Մամուլի տեսություն 30-01-2019
Այն պայմաններում երբ ԵՄ պաշտոնատարները շարունակ ընդգծում են, որ SPV կոչվող Իրանի հետ ֆինանսական մասնավոր մեխանիզմը մոտ ապագայում գործարկվելու է և նույնիսկ տեղեկացնում ե այս ֆինանսական մեխանիզմի ներկայացման շուրջ վերջնական պայմանավորվածության մասին, այդուհանդերձ այս կառույցի գործարկումը մնում է անորոշության մեջ:
Էբթեքար
Պատժամիջոցների պատնեշը հաղթահարելու SPV-ի մարտահրավերները
Այն պայմաններում երբ ԵՄ պաշտոնատարները շարունակ ընդգծում են, որ SPV կոչվող Իրանի հետ ֆինանսական մասնավոր մեխանիզմը մոտ ապագայում գործարկվելու է և նույնիսկ տեղեկացնում ե այս ֆինանսական մեխանիզմի ներկայացման շուրջ վերջնական պայմանավորվածության մասին, այդուհանդերձ այս կառույցի գործարկումը մնում է անորոշության մեջ: Անցած շաբաթավերջին եվրոպական լրատվական գործակալություններ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրների հայտարարեցին, որ Եվրոպայի պաշտոնատարները երկուշաբթի օրը, այսինքն սրանից երկու առաջ հայտարարելու են Իրանի հետ ֆինանսական մասնավոր մեխանիզմի շահագործման մասին: Նույն շրջագծում «Բլումբերգ» լրատվական հեռուստակայանն էլ հաղորդեց, որ Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան համաձայնության են հանգել SPV-ի շուրջ և ինչպես արդեն հայտարարվել է որոշված է, որ ֆինանսական այս կառույցը հյուրընկալի Ֆրանսիան, Գերմանիան ստանձնի դրա նախագահությունը, իսկ Բրիտանիան զբաղվի հաշվապահական ու հաշվեքննության հետ կապված հարցերով:
Այնուհետև ու այն պայմաններում երբ մասնավոր մեխանիզմը վերջնական փուլում էր գտնվում Սպիտակ տունը կրկին անգամ SPV-ի ներկայացման կապակցությամբ զգուշացրեց Եվրոպային և հայտարարելով, որ մանրակրկիտ կերպով հետևում է Իրանի հետ ֆինանսական մեխանիզմ հաստատելու Եվրոպայի ջանքերին, ընդգծեց. «ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու փորձ կատարվելու դեպքում ԱՄՆ-ն երկրորդական միատարր պատժամիջոցներ կսահմանի Իրանի հետ համագործակցող անձանց ու հաստատությունների դեմ»:
Հենց սա էլ պատ-առ դարձավ, որ Բրյուսելում ընթացող գործընթացներին զուգահեռ հանկարծ հայտարարվի, որ եվրոպական երկրները խորհրդակցում են SPV-ի համատեղ հայտարարության բովանդակության շուրջ ու դրանից հետո էլ «Ուալսթրիթ Ժուռնալ»-ին հղում կատարվելով հրապարակվեց մի լուր, որը վկայում էր SPV-ի շուրջ եվրոպական չորս երկրների տարաձայնության և այդ հարցով Իսպանիայի ու Իտալիայի միջև լուրջ վիճաբանության մասին: Այդ պատճառով Եվրոպա ուղևորված ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոյի հետ հանդիպումից հետո միանշանակ հայտարարեց, որ ֆինանսական մեխանիզմի ստեղծման շուրջ եվրոպական երեք երկրների հետ խորհրդակցության ութ ամիս ժամանակ է հատկացվել և նկատի առնելով կատարված հայտարարությունները սպասվում է, որ առաջիկա երկու օրեր ընթացքում SPV-ի ստեղծման մասին հայտարարվի, միթե այն որ որոշ գործոններ փորձեն խափանում կատարել այս մեխանիզմի ճամբին:
Առաջին հարցը վերաբերում է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցներին, որոնք թեև միակողմանի են, սակայն միաժամանակ կրկնակի լինելով խիստ ազդում են Իրանի հետ եվրոպական ընկերությունների համագործակցության ցանկության վրա: Հաջորդ խնդիրը վերաբերում է SPV-ի իրավական մեխանիզմին: Դրան զուգահեռ նկատի առնելով Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության մեծ ծավալն ու այդ ընկերությունների ամերիկացի բաժնետերերի հարցը շատ փորձագետների համոզմամբ ինչպես եվրոպական պետություններն էլ ընդգծել են անկարող են լինելու ընկերություններին ու հաստատություններին պարտադրել Իրանի հետ առևտրական ու տնտեսական համագործակցություն ունենալու հարցում:
Ջոմհուրի Էսլամի
Եմենի ժողովրդին փրկենք աշխարհի հումանիտար ամենամեծ աղետից
«Ալ-Խալիջ Ալ-Ջադիդ» լրատվական կայքը գրեց. «Միջազգային 14 կազմակերպություններ Լոնդոնում գումարած նիստում պահանջել են եմենցի խաղաղ քաղաքացիներին աշխարհի հումանիտար ամենամեծ աղետից փրկելուց համար շտապ ու համակողմանի քայլեր ձեռնարկել»:
Լրատվական այս կայքի հաղորդման համաձայն միջազգային 14 հաստատությունների ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ մտահոգություն հայտնելով Եմենում ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ ընդգծել են, որ ժամանակն է եմենցիներին փրկելու աշխարհում հումանիտար ամենամեծ աղետից:
Բրիտանիայի Կարմիր խաչի հումանիտար քաղաքականությունների մշակման պատասխանատու Քիմբեռլի Բրաունն ասել է. «Մինչ այսօր բախումների հետևանքով զոհվել են 85 հազար երեխաներ և թերսնումը կարող է այս թիվը երկու և կամ մի քանի անգամ մեծացնել»:
«Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության տնօրենն էլ անդրադառնալով Եմենում հումանիտար ճգնաժամին ասաց. «Այսօր Եմենը նմանում է առանց պատերի բանտի, որից ժողովուրդը փրկվելու որևէ ելք չունի»:
Իսկ «Սովի դեմ պայքար» միջազգային կազմակերպության ակտիվիստ Իզաբել Մոսարդ Կառլսոնը հայտարարել է. «Հումանիտար օժանդակությունները միայն ժամանակավոր սպեղանի են Եմենի ժողովրդի վերքերին և մենք պիտի ջանք գործադրենք, որպեսզի այդ երկրում ճգնաժամի քաղաքական լուծումն ինչքան շուտ արդյունքի հանգի»:
Ալիք
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ու Ադամ Շիֆը դատապարտել են հայկական դպրոցների տարածքում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները՝ ուղղված հայկական վարժարանների դեմ: Նախօրեին հայկական վարժարանների տարածքում անհայտ անձինք փակցրել են Թուրքիայի դրոշներ:
«Այսպիսի վարքագիծը կարող է համարվել Հայոց ցեղասպանության պատասխանատվության բացակայության եւ Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության հետևանք: Սա նաեւ հիշեցնում է, թե ինչու Հայոց ցեղասպանության հարցում արդարության համար պայքարը մնում է մեր առաջնահերթությունների շարքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայկական վարժարանների հետ կապված դեպքի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ:
«Հարավային Կալիֆոռնիայի մասնավոր հայկական դպրոցները վանդալիզմի են ենթարկվել թուրքական դրոշներով: Այս դպրոցներում սովորում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկվածերի սերունդները: Ես աջակցում եմ հայ համայնքին՝ դատապարտելով ատելության հողի վրա կատարված այս գործողությունը»,-նշել է Ադամ Շիֆը: Նա նշել է, որ իշխանությունները քննում են միջադեպը: Շիֆը հույս է հայտնել, որ կասկածյալները կբացահայտվեն, որպեսզի կանխվեն վախն ու սպառնալիքը:
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ:
News.am
Հրապարակվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշը. Հայաստանը 62-րդ տեղում է
Global Finance ամսագիրը կազմել է աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշը: Ցանկը հրապարակվել է պարբերականի կայքում:
Հիմնական չափանիշներ են ընտրվել ռազմական հակամարտության հավանականությունը, քաղաքացիների անվտանգության համար սպառնալիքի մակարդակը, տնտեսական զարգացման մակարդակը, ինչպես նաեւ բնական աղետի հավանականությունը:
Վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 62-րդ տեղը, Վրաստանը 49-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 71-րդ, Իրանը՝ 77-րդ, Թուրքիան՝ 107-րդ: Վարկանիշում Ռուսաստանը 108-րդ տեղում է:
Պարբերականի վարկածով՝ ամենաանվտանգ երկիրն է Իսլանդիան, երկրորդ տեղը զբաղեցրել է Շվեյցարիան, երրորդ՝ Ֆինլանդիան:
Առաջին տասնյակի մեջ են մտել նաեւ Պորտուգալիան, Ավստրիան, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Դանիան եւ Նոր Զելանդիան:
ԱՄՆ-ն գրավել է 65-րդ հորիզոնականը՝ հանցավորության բարձր մակարդակի, ինչպես նաեւ բնական աղետի մեծ հավանկանության պատճառով: Ամենավտանգավոր երկրներ են ճանաչվել Գվատեմալան, Եմենը եւ Ֆիլիպինները: