Մամուլի տեսություն 27-01-2019
Թվում է, որ ԻԻՀ ԱԳ նախարարությունն ու դրանից վեր կառավարությունը պիտի անհապաղ իր հարցերը լուծի Եվրոպայի ու նրա «վատ ոստիկանի» հետ:
Ջավան
Պիտի հարվածել այս Եվրոպայի բերանին
Թվում է, որ ԻԻՀ ԱԳ նախարարությունն ու դրանից վեր կառավարությունը պիտի անհապաղ իր հարցերը լուծի Եվրոպայի ու նրա «վատ ոստիկանի» հետ և այս կապակցությամբ չպիտի հույսեր կապելով ֆինանսական մասնավոր մեխանիզմի հետ քաղաքական նկատառումներով տարվի, քանի որ այն մեխանիզմը որ պիտի փոխարինի ՀԳՀԾ-ին ու նավթ սննդի դիմաց շրջանակներում աշխատի նվազագույն քայլն է, որ ԵՄ-ն պարտավոր է վերցնել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների ուղղությամբ, ոչ թե լկտիաբար ֆինանսական մեխանիզմի խոստում տալուն զուգահեռ նաև անդրադառնա հրթիռների հարցին:
Եվրոպան Իրանի հետ համագործակցությունից բացի այլ ելք չունի և Իրանի ու Եվրոպայի քաղաքական հարաբերությունների խզման գլխավոր տուժող կողմը եվրոպացիներն են լինելու: Հետևաբար ԻԻՀ ԱԳ նախարարությունը պիտի թափանցիկ կերպով բացատրի, թե Ֆրանսիայի ԱԳ նախարարն «Իրանի հետ հրթիռային բանակցություններ» ասելով ինչ նկատի ունի: Բացի այդ հիմա ժամանակ է հարվածելու այս «վատ ոստիկանի» բերանին:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանն ուրբաթ օրը կրկնեց Իրանի կապակցությամբ իր երկրի վերջին շաբաթների հրթիռային դիրքորոշումը և պահանջեց դադարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը: «Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն Լը Դերիանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Մենք պատրաստ ենք որպեսզի բանակցություններն արդյունքի չհանգելու դեպքում ծանր պատժամիջոցներ գործադրենք և իրանցիներն այդ մասին լավ գիտեն»:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այն պայմաններում է ակնարկել բանակցությանը, երբ Թեհրանն ու Փարիզը մինչ այսօր չեն հաստատել Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ բանակցություններ վարելու փաստը: Նկատի առնելով, որ Իրանը մերժել է իր հրթիռային ծրագրի կապակցությամբ ցանկացած տեսակի բանակցությունը պարզ չէ, թե Լը Դերիանն ինչ բանակցությունների արդյունքի չհանգելու մասին է խոսում:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երեկ առանց անկարկ կատարելու այն հարցին, թե արդյոք կողմերի միջև որևէ բանակցություն տեղի ունեցել է, հայտարարեց, որ Իրանի հրթիռային կարողությունը բանակցության թեմա չի կարող դառնալ և եվրոպական կողմին ազդարարեց. «Եթե նոր պատժամիջոցներ սահմանվեն Եվրոպայի հետ հարաբերությունները վերատեսության կենթարկենք»:
Քեյհան
«Ասոշիետդպրես»-ի բացահայտումը Վենեսուելայում հեղաշրջման մասին՝ Գուայդոն ուղղակի հրահանգ է ստանում Վաշինգտոնից
ԱՄՆ-ի անսովոր աջակցությամբ իրեն նախագահ հռչակած Վենեսուելայի ընդդիմության արևմտամետ առաջնորդ Խոան Գուայդոն վտանգավոր խաղի մեջ է մտնում: Ոտնահարելով միջազգային պարտադիր բոլոր սկզբունքներն ու կանոնները ԱՄՆ պետությունը, որ իրեն համարում է այդ համակարգի ու սկզբունքների խնամակալը մտադրվել է ամեն գնով, անգամ կոտորած կազմակերպելով ու արյան ծով ստեղծելով կործանել Վենեսուելայի օրինական իշխանությունը և նրա փոխարեն մի վարձկանի կարգել: Պոմպեոյի, Թրամփի և ամերիկյան ԶԼՄ-ների որդեգրած դիրքորոշումներով այսօր այլևս որևէ մեկը չի կարող կասկածել, որ Գուայդոն ուղղակի հրահանգ է ստանում Վաշինգտոնից:
Չորեքշաբթի օրը Գուայդոյի ինքն իրեն նախագահ հռչակելուց ընդամենը րոպեներ անց Թրամփը շտապ կերպով «Թուիթեր»-ում գրառում կատարելով պաշտոնապես ճանաչեց նրա նախագահությունը: ԱՄՆ գանձապահության նախարարությունը միաժամանակ հայտարարեց, որ Վենեսուելայի պետական գույքը հանձնելու է Գուայդոյին: ԱՄՆ գանձապահության նախարարությունն իր հաղորդագրության մեջ հայտարարել է. «ԱՄՆ-ն օգտվելու է իր տնտեսական ու դիվանագիտական բոլոր միջոցներից վստահանալու համար որ այս գույքի ու հաշիվների փոխանցումն օգտագործվելու են Խոան Գուայդոյի պաշտոնապես ճանաչման ուղղությամբ»: Բոլտոնն էլ տեղեկացրեց հեղաշրջման հեղինակներին 20 միլիոն դոլար օժանդակություն հատկացնելու մասին: Պոմպեոն երեկ նույնիսկ բացահայտ կերպով Վենեսուելայի ժողովրդին կոչ արեց կործանել իրենց երկրի իշխանությանը:
Ամերիկացիներն այնքան բացահայտ են ասպարեզ իջել, որ նույնիսկ արժանացել են արևմտյան մամուլի ու փորձագիտական շրջանակների քննադատության: «Ասոշիետդպրես» լրատվական գործակալությունը երեկ այս հեղաշրջման կուլիսների մասին բացահայտում կատարելով գրեց. «Լատինամերիկյան երկրների մի կոալիցիա, որը ԱՄՆ-ի կողքին Խոան Գուայդային պաշտոնապես ճանաչել է որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, մի քանի շաբաթ առաջվանից գաղտնի դիվանագիտություն է վարել, որի շրջանակներում գաղտնի ուղերձներ են հղվել Վենեսուելայի ընդդիմադիր ակտիվիստներին և Վենեսուելայի ընդդիմության առաջնորդն էլ արտասահմանայն ռիսկային ուղևորություն է կատարել»:
Ալիք
Հայ-իրանական հարաբերությունների տնտեսական տիրույթում առաջացել են ռիսկեր. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը համոզված է, որ Հայաստանում կամ Իրանում տեղի ունեցող իշխանափոխությունները և ներքաղաքական զարգացումները չպետք է որևէ ազդեցություն ունենան երկու երկրների հարաբերությունների վրա, քանի որ դրանք հավասար կենսական նշանակություն ունեն և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար։
«Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների արդի փուլին, Հայաստանում ներքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ որոշակի շրջանում դրանցում զգալի դադար կար։ Մենք խնդիր ունենք այդ դադարի հետևանքով առաջացած բացերը հնարավորինս արագ և որակյալ լրացնելու։ Մենք՝ որպես պետություն, այդ խնդիրն ունենք, իսկ բացերը կարող են լրացվել հատկապես բարձր մակարդակի հանդիպումների և փոխայցելությունների կազմակերպմամբ», - Aysor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով՝ խոսքը գլխավորապես վերաբերում է երկու երկրների առաջին դեմքերի հանդիպումներին։ Ըստ նրա՝ բարձրաստիճան պաշտոնայների շփումներն անընդհատ և ամենաբարձր մակարդակով պետք է կազմակերպվեն, որպեսի հայ-իրանական հարաբերություններն ավելի ու ավելի ամրապնդվեն։
«Բարձ մակարդակի հանդիպումները երկու պետությունների միջև հարաբերությունների կարևոր ցուցիչ են, հատկապես, եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանային մեր հակառակորդները փորձել և հիմա էլ փորձում են օգտվել դադարի փուլից։ Մենք երկկողմ հարաբերություններին պետք է նոր թափ և որակ հաղորդենք», - շեշտեց իրանագետը՝ հավելելով, որ հայ-իրանական հարաբերություննները չպետք է պայմանավորվեն արտաքին ազդակներով, հորդորներով կամ ճնշումներով։
Վարդան Ոսկանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստան-Իրան հարաբերությունների մակարդակը քաղաքական տիրույթում չի փոխվել, իսկ ահա տնտեսական տիրույթում առաջացել են որոշակի ռիսկեր, որոնք կարող են ազդել նաև քաղաքական տիրույթի վրա։
«Խոսքը վերաբերում է ամերիկյան պատժամիջոցներին, որոնք որոշակի անհանգստություն և զգուշավորություն են առաջացնում Հայաստանում։ Ամեն դեպքում, հայ-իրանական հարաբերությունների ներուժն այնքան մեծ է, որ ընդհանուր քաղաքական ֆոնը կարելի է դրական գնահատել, բայց, կրկնում եմ, զգալի աշխատանքներ կան, որոնք պետք է հնարավորինս արագ և որակյալ կերպով իրականացվեն, հակառակ դեպքում մեծ բացեր կունենանք», - ամփոփեց իրանագետը։
News.am
Հայամետ Ֆրանկ Էնգելը ընտրվել է Լյուքսեմբուրքի ամենամեծ կուսակցության նախագահ
Հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրանկ Էնգելը 54 տոկոս կողմ ձայներով ընտրվել է Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության նախագահ։ Նրա մրցակից Սերժ Վիլյամսն ստացել է ձայների 46 տոկոսը՝ 536 ձայն:
43-ամյա Ֆրանկ Էնգելը եղել է կուսակցության քարտուղարը, իսկ 2009-ին առաջին անգամ հանդես է եկել Եվրոպական խորհրդարանում:
Հիշեցնենք, որ Ֆրանկ Էնգելի կինը հայ է՝ Տաթեւ Մանուկյանը: Նրանք միասին եղել են Հայաստանում և ԼՂ-ում, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները փորձել են նրան ներառել Ինտերպոլով հետախուզվող անձանց ցուցակում: