Մամուլի տեսություն 26-01-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103711-Մամուլի_տեսություն_26_01_2019
ԱՄՆ պետքարտուղարությունը մի հայտարարություն տարածելով նահանջեց մեծ աղմուկ բարձրացրած Լեհաստանի համաժողովի հակաիրանական նպատակներից և փոխեց այդ համաժողովում քննարկվելիք թեմաները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2019 11:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26-01-2019

ԱՄՆ պետքարտուղարությունը մի հայտարարություն տարածելով նահանջեց մեծ աղմուկ բարձրացրած Լեհաստանի համաժողովի հակաիրանական նպատակներից և փոխեց այդ համաժողովում քննարկվելիք թեմաները:

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ի նահանջը և փոփոխություն Լեհաստանի համաժողովի հակաիրանական առանցքում

 

ԱՄՆ պետքարտուղարությունը մի հայտարարություն տարածելով նահանջեց մեծ աղմուկ բարձրացրած Լեհաստանի համաժողովի հակաիրանական նպատակներից և փոխեց այդ համաժողովում քննարկվելիք թեմաները:

ԱՄՆ պետքարտուղարությունն այս հաղորդագրության մեջ Լեհաստանի համաժողովի խորագիրը «Միջին Արևելքում խաղաղության ու անվտանգության ապագան հայտարարեց և գերադասեց Իրանի մասին որևէ նշում չկատարել:

Դա ի տես այն բանի, որ Մայք Պոմպեոն ավելի վաղ անգամներ անդրադարձել էր Իրանի հետ կապված հարցերի առանցքայնությամբ հակաիրանակամ նիստ գումարվելուն:

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է, որ նստաշրջանի թեմաներն են լինելու «Տարածաշրջանային ճգնաժամերն ու տարածաշրջանում խաղաղ բնակչության վրա դրանց ազդեցությունը», «Հրթիռային ընդլայնումն ու ապատարածումը», «Կիբերային անվտանգությունը և էներգետիկայի բաժնում նորահայտ սպառնալիքները» և «Ծայրահեղականության դիմակայումը»:

Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ հակաիրանկան նիստը չընդառաջվելով ամերիկացի պաշտոնատարներ որոշել են փոխել նիստի թեմաները և դրա մեջ բազմազանություն մտցնել, որպեսզի նվազի հիշյալ նիստին այլ երկրների ԱԳ նախարարների չմասնակցելու ռիսկը:

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ եվրոպական որոշ երկրներ չեն մասնակցելու Լեհաստանի հակաիրանական նիստին և կամ ներկա են գտնվելու ցածր մակարդակում:

«Ուալսթրիթ Ժուռնալ»-ը չորեքշաբթի օրն անդրադառնալով Ասիայի արևմտյան տարածաշրջանում իրավիճակի քննարկման նպատակով Լեհաստանում գումարվելիք նիստի հասցեին հնչեցված քննադատություններին գրել էր, որ եվրոպացի որոշ դիվանագետներ չեն բացառում այս նստաշրջանի չեղարկման հնարավորությունը:

Իսկ «Նյուզվիք» պարբերաթերթի կայքը մի հաղորդման մեջ տեղեկացրեց Վարշավայի համաժողովի հակաիրանական նպատակները վերատեսության ենթարկելու համար Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների կողմից Թրամփի վրա գործադրվող ճնշման մասին:  

 

Խոռասան

Վենեսուելայի  ճգնաժամի ապագան

 

Վենեսուելան բառի իսկական իմաստով հայտնվել է քավարանում և ԱՄՆ-ի իր վերջին դիրքորոշման ընթացքում հայտարարել է, որ նպատակ ունի կտրել Նիկոլաս Մադոռոյի  նավթային եկամուտները և դրանք հատկացնել ընդդիմության առաջնորդ Խոան Գուայդուին:

Սպիտակ տունն այն պայմաններում է նման լուր հրապարակում, երբ ենթադրվում է Վաշինգտոնը նպատակ ունի դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Գուայդային: Գուցե հենց այս պատճառով է, որ զգուշացրել են Վենեսուելայում  արտաքին ռազմական միջամտության մասին: ԱՄՆ վարչակազմ չորեքշաբթի օրը Խոան Գուայդային պաշտոնապես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչեց: Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խոան Գուայդան, որը նաև խորհրդարանի նախագահն է այդ երկրի նախագահի վարած քաղաքականությունները քննադատող տասնյակ հազարավոր ցուցարարների հանրահավաքում իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակեց: Այս որոշումն ընդառաջվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից և նա մի հաղորդագրության Գուադայի ժամանակավոր նախագահությունը պաշտոնապես ճանաչեց:   

Հունվարի սկզբին ընտրություններում Մադոռոյի հաղթանակը հայտարարվելուց հետո ընդդիմության միջոցով վերահսկվող Վենեսուելայի ազգային խորհուրդը Նիկոլաս Մադուռոյի նախագահը բռնազավթված ու անօրինական համարեց:

Գուայդան 2019 թվականի հունվարի սկզբին Վենեսուելայի ազգային խորհրդարանի նախագահ նշանակվեց, սակայն Մադուռոն նրան զրկեց բոլոր լիազորություններից: Հիմա արդեն ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող Գուայդան ասել է, որ իշխանությունից հրաժարվելու դեպքում պատրաստ է քննարկել Մադուռոյին ներում շնորհելու հնարավորությունը: Դա պատճառ դարձավ, որ Նիկոլաս Մադուռոն իր համախոհների հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով հայտարարի ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Մադուռոն այդ ելույթի ժամանակ ասաց. «Նրանց նպատակն այն է, որ Վաշինգտոնն իշխի Վենեսուելայում։ Արդյոք դուք Վաշինգտոնի հրահանգներին հետևող վարձկան կառավարություն էք ցանկանում»։ Միևնույն ժամանակ Վենեսուելայի պաշտպանության նախարարն ու բանակի հրամանատարները, որոնք Վենեսուելայի վերջին զարգացումների ընթացքում կարևոր դերակատարություն ունեն հեռուստաէկրաններին հայտնվելով իրենց աջակցությունը հայտնեցին երկրի օրինական կառավարությանը և ընդդիմությանը կոչ արեցին հրաժարվել հեղաշրջում իրականացնելու փորձերից:

 

Ալիք

Փորձագետ. Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումների չծրագրված բնույթը մտահոգում է

 

Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումների չծրագրված բնույթը մտահոգիչ է։ Այդ մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Նրա խոսքով, մտահոգիչ է ոչ թե բուն հանդիպումը, այլ հանդիպման ձեւաչափը։ «Նման հանդիպումները պետք է կազմակերպված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, հակառակ դեպքում դրանց անցկացումն աննպատակահարմար է»,– նշել է նա։

Փորձագետն ընդգծել է, որ անհասկանալի է հանուն զրույցի նման հանդիպումներ անցկացնելու իմաստը։ «Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը մոտ ընկերներ են եւ հանդիպել են, որպեսզի քննարկեն անձնական հարցեր։ Այդ պատճառով, բնականաբար, հանդիպումների ժամանակ քննարկվելու են բացառապես պետական հարցեր եւ անվտանգության խնդիրները, իսկ նման լուրջ հարցերի քննարկումը, առանց նախնական նախապատրաստման, մտագոհություն է հարուցում»,– նշել է նա։

Փորձագետը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե չի կարող հանդես գալ ԼՂՀ անունից, հարցեր է առաջացնում։ «Դա կարող է հանգեցնել այն մտքին, որ փորձ է արվում բանակցային գործընթացի հնարավոր ձախողված արդյունքի ողջ պատասխանատվությունը բարդել Ստեփանակերտի վրա, պատասխանատվության մի մասը վերցնել Հայաստանի վրայից՝առանց հաշվի առնելու Երեւանի իրական դերը այդ հակամարտությունում։ Նման մոտեցումը կարող է հանգեցնել փակուղու բանակցային գործընթացում կամ մեզ համար խիստ անցանկալի լուծումների։ Իսկ եթե հավատարիմ լինենք այն սկզբունքին, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Ղարաբաղի հետ, ապա Բաքուն պարզապես կարող է հրաժարվել դրանցից եւ ուժ գործադրել»,– նշել է նա։ Աղասի Ենոքյանն ավելացրել է, որ չնայած Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում չի խոսում այն մասին, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, Հայաստանը, մասնակցելով բանակցություններին, այսպես թե այնպես, այդ հակամարտության լուծման պատասխանատվություն է ստանձնում։

 

News.am

Փորձագետ. Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Դավոսում ծրագրված էր

 

Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Դավոսում ծրագրված էր։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը նախօրոք ծրագրված չէր։

Նրա խոսքով՝ նման հանդիպումները կազմակերպվում են նախօրոք եւ միջնորդների աջակցությամբ։

Այդպիսի հանդիպում զուտ տեխնիկապես անհնար էր անցկացնել պատահաբար՝ հաշվի առնելով, որ այն անցկացվել է Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, որտեղ բոլոր մասնակիցների օրակարգը խիստ հագեցած է։ Ուստի, պարզ է, որ այդ հանդիպումը ծրագրված էր»,– նշել է նա։

Փորձագետն ավելացրել է, որ Դավոսում պետությունների ղեկավարների միջեւ պատահական հանդիպումներ չեն լինում։

«Այլ բան է, որ Հայաստանի վարչապետը, հնարավոր է, չի ցանկանում խոսել այն մասին, որ հանդիպումը ծրագրված էր։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Սակայն պետք է հասկանալ, որ եթե անցկացնում ես ծրագրված հանդիպում, իրականացնում ես  բանակցային գործընթաց։ Իսկ եթե հանդիպումը պատահական էր, դա բանակցություն չէ, այլ՝ զրույց։ Դրանց միջեւ տարբերությունը մեծ է»,– բացատրել է նա։

Արմեն Բադալյանն ավելացրել է, որ, հնարավոր է, դա արվում է՝ որեւէ անհաջողության դեպքում խուսափելու համար քննադատությունից բանակցային գործընթացի արդյունքների առնչությամբ։