Մամուլի տեսություն 29-01-2019
Լեհաստանում քաղաքական խաղի դերակատարների անգործությունը զայրացրել է հակաիրանական այս խայտառակ խաղը նախագծողներին ու գործադրողներին:
Ջոմհուրի Էսլամի
Վարշավայի քաղաքական խաղի անբանուկ շուկան
Լեհաստանում քաղաքական խաղի դերակատարների անգործությունը զայրացրել է հակաիրանական այս խայտառակ խաղը նախագծողներին ու գործադրողներին: Հակաիրան մի խումբ նեխած դեմքեր սկսած Ջոն Բոլտոնից ու Մայք Պոմպեոյից և վերջացրած քաղաքական բնագավառում մի խումբ սնանկացածներով ու Բեն Սալմանով մտահոգ են նրա համար թե ինչո՞ւ Լեհաստանում նրանց նախատեսած խաղը նույնիսկ մեկնարկից առաջ արդեն ձախողված ու պարտված քայլ է համարվում:
ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկանալով այն մասին, որ շատ երկրներ ու գործիչներ չեն մասնակցելու Լեհաստանի նիստին փորձելով ինչ-որ ելք գտնել ամբողջությամբ փոփոխություն է մտցրել իր քաղաքական ու քարոզչական առանցքներում: Այդ քայլը նպատակ ունի հնարավորինս ավելի մեծ քանակությամբ մասնակիցներ հավաքել: ԱՄՆ պետքարտուղարությունը մի հաղորդագրությամբ փոխելով Վարշավայի նիստի նպատակները դրա առանցքը «Միջին Արևելքում խաղաղությունն ու անվտանգություն»-ն է հայտարարել: Այդուհանդերձ թվում է, որ նստաշրջանի առանցքում փոփոխությունը քարոզչական տակտիկայում փոփոխություն է, որը նպատակ ունի խաբել հրավիրյալներին և նրանց դրական կարծիքը շահել Վարշավայի նիստին մասնակցելու ուղղությամբ, սակայն նիստը կազմակերպողների գլխավոր նպատակը մնում է նույնը: Թվում է, որ Վարշավայի նիստը չընդառաջվելու գլխավոր պատճառը դրա կազմակերպիչների խաբեբայություն է, որոնք փորձում են այս նստաշրջան բերել նրանց ովքեր հեշտությամբ պատրաստ չեն լինում Թրամփի, Նեթանյահուի ու Բեն Սալմանի խամաճիկը դառնալ:
Բացառությամբ մի քանի նեխած ու անպատիվ ռեժիմների գրեթե որևէ այլ երկիր պատրաստ չի եղել մասնակցել Իրանի դեմ ցուցական այս քայլին և որոշ երկրներ էլ հարգելով ԱՄՆ-ին ու Լեհաստանի քաղաքական ներկայացման մյուս հեղինակներին որոշել են Վարշավայում իրենց դեսպանատան ցածր մակարդակի պաշտոնատարներին այդ նստաշրջան գործուղել, որը գործնականում որևէ կշիռ չի կարող փոխանցել այս նստաշրջանին: Սա այն իմաստով է, որ Ջոն Բոլտոնի, Մայք Պոմպեոյի և որոշ արաբ նեխած ռեժիմների համատեղ սեղմ ջանքը գործնականում արդյունքի չի հասել և նրանք չեն կարողացել հեղինակավոր երկրներին խրախուսել ու համոզել այս նիստին մասնակցելու ուղղությամբ:
Իզուր չէ, որ Ջոն Բոլտոնն ու Մայք Պոմպեոն վերջերս առավել քան երբևե քննադատության թիրախ են դարձնում այլ երկրներին, այն պատճառով, որ ինչու նրանք պատրաստ չեն եղել Իրանի դեմ դիրքորոշում ընդունել և ինչու Իրանի լուրջ, անվիճելի ու անհերքելի վտանգ չեն համարում:
Ջավան
Ամերիկացիների երկու երրորդի համոզմամբ ԱՄՆ-ն սխալ ուղղության վրա է
54-ամյա սենատոր Քամելա Հարիսն իր կողմնակիցների հավաքում ԱՄՆ-ի նախագահական առաջիկա ընտրությունների համար իր թեկնածությունն առաջադրելով ասաց, որ Թրամփը թուլացրել է ԱՄՆ-ն և ընդգծեց, որ աշխարհում ԱՄՆ-ի դիրքերը որևէ ժամանակ այսքան թույլ չեն եղել: Ամերիկացի սենատորը, որ հայտարարել է «արդարությամբ ու բարոյական թափանցիկությամբ» է արտահայտվելու, խոստացել է , որ առաջնորդվելու է համախոհության ուղղությամբ և միայն ճշմարտությունն է ասելու: Հարիսն ասել է, որ «երբ աշխարհում ժողովրդավարական արժեքները թիրախում են դառնում, բռնապետությունն ու կայականությունը հասել է գագաթնակետին, երբ միջուկային զենքերը սկսում են տարածվել ու երբ արտասահմանյան ուժերը համակարգչային վիրուսների նման Սպիտակ տուն են ներթափանցել, պիտի ճշմարտությունն ասել: Պիտի բացահայտ կերպով ահազանգել վտանգների մասին: Իսկ ամենամեծ ճշմարտությունն այն է, որ հզոր ուժեր փորձում են մեր մեջ ատելություն ու տարաձայնություն սերմանել»:
Հարիսի արտահայտությունները թեև շաբլոնային են համարվում, սակայն ԱՄՆ-ի բևեռականացված քաղաքականության թոհուբուհում, երբ այդ բևեռականացումն ամեն օր ավելի է խորանում, արտացոլում է հանրային մի զգացմունք, որը նաև նկատելի է հարցումների արդյունքներում: «Ասոշիետդպրես»-ի հետազոտությունների կենտրոնի և Շիկագոյի համալսարանի «Էն Օ Ար Սի» հաստատության վերջին հարցման արդյունքների համաձայն արտաքին հարցերում Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունները բաժանվել են երկու խմբերին և ամերիկացիների խոշոր մասն էլ ճի հաստատում արտաքին քաղաքականության հարցում իր երկրի նախագահի որդեգրած ընթացքը: Արտաքին քաղաքականության հարցում Թրամփն ընդհանրապես ցածր թվանշան է ստացել ԱՄՆ-ի քաղաքացիներից և նրանց միայն 35 տոկոսն է պատրաստ եղել հաստատել նրա վարած քաղաքականությունը, մինչդեռ 63 տոկոսը դա մերժել է:
Հրապարակ
Հայաստանի գլխին նոր մարտահրավեր է կախվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի գլխին նոր մարտահրավեր է կախվում։ Տեղեկություն կա, որ վերջին շրջանում ինտենսիվ բանակցություններ են գնում ադրբեջանական ընկերության և Կովկասում ինտերնետ մատակարարող Վրաստանի Caucasus Online խոշորագույն ինտերնետ պրովայդերի միջև՝ 1200 կմ երկարությամբ օպտիկա-մալուխային կաբելի գնման շուրջ։
Այս գործարքի արդյունքում Հայաստանում մինիմում տրաֆիկի վերահսկողություն կիրականացվի, Ադրբեջանը հետախուզական աշխատանքներ կսկսի համացանցի միջոցով, իսկ մաքսիմում պլանում՝ կկարողանա Հայաստանը շատ արագ զրկել կապից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հայրենի կառավարությունում դեռևս լրջորեն մտահոգված չեն այս հարցով, ու կանխարգելիչ քայլեր մինչ այս պահը չեն եղել։
Ի դեպ, մասնագետների հավաստմամբ՝ Հայաստանի համար այլընտրանքային ինտերնետ-պրովայդեր այս պահին գրեթե չկա»։
Ալիք
«Ամեն ինչի հետևում կանգնած է ԱՄՆ-ն». ռուս հրապարակախոսը համեմատել է Հայաստանի «թավշյա հեղափոխությունն» ու Վենեսուելայի ներքին զարգացումները
Ռուս գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը ««Ժիգալո»-ն Վենեսուելայից. ինչո՞ւ Կարակասի դեպքերը շատ նման են երևանյան իրադարձություններին» վերտառությամբ հոդված է ներկայացրել, որում զուգահեռներ է անցկացրել լատինամերիկյան երկրում տեղի ունեցող ներքաղաքական բուռն զարգացումների ու նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում կատարված «թավշյա հեղափոխության» հետ:
Լիմոնովի կարծիքով՝ երկու դեպքում էլ ամեն ինչի հետևում կանգնած է Միացյալ Նահանգները, մասնավորապես՝ փոխնախագահ Մայք Փենսը, որը վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին առաջարկել է Նիկոլ Փաշինյանի օրինակով իրեն երկրի ղեկավար հռչակել:
«Ի՞նչ կապ կա Փաշինյանի ու ԱՄՆ-ում կրթություն ստացած 35-ամյա Գուաիդոյի միջև. ոչ մի, բացի Մայք Փենսից: Լրատվամիջոցներն այժմ գրում են, որ Գուաիդոն Փենսի հետ սերտ կապերի մեջ է: Գրում են նաև, որ Փենսը ժամանակին անդամակցել է Կոնգրեսի՝ հայկական հարցերով խմբին: Հավանաբար, ԱՄՆ փոխնախագահը Գուաիդոյին խորհուրդ է տվել հանրահավաքի ժամանակ իրեն «Փաշինյանի պես» նախագահ ինքնահռչակել: Հստակ տեղեկություն կա առ այն, որ նախագահ ինքնահռչակվելուց առաջ Գուաիդոն հեռախոսազանգ է ստացել Փենսից»,-գրում է Լիմոնովն իր հոդվածում:
Հեղինակը նաև ընդգծում է, որ նավթի պաշարներով համաշխարհային առաջատար համարվող Վենեսուելայի տնտեսական անկման մեղավորը ևս ԱՄՆ-ն է, որը տարատեսակ պատժամիջոցներով խանգարում է երկրի տնտեսական զարգացմանը:
Ավելի վաղ հեղինակավոր The Guardian պարբերականը հրապարակել էր Օլբանիի համալսարանի պրոֆեսոր Գաբրիել Հեթլենդի ուշագրավ անդրադարձը Վենեսուելայում իշխանափոխության փորձին:
Պրոֆեսորը գրել էր, որ ինքնակոչ առաջնորդի գործողություններն ակնհայտորեն համակարգված են, եթե ոչ ղեկավարված, ԱՄՆ-ի կողմից: