Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հե
Մայիս 07, 2026 12:26 Asia/Tehran
Լեհաստանը ցանկանում է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը` Վարշավայում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարների բանակցությունների արդյունքներով Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ լեհական կողմը հետաքրքրված է համատեղ զորավարժություններով, ռազմական բուհերի միջև համագործակցությամբ, երկրների պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև փորձի փոխանակմամբ:
Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ նախատեսվում է նաև ռազմական կցորդի գրասենյակի բացում Վարշավայում գտնվող ՀՀ դեսպանությունում:
Պիտակ