Մամուլի տեսություն 05.02.2019
Բրիգադային-գեներալ Ամիր Հաթամի.«Իրանը բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ է ունեցել գիտական, արդյունաբերության, տեխնոլոգիաների, հասարակական, հումանիտար գիտությունների ու բժշկագիտության ոլորտներում»:
«Էբթեքար» օրաթերթ
ՊՆ.«Մեր պաշտպանությունը բարձրացնելու համար ոչ մի բանից չենք վախենալու»
Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին անդադարձել է իսլամական հեղափոխության հաղթանակի շնորհիվ տարբեր ձեռքբերումներին ասելով.«Իրանը բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ է ունեցել գիտական, արդյունաբերության, տեխնոլոգիաների, հասարակական, հումանիտար գիտությունների ու բժշկագիտության ոլորտներում: Բոլորն էլ գիտեն, որ զինված ուժերը ևս մեծ հաջողություններ է ունեցել՝ այդ թվում ծրագրակազմային ու սարքակազմային բաժիններում»:
«Իրանի ժողովրդին վստահեցնում ենք, որ հանուն հայրենիքի պաշտպանության, ոչ մի քայլ չենք նահանջելու և մեր տված խոստումները կատարելու համար չենք վախենալու ոչ մի երկրից և ժողովրդի, կառավարության ու երիտասարդների օգնությամբ ու քաջության շնորհիվ, շարունակելու ենք երկրին բերել նոր հաջողություններ».-ասել է ԻԻՀ պաշտպանության նախարարը»:
«Իրան» օրաթերթ
Իրաքցի պետայրեր «Իրաքը ԱՄՆ-ի դիտարկումների կենտրոնը չի դառնալու»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարևոր է պահպանել Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը, որպեսզի Վաշինգտոնը հնարավորություն ունենա հետևել Իրանին: ԱՄՆ նախագահի այս հայտարարությունից հետո, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն ասել է, որ իր երկիրն անակնկալի է եկել Թրամփի այս հայտարարությունից և ամերիկացի զինծառայողներն իրավունք չունեն խախտել ստորագրած համաձայնությունը: Իրաքի նախագահի խոսքերով, ամերիկյան զորքերն իրավունք չունեն դիտարկել Իրանին : «Նրանց նպատակը ահաբեկիչների դեմ պայքարելն էր՝ ոչ թե մեր հարևանների: Մենք նրանց նման բան թույլ չենք տալու».-ասել է Իրաքի նախագահը:
«Ջավան» օրաթերթ
Դամասկոս .«Արաբական երկրների Լիգա վերադառնալու համար տուրք չենք տալու»
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆեյսալ Մեղդադն անդրադարձել է Արաբական երկրների Լիգա վերադառնալու համար Դամասկոսին ներկայացված պայմաններին, ասելով.«Ցանկացած կողմ, ով կփորձի անտեսել Սիրիային կամ ԱԵԼ վերադարձի համար պայմաններ պարտադրել, չի հաջողելու»: 2011 թ.-ի նոյեմբերին ԱԵԼ-ն պարսիցծոցյան որոշ երկրների ճնշումների ներքո, կասեցրեց լիգայում Սիրիայի անդամակցությունը»:
Իրաքի և Հորդանանի նման երկրներ կարևորել են Լիգային Սիրիայի վերադառնալու անհրաժեշտությունը և հայտարարել են, որ դա վերջնական հարվածն է լինելու Արևմուտքի քաղաքականություններին՝ որոնք ուղղված են Ասադի մեկուսացմանը:
«Իրան» օրաթերթ
Եվրոպան INSTEX-ում ոչ մի պայման չի դրել
12 օր է մնացել Իրանին տված FATF քառամսյա ժամկետի ավարտին , սակայն INSTEX-ի հետ ֆինանսական մեխանիզմների չորս կետերի շուրջ դեռևս առկա են տարաձայնություններ :
Ընդդիմադիրների խոսքերով, եվրոպական երեք երկրները ֆինանսական մեխանիզմների իրագործումը պայմանավորել են քառյակ կետերի ընդունման հանգամանքով: Իսկ մյուս կողմից Իրանո կառավարությունը պնդում է, որ նման պայմանի մասին INSTEX-ի հաղորդագրությունման մեջ հիշատակում չի եղել:
armenpress.am
ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային հրթիռների մասին պայմանագրից. որո՞նք են հնարավոր պատճառները և հետևանքները
Փետրվարի 1-ին Սպիտակ տունը և ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից: ԱՄՆ գերատեսչությունների կողմից տարածված հայտարարությունների մեջ, մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ն փետրվարի 2-ից կդադարեցնի համաձայնագրով սահմանված իր պարտականությունների կատարումը՝ տեղեկացնելով Ռուսաստանին պայմանագրից 6 ամսվա ընթացքում իր դուրս գալու մասին: Համաձայն ամերիկյան կողմի հայտարարության՝ եթե այս ամիսների ընթացում Ռուսաստանը չվերացնի պայմանագրի դրույթներին չհամապատասխանող իր բոլոր զենքերը, պայմանագիրը կդադարի գոյություն ունենալ:
Պատասխանելով ԱՄՆ պետական գերատեսչությունների այս հայտարարություններին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ իրենց պատասխանը հայելային է լինելու և ՌԴ-ն ևս կդադարեցնեն պայմանագրին իրենց մասնակցությունը:
Նշենք, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը կնքվել է 1987թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: Պայմանագիրը ստորագրել են Ռոնալդ Ռեյգանը և Միխայիլ Գորբաչյովը: Խորհրդային երկրներից պայմանագիրն այժմ արդիական է միայն Ռուսաստանի համար, քանզի միայն այդ երկիրն ունի պայմանագրով արգելված հրթիռներ արտադրելու ներուժ: Ըստ պայմանագրի՝ կողմերին արգելվում է ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռներ և 500–5,500 կմ գործողության շառավղով թևավոր հրթիռներ: Կնքված պայմանագրի ադյունքում՝ Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը ոչնչացրել են ընդհանուր 2,692 միջին և փոքր հեռահարության հրթիռներ, որի համար վերջնաժամկետ էր սահմանված 1991թ. հունիսի 1-ը: Ոչնչացված հրթիռների 2/3-ը պատկանում էր Խորհրդային Միությանը, իսկ մնացածը՝ ԱՄՆ-ին: Յուրաքանչյուր երկրի թույլատրվել է պահպանել ոչնչացված հրթիռների մարտագլխիկները և կառավարման համակարգերը:
Պայմանագրից կողմերի դուրս գալու հնարավոր հետևանքներին անդրադառնալիս, կարևոր է հաշվի առնել այն հիմնական պատճառները, որոնք ստիպել են ԱՄՆ-ին դիմել այս քայլին: Այդ պատճառների շարքում կարելի է առանձնացնել.
2020թ.-ին սպասվող ԱՄՆ նախագահական ընտրությունների ընդառաջ ԱՄՆ նախագահը, նախընտրական իր խոստումներին համաձայն, ազատվում է «վատ պայմանագրերից» (որոնց շարքում էին նաև Փարիզի համաձայնագիրը, ՆԱՖՏԱ-ն, Իրանի հետ միջուկային գործարքը), որոնք, ըստ իրեն՝ վնասում են ԱՄՆ շահերը: Բացի այդ Թրամփը փորձում է ապացուցել ներքին լսարանին, որ ԱՄՆ-ն անզիջում է ՌԴ դեմ պայքարում:
Դուրս գալով պայմանագրից՝ ԱՄՆ նախագահը նաև փորձում է վախեցնել ՆԱՏՕ անդամ գործընկերներին, որպեսզի նրանք սկսեն ավելի շատ մտահոգվել իրենց անվտանգության համար՝ մեծացնելով կառույցի շրջանակներում իրենց ֆինանսական ներդրումները:
Պայմանագրից դուրս գալով Թրամփը նաև ցանկանում է հարստացնել ԱՄՆ միջուկային զինանոցը և զարգացնել Ամերիկյան ռազմարդյունաբերությունը, ինչն առավելապես ծառայելու է ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ սահմանված նպատակին՝ «ԱՄՆ-ն կպատասխանի Չինաստանից և Ռուսաստանից եկող բոլոր տնտեսական, քաղաքական և ռազմական մարտահրավերներին, որոնք կարող են սպառնալ ԱՄՆ անվտանգությանը»:
Բացի այդ, չեղարկելով սույն պայմանագիրը, Դոնալդ Թրամփը ձգտելու է կնքել նոր, ավելի ընդլայնված պայմանագիր, որը հնարավորության դեպքում կներառի նաև, օրինակ Չինաստանին և/կամ ԿԺԴՀ-ին: Սա թույլ կտա ԱՄՆ վարչակազմին կանխել նաև նրանց կողմից միջին և փոքր հեռահարության հրթիռների ձեռք բերումը և ստեղծումը:
Ամփոփոլով կարող ենք փաստել, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից կողմերի դուրս գալն, իհարկե, կարող է անվտանգային նոր մարտահրավերներ ստեղծել՝ սրելով կողմերի միջև լարվածությունը: Միևնույն ժամանակ լավատեսության հիմք է տալիս ԱՄՆ կողմի արտահայտած պատրաստակամությունը՝ շարունակել ՌԴ հետ երկխոսությունը հնարավոր նոր պայմանագրի շուրջ: Այս հարցում ԱՄՆ կառուցողական քայլերի, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք հաջորդ տարի՝ ԱՄՆ-ում սպասվող ընտրություններից հետո միայն, եթե, իհարկե, Թրամփին հաջողվի հաղթել ընտրություններում:
Լիանա Հովհաննիսյան