Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ճնշումների նոր ալիքը և տնտեսական պատերազմը
Շարունակելով Վենեսուելայի դեմ իր թշնամական քաղաքականությունները և Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը տապալելու նպատակով ճնշումները մեծացնելով , ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի նավթի ու գազի ազգային ընկերությունների նկատմամբ: Սպիտակ Տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադառնալով այդ պատժամիջոցներին, թիրախավորել է Վենեսուելայի պետական գազի ու նավթի արդյուանբերությունները:
Ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական պետական նավթային PDVSA ընկերության նկատմամբ։ «Պատժամիջոցները 7 մլրդ դոլարի վնաս կհասցնեն կորպորացիայի ակտիվներին»ասել է Ջոն Բոլթոնը:
Պատժամիջոցներն ուժեղացնում են ճնշումը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի վրա և ցուցաբերում աջակցություն՝ ընդդիմադիր Խուան Գուայդոյին, ով ավելի վաղ իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, երկար տարիներ փորձում են Վենեսուելայի բոլիվարական հանրապետությունում երկբևեռ իշխանություն հաստատելով, որպես Լատինական Ամերիկայի անկախ պետությունների խոհրդանիշ, այդ տարածաշրջանում վարչակարգերի փոփոխման նոր գործընթաց սկսել, և այժմ նրանք առիթ են գտել այդ նախագիծն Լատինական Ամերիկայի ամենակարևոր ու ամենահարուստ երկրներից համարվող Վենեսեուելայում իրագործելու համար:
Անցած շաբաթների ընթացքում, Վենեսուելայում տիրող քաղաքական ճգնաժամը սրվել է: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կառավարության ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել են ,որպես Վենեսուելայի նախագահ և փորձում են նրան քաղաքական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելով , տապալել Մադուրոյի ձախամետ իշխանությունը:
ԱՄՆ-ն օրակարգում է ներառել Մադուրոյի ֆինանսական ռեսուրսների նկատմամբ ծանր պատժամիջոցների կիրառումը և ժողովրդի նկատմամբ ճնշումների մեծացումը: Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի քայլերն այն դեպքում են իրականացվում, երբ Վենեսուելայի նախագահ Մադուրոն երկար ժամանակ է, որ զգուշացրել է Վաշինգտոնի հակավենեսուելական քաղաքականությունների և այդ երկրի դեմ առևտրային պատերազմ սանձազերծելու կապակցությամբ: Վաշինգտրոնը վերջին տարիներին պատժամիջոցային քաղաքականություն է վարում Վենեսուելայի դեմ և այդ քաղաքականությունները Կարակասի վրա տնտեսական ճնշումների մեծացման պատճառ են դարձել:
Այնուամենայնիվ, Նիկոլաս Մադուրոն Ռուսաստանի ու Չինաստանի նման երկրների հետ տնտեսական համագործակցության մակարդակը բարձրացնելով և տնտեսական տարբեր ծրագրեր իրագործելով, հաջողել է ինչ-որ չափով վերահսկել տնտեսական պայմանները, սակայն այդ երկրում գնաճը, հիմնական ապրանքների բացակայությունը և աղքատության բարձր մակարդակը, մեծ դժգոհությունների տեղիք են տվել և պատճառ են դարձել, որ ընդդիմադիրները դրանք պատրվակ դարձնեն Վենեսուելայում իրենց նպատակին հասնելու համար:
ՄԱԿ-ի նախկին զեկուցող Ալֆրեդ Դե Զայասը, հունվարի 28-ին Ինդիփենդենթ թերթին տված հարցազրույցում նշելով, որ 21-րդ դարի պատժամիջոցները փորձում են ոչ միայն մի քաղաք կործանել, այլ երկրների իշխանություններին ծնկի բերել, ասել է.«Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոնցերն անօրինական են և միջազգային օրենքների համաձայն, դա ոճրագործություն է ընդդեմ մարդկության: Փաստորեն այդ պատժամիջոցները հարվածել են այդ երկրի տնտեսությանը և ոչնչացրել են Վենեսուելայի ժողովրդին»:
Ներկայումս ԱՄՆ-ն հերթական անգամ պատժամիջոցներ է կիրառել Մադուրոյի նկատմամբ՝ ճնշումները մեծացնելու համար: Փաստորեն Վաշինգտոնը փորձում է փակել Վենեսուելայի ակտիվիների ու եկամտի ճանապարհները և մեծացնել այդ երկրի նկատմամբ ճնշումները: Հեռուստատեսային ելույթի ժամանակ Մադուրոն ասել է.«ԱՄՆ-ն մտադիր է շարունակել իր գողության ճանապարհը Վենեսուելայից Citgo նավթավերամշակման գործարանը ստանալու համար: Մենք դատական, քաղաքական, օպերատիվ և առևտրային բոլոր միջոցներն ի գործ կդնենք ԱՄՆ-ում Վենեսուելայի շահերը պաշտպանելու համար»:
Թեև Վաշինգտոնը փորձում է բոլոր տարբերակներն օգտագործել Կարակասի դիմաց իր նպատակներին հասնելու համար, բայց Մադուրոն կրկին անգամ ընդգծել է Վաշինգտոնի թշնամական քաղաքականություններին դիմակայելու, հակագաղութարարական գաղափարները պաշտպանելու և ազգային երկխոսություն անցկացնելու անհրաժեշտությունը: