Սիրիան Արաբական խորհրդարանների վեհաժողովին մասնակցելու հրավեր է ստացել
Հորդանանյան աղբյուրները հայտարարել են, որ Հորդանանի խորհրդարանի նախագահ Աթեֆ Թառավոնան իր սիրիացի պաշտոնակից Համուդա Սաբաղին հրավիրել է մասնակցել մարտի սկզբին Հորդանանի մայրաքաղաք Ամանում գումարվելիք Արաբական խորհրդարանների վեհաժողովի 29-րդ նստաշրջանին:
Արաբական պետությունների լիգային կից կառույց համարվող Արաբական խորհրդարանների վեհաժողովին մասնակցելու համար Սիրիային ուղղված հրավերը վկայում է 2011 թվականից առկախված այդ միությանը Սիրիայի անդամակցության վերականգնմանն ուղղված ջանքերի մասին:
Ահաբեկիչներին պարտության մատնելու կապակցությամբ Սիրիայի կառավարության իրարահաջորդ հաջողություններին հաջորդած տարածաշրջանային զարգացումներն ու նաև ներքին ու միջազգային դաշտում Բաշար Ասադի դիրքերի առավել ամրապնդումը հօգուտ Սիրիայի, խոշոր փոփոխություններ է առաջացրել միջազգային ու տարածաշրջանային դիրքորոշումներում: Դիրքորոշումներում շրջադարձը հատկապես նկատելի է այն երկրների ու մասնավորապես արաբական երկրների քաղաքականություններում, որոնք Սիրիայի հանդեպ թշնամական վերաբերմունք ունեին և կամ էլ ընկերակցում էին արաբ իշխանավորների ու արևմտյան պետությունների շանտաժներին: Վերջին շաբաթների ընթացքում Սիրիայի հանդեպ Հորդանանի և Պարսից ծոց տարածաշրջանի որոշ երկրների դիրքորոշումներում նկատվող փոփոխությունը կարելի է նույն շրջանակում գնահատել:
Սիրիայի դեմ ԱՊԼ-ի քայլերը վերցվեցին այն պայմաններում, երբ այդ երկիրը հիշյալ լիգայի հիմնադիր անդամ էր համարվում: Արաբական պետությունների Լիգան հիմնադրվեց 1945 թվականի մարտի 22-ին 6 անդամներով, որոնք էին Եգիպտոսը, Արաբիան, Իրաքը, Սիրիան, Լիբանանն ու Հորդանանը: Այս Լիգան այսօր ունի 22 անդամներ, որոնցից10-ն աֆրիկյան, իսկ 12-ը ասիական երկրներ են: Թեև Լիգան ձևավորվել է արաբական տարբեր երկրների անդամակցությամբ, այդուհանդերձ գտնվում է որոշ անդամների, այդ թվում՝ Արաբիայի խիստ ազդեցության ներքո, ինչն էլ այս Լիգայի կողմից սխալ քաղաքականությունների որդեգրման պատճառ է դարձել: ԱՊԼ-ն Սիրիայի անդամակցությունն առկախելուց բացի, վերջին տարիներին Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ մի քանի նիստեր ու նստաշրջաններ է գումարել, որոնց բոլորի առանցքում եղել է Սիրիայի ներքին հարցերին միջամտությունն ու այդ երկրում ահաբեկիչներին ու խռովարարներին աջակցությունը: ԱՊԼ-ի քայլերի նպատակը եղել է հող նախապատրաստել Սիրիայում արևմուտքի տիրակալական քաղաքականությունների, այդ թվում՝ Բաշար Ասադի գլխավորած այդ երկրի օրինական իշխանության կործանման համար: Դա ի տես այն բանի, որ ԱՊԼ-ի կանոնադրության համաձայն, Լիգան իրավունք չունի միջամտել անդամ երկրների ներքին հարցերին:
Լիգան, որ կոչված է լինելու հանուն խաղաղության, կայունության ու համագործակցության արաբական երկրների միասնականության սիմվոլը, որոշ ժամանակ է, ինչ վերածվել է անազդեցիկ միության և արաբական այլ երկրների ներքին հարցերին միջամտելու և տարածաշրջանում սադրանք հրահրելու համար քաղաքական միջոց է դարձել Արաբիայի ձեռքում: ԱՊԼ-ի անարդյունավետությունը կարելի է նկատել տարածաշրջանային ճգնաժամերի, այդ թվում Պաղեստինի հարցի և Սիրիայի, Եմենի ու Լիբիայի ճգնաժամերի կարգավորման հարցում նրա ձախողման մեջ: Նման քայլերը խիստ հարված են հասցրել միայն լուսանցքային հարցերով զբաղվող ԱՊԼ-ի դիրքին, որի արդյունքում հիշյալ Լիգան արաբական երկրների հիմնական հարցերին, այդ թվում տնտեսական ու հասարակական ճգնաժամերին անդրադառնալու կապակցությամբ թերացել է: Նման պայմաններում առավել քան երբևե անհրաժեշտություն է համարվում Սիրիայի կապակցությամբ նախկին սխալ քաղաքականությունները սրբագրելու արաբական երկրների լուրջ քայլը, հատկապես որ հիշյալ երկիրը շարունակ արաբական երկրներին միավորողի դեր է կատարել արաբական աշխարհում: