ «մենք կարող ենք» նրա արտահայտությունների մյուս կարևոր կողմն էր: «Հավատացած ենք, որ եթե որևէ երկիր վճռականություն ցուցաբերի նույնիսկ քաղաքական ու տնտեսական դժվարությունների ժամանակ կարող է մեծ գործեր կատարել: Մեր այսօրվա պայմանները գիտական մեծ հիմնաքարերի հեղինակ դարձած որոշ երկրների պայմանների չափ ծանր չէ, հետևաբար կարող ենք գիտական ամուր հիմքեր ստեղծել»: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտություններից ընկալվող երկրի գիտական շարժումը դանդաղելու հետ կապված մտահոգությունը վկայում է գիտության հետ կապված կառույցներում, ու մասնավորապես երկրի համալսարաններում լուրջ թերությունների առկայության մասին: Երկրների գիտական վարկանիշը չափող որոշ միջազգային կայքերի կողմից ներկայացված վիճակագրական թվերը վկայում են այն մասին, որ թեև գիտական հոդվածների քանակի տեսակետից Իրանի գիտական աճը չափազանց բարձր է ու նույնիսկ առաջին տեղն է գրավում աշխարհում, սակայն իրանական հոդվածներում որակի ցուցանիշը քանակի հետ համեմատած ուշագրավ թերության մասին է վկայում:
Հեղափոխության մեծարգո առաջնորդի հայտնած մյուս մտահոգությունը, որ ներկայացվեց հորդորի տեսքով վերաբերում է երկրի գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում արևմտյան երկրների ծրագրերին ու հորդորներին վստահելուն: Այդուհանդերձ մեծարգո առաջնորդը պատասխանատուներին խրախուսել է օգտվել արևմուտքցիների բոլոր կարողություններին և խորհուրդ է տվել չհրաժարվել նրանցից սովորելուց: Նա ասաց, որ աշակերտելը ամոթ է, շարունակ աշակերտ մնալն է, որ ամոթ է:
Ջոմհուրի Էսլամի
«Ուալսթրիթ Ժուռնալ»-ը տեղեկացրեց Վարշավայի նիստի չեղարկման հավանականության մասին
Ամերիկյան «Ուալսթրիթ Ժուռնալ» ամերիկյան պարբերաթերթը գրեց. «Նկատի առնելով որ շատ երկրներ հրաժարվել են բարձր մակարդակում Վարշավայի նիստին մասնակցելուց, եվրոպացի որոշ դիվանագետներ չեն բացառել նիստը Պոմպեոյի կողմից չեղարկվելու հնարավորությունը»:
«Ուալսթրիթ Ժուռնալ»-ը չորեքշաբթի օրն անդրադառնալով Ասիայի արևմուտքում իրավիճակի քննարկման նպատակով լեհաստանում գումարվելիք նիստի դեմ քննադատություններին, գրեց, որ որոշ եվրոպացի գիտնականներ ենթադրում են, որ այս նիստը մեծ հավանականությամբ չեղարկվելու է:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ Վարշավան փետրվարի 13-ին և 14-ին հյուրընկալելու «Միջին Արևելքում խաղաղությունն ու անվտանգությունը» խորագրով մի նիստ: Նրա ընդգծմամբ ԱՄՆ-ի ու Լեհաստանի համատեղ հյուրընկալությամբ գումարվելիք նիստն առավելապես կենտրոնանալու է Իրանի հարցի վրա:
Այս մասին լուրը հրապարակվելուց հետո Իրանը խիստ քննադատության ենթարկեց Լեհաստանին և հակաիրանական նիստը հյուրընկալելու այդ երկրի որոշումը թշնամական քայլ բնութագրեց: Իրանի բացասական արձագանքը նկատի առնելով Վարշավան վերջին օրերին փորձել է մեղմել հիշյալ նիստի հակաիրանական բնույթը: Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալն էլ այս համաժողովի օրակարգի մասին բացատրություն տալու նպատակով այս շաբաթ ուղևորվեց Թեհրան:
ՄԱԿ-ում ԱՄՆ ժամանակավոր ներկայացուցիչ Ջանաթան Քոհենը էլ մեծ հավանականությամբ արձագանքելով այդ նիստին մասնակցելուց շատ երկրների հրաժարվելուն, նահանջեց Պոմպեոյի կատարած հայտարարությունից և ասաց, որ որոշված չէ Վարշավայի նիստն Իրանին վարկաբեկելու բեմ դառնա, այլ դա միայն անդրադառնալու է Ասիայի արևմուտքի դիմագրաված մարտահրավերներին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբնեզիան նույնպես քննադատելով այն իրողությունը, որ Վարշավայի նիստին մասնակցելու հրավեր չի ուղղվել Իրանին, ասաց. «Իրանի դեմ կոալիցիա ձևավորելուկապակցությամբ ջանքը պարզամտություն ու ոչ-կառուցողական քայլ է համարվում»:
Ալիք
Մատենադարանի մասնագետները կվերականգնեն Մերձավոր Արևելքում վնասված ձեռագրերը
Վերջին տարիներին Մերձավոր Արևելքի երկրներում վնասված ձեռագրերը կվերականգնվեն Մատենադարանում Հայաստանի մասնագետների օգնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
«Նախատեսվում է մի նոր խոշոր ծրագիր իրականացնել, որի հիմքերը դրվել են 2018 թվականին: Լիբանանից և Սիրիայից ձեռագրերի 9 վերականգնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ եկան Հայաստան, և Մատենադարանի մասնագետները մեկշաբաթյա դասընթաց կազմակերպեցին՝ որակավորման բարձրացման, գիտելիքների խորացման նպատակով: Ասեմ, որ մեր գործընկերները շատ գոհ էին արդյունքներից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար այն համարվեց հաջող ծրագրերից մեկը»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:
Արված աշխատանքի հիման վրա մի ավելի խոշոր ծրագրի հիմքերն են դրվել: Սիրիայում, Իրաքում վերջին տարիներին մշակութային արժեքները մեծապես վնասվել են, բավական տուժել են: Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով, նախատեսվում է, որ Մատենադարանը դառնա տարածաշրջանային կենտրոն նման ձեռագրերի վերականգնման համար:
«Դրանք խումբ առ խումբ կբերվեն Հայաստան, կվերականգնվեն և կվերադարձվեն: Սա, կարծում եմ, կունենա ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական նշանակություն: Ուրախությամբ ուզում եմ ասել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև վերջերս կայացած հանդիպմանը ևս այդ հարցը քննարկվել է: Սպասում ենք ծրագրի վերջնական հաստատմանը»,-ասաց Մատենադարանի տնօրենը:
168 ժամ
«Տորգ» է ընթանում ԼՂՀ մի քանի շրջանները զիջելու շուրջ. Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու
«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա խոսելու բան չկա: Վերջին ամիսների այս գործընթացը` հանդիպումները, որոնք ժամեր են տևում, ցույց են տալիս, որ լուրջ քննարկումներ են ընթանում, «տորգ» է ընթանում կոնկրետ պրոյեկտի շուրջ, այն բանակցային սեղանին է»,- մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
«Աչք էր զարնում, որ Ալիևը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը` ճնշված, քանի որ Ալիևը հաղթում է այս պարտիան, քանի որ Փաշինյանն ասում էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, և ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ: Ներկայումս նրանք խոսում են վստահության միջոցների մասին:
Ցանկացած լուրջ, կիրթ կոնֆլիկտաբան կարող է ձեզ համար հստակեցնել, նույնիսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողը կարող է ասել, որ կոնֆլիկտների հանգուցալուծման պրոցեսում կողմերը սկսում են վստահության մեխանիզմների մշակման, խաղաղության մասին խոսել միայն այն ժամանակ, երբ որոշակի փուլեր են անցած լինում, այսինքն` սա տեղի է ունենում բանակցային երրորդ կամ չորրորդ փուլում, երբ նախորդ փուլերը հաղթահարված են:
Ներկայումս նրանք հնչեցնում են երրորդ-չորրորդ փուլերը, իսկ առաջին փուլերը չեն մանրամասնում: Հայաստանյան քաղաքագետներն ու փորձագետները ռոմանտիկներ են, եթե կարծում են, որ առանց Ղարաբաղի ոչինչ չի կարող որոշվել: Որոշվում է, ինչպես տեսնում ենք»,- նկատել է նա:
Քաղաքագետը նաև հայտարարել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: Սրան, ըստ նրա՝ կհետևի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին և կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, փաթեթային նախագիծ կհայտնվի կարգավորման, և «ընկեր Փաշինյանի կամքը կկատարվի»: