Մամուլի տեսություն 28-01-2019
ԻԻՀ բանակի ցամաքային ուժի հզորության ցուցադրման երկօրյա զորավարժությունը մի քանի օր առաջ ավարտվեց:
Ղոդս
Հզորության ցուցադրում, պատասխան ԱՄՆ-ի ու Եվրոպայի սպառնալիքներին
ԻԻՀ բանակի ցամաքային ուժի հզորության ցուցադրման երկօրյա զորավարժությունը մի քանի օր առաջ ավարտվեց, այդուհանդերձ նկատի առնելով տարածաշրջանի զարգացումները և Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն այդ զորավարժությունը հայտնվեց շատ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Օրինակ «Մասրավի», «Ալ-Ֆաջր», «Ալ-Նուր» և «Ասրար Ալ-Օսբու» լրատվական աղբյուրներն այս զորավարժությունը Սիրիայում Իրանի ռազմաբազաների դեմ Իսրայելի ռեժիմի բանակի հարձակման կապակցությամբ այդ ռեժիմի որոշ պաշտոնատարների հայտարարություններին տրված պատասխան համարեցին: Որոշ աղբյուրներ էլ անդրադարձան զորավարժության ընթացքում Իրանի բանակի պաշտոնատարների հայտարարություններին: Հայացք նետելով Իրանի վերջին 9 ամիսների զորավարժություններին, ինչպես նաև ԻԻՀ զինվորական բարձրաստիճան պաշտոնատարների բառապաշարում նոր արտահայտությունների ի հայտ գալը, այդ թվում «պաշտպանության փոխարեն գրոհի» օգտագործումն ազդարարում է Իրանում հզորության զորավարժության նոր փուլի մեկնարկի մասին: Օրինակ ԻԻՀ բանակի ցամաքային ուժի հրամանատար գեներալ Հեյդարին գրոհային կողմնորոշումը համարելով «Հզորություն 97» զորավարժության գլխավոր հատկանիշն, ասաց. «Զինված ուժերում օպերատիվ գլխավոր ռազմավարությունը, որը մեզ է փոխանցվել վերադաս մարմինների կողից պաշտպանական կառավարումից անցում է կատարել գրոհային վիճակի»: Նա նաև հայտարարել է. «Հասել ենք մի փուլի, որ գրոհային լավ կողմնորոշմամբ կարող են պաշտպանել հայրենիքն ու համակարգը»: ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Բաղերին էլ ընդգծելով Իրանի զինված ուժերի ոչ-ոտնձգողական կողմնորոշումն ասել է. «Աչք չենք հառել այլ երկրի շահերին ու տարածքին, սակայն մեր շահերի պաշտպանության ուղղությամբ հնարավոր է, որ գրոհային կողմնորոշում ցուցաբերենք, որպեսզի օտարներ նկատելով դրա հետևանքները հրաժարվեն մեր երկրի շահերի դեմ ոտնձգության գաղափարից»: Ո՞րն է այս տարի կազմակերպված զորավարժությունների նպատակը: Մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական հրաժարումը կարելի է երկու տարի առաջ Թրամփի հակաիրանական կառավարության ձևավորման պտուղը համարել: Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Թրամփի խիստ հակաիրանական ուղղվածությամբ նշանակումները խախտեցին Իրանի կառավարության վերջին տարիների գրեթե բոլոր հաշվարկումները: Թեև մեծարգո առաջնորդի տեսակետի համաձայն ոչ պատերազմ է լինելու և ոչ էլ բանակցելու ենք, սակայն թշնամու սպառնալիքներին պատասխանելն ու հզորության ցուցադրումն անհրաժեշտություն է, որը ուշագրավ կերպով կարող է օգնել իրանցի դիվանագետներին, պայմանով որ նրանք հավատացած լինեն, թե մենք կարող ենք:
Ջոմհուրի Էսլամի
Սպիտակ տնում անկարգության հետևանքները
Երկու նոր ճակատներում Թրամփի կրած ծանր պարտությունը, ցուցադրել է Սպիտակ տանը տիրող անկարգության ծավալները: Կոնգրեսի դիմաց Թրամփի նահանջը և ԱԽ-ում Թրամփի ներկայացրած բանաձևի նախագծի հետ Ռուսաստանի և Չինաստանի հակառակությունը կրկին անգամ ցուցադրեցին Թրամփի մերձավորների ապաշնորհությունը: Այդուհանդերձ Սպիտակ տունը երկու հարցերում էլ ընդգծում է իր հարձակողական ու չարագործական դիրքորոշումը: Մի կողմից Կոնգրեսն առանց Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար բյուջե վավերացնելու իր համաձայնությունը տվեց կառավարության աշխարանքի վերսկսմանը և Սպիտակ տան հետ բանակցության երեքշաբաթյա ժամկետ նշանակեց: Դրան զուգահեռ Վենեսուելայում իշխանությունն անօրինական կերպով Մադորոյի ընդդիմադիրներին հանձնելու կապակցությամբ Թրամփյան Ամերիկայի առաջարկած բանաձևի նախագիծը Չինաստանի ու Ռուսաստանի հակառակությամբ տապալվեց: Երկու դեպքերում էլ Թրամփի մանկական կամակորությամբ պնդում է, որ մյուսները պիտի հետևեն նրա անտրամաբանական քաղաքականություններին: Այս դեպքում նույնիսկ ԱԽ-ի նիստին Մայք Պոմպեոյի մասնակցությունն էլ արդյունք չունեցավ: Հիմա էլ Վաշինգտոնը պնդում է, որ Վենեսուելայի ֆինանսական աղբյուրները պիտի տրամադրվեն ընդդիմությանը և միևնույն ժամանակ Վենեսուելայում հանրային անհնազանդության կոչ է արել, որպեսզի այդպիսով քողարկի իր կրած պարտությունը:
Ալիք
Այսօր Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձն է
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Հայաստանը նշում է բանակի կազմավորման 27-ամեակը:
1991 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:
Հայկական Բանակի ձեւավորման եւ զարգացման մասին խօսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989 թ. փետրւարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Երկրորդ փուլը (1992 թ. յունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձեւավորման հետ: Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչեւ մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»:
Փորձագետների կարծիքով՝ Հայաստանի բանակը իրավապես կարելի է համարել ամենամարտունակը Կովկասում: Հայոց բանակը դա երիցս ապացուցեց 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:
Սպուտնիկ Արմենիա
Այդ սկանդալային պարգևավճարները. ի՞նչ է ասում հակակոռուպցիոն փորձագետը
Աշխատակիցների պարգևատրման պրակտիկան, ընդհանուր առմամբ, դրական երևույթ է այդ մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու տեսակետից։ Սակայն կարևոր է հասկանալ՝ որքանով է այդ երևույթը Հայաստանում համապատասխանում գործող օրենսդրությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։
ինքնակառավարման մարմինների աշխատակիցների պարգևավճարների հարցը Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից է։ Դեկտեմբերին նախարարները, մարզպետները, նրանց տեղակալներն ու ավելի ցածր կարգի պաշտոնյաներ բազմահազարանոց, երբեմն էլ՝ մի քանի միլիոնների հասնող դրամական պարգևավճարներ են ստացել։
Պաշտոնյաները հիմա արդարանում են, ասելով, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է տեղի ունենում, հերքում են թվերը, որոնցով արտահայտվում են այդ պարգևավճարները (իսկ խոսքը երբեմն ութ նիշանոց թվերի մասին է), արդարադատության նախարարությունն էլ պարզաբանում է, որ պարգևատրվածների ու գումարների ցանկի հրապարակումը անձնական տվյալների հրապարակում կլինի ու դա անթույլատրելի է։
Քանի որ խոսքը տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդկանց մասին է, ապա գործը պետք է քննվի մի քանի օրենսդրական ակտերի սահմանում, կարծում է Սողոմոնյանը։ Դա «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ու համայնքային ծառայողների մասին» օրենքներն են և աշխատանքային օրենսգիրքը։ Կառավարությունը դեռ 2011 թվականին որոշում էր կայացրել, որը կարգավորում է աշխատակիցների պարգևատրումը։
Ըստ որոշման՝ պարգևավճար կարող են ստանալ անձինք, որոնք առնվազն վեց ամիս աշխատել են այդ պաշտոնում։
Եթե այդ ժամկետը չի պահվել, ապա իրավունք չունեն պարգևավճար ստանալու։ Փորձագետը կարևորում է նաև պաշտոնյաների աշխատանքի որակը։
Նրա խոսքով՝ որպես կանոն պարգևավճարը լավ աշխատանքի դիմաց են տալիս։ Այդ կապակցությամբ հարց է առաջանում, արդյո՞ք այդ մարդկանց աշխատանքի գնահատում է տեղի ունեցել, ու արդյո՞ք այդ հիմքով են պարգևավճարներ տրվել։ Պետք հասկանալ նաև, թե ինչպես է որոշվել՝ ում է պարգևավճար տրվում։
«Այդ չափանիշներից բացի նաև պետծառայողների բարեխղճության սկզբունք գոյություն ունի։ Պետական պաշտոնյայի կոմպետենտ, թափանցիկ ու բարեխիղճ աշխատանքը ելնում է օրենքի նորմերից», - կարծում է Սողոմոնյանը։
Փորձագետի կարծիքով՝ լավ կլիներ, որ հասարակությունը ստանար բոլոր այս հարցերի պատասխանները։ Չի բացառվում, որ իրավապահ մարմինների համար այդ ուղղությամբ նույնպես աշխատանք լինի, քանի որ պարգևատրման ընթացքում կարող են իրավախախտումներ եղած լինել։