Մամուլի տեսություն 06.02.2019
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին անդրադարձել է իսլամական հեղափոխության հաղթանակին, ասելով. «Իրանի ժողովրդի համար մեծ նվաճում է, որ երկու դար նվաստացումից հետո, այսօր դարձել է հարավ-արևմտյան Ասիայի մեծ ուժը»:
«Քեյհան» օրաթերթ
Իրանի ԶՈւ-ն մեծ ձեռքբերումներ է ունեցել
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին անդրադարձել է իսլամական հեղափոխության հաղթանակին, ասելով. «Իրանի ժողովրդի համար մեծ նվաճում է, որ երկու դար նվաստացումից հետո, այսօր դարձել է հարավ-արևմտյան Ասիայի մեծ ուժը»:
«Վերջին 40 տարիներին, Իրանի իսլամական հանրապետությունն անհամեմատելի առաջընթաց ու զարգացում է ունեցել: Այդ զարգացումն ավելի զգալի է ԶՈւ ոլորտում: Պաշտպանական բաժնում մեր այսօրվա կարգավիճակն անցյալի հետ համեմատելի չէ: Աննախադեպ են նաև զինված ուժերի ձեռքբերումները».-ասել է գեներալ մայոր Մոհամմեդ Բաղերին:
«Մյուս երկրների զինված ուժերի համեմատությամբ, մենք ծախսատար չենք: Եթե տարածաշրջանի թշնամիները՝ Սիոնիստական ռեժիմը, Արաբիան և Էմիրությունները տարեկան 100 միլիարդ դոլար են ծախսում, դրա դիմաց մենք ունենք 7-8 միլիարդ դոլարի րազմական բյուջե». նշել է գեներալ Բաղերին:
«Խորասան» օրաթերթ
Իրանը հանդիսանում է Ասիայի և Եվրոպայի տարանցիկ օղակը
Հնդկաստանի «Էկոնոմիկ թայմզ» օրաթերթը գրել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի կառավարությունները համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Իրանի տարածքով հյուսիսից-հարավ միջանցք ստեղծելու համար:
Հուշագիրը ստորագրվել է Ռուսաստանի երկաթուղային և բեռնափոխադրման ընկերությունների կողմից: Այդպիսով, Հնդկաստանը կարող է մեծ դեր ունենալ Եվրասիական երկրների և Աֆղանստանի տնտեսական զարգացման գործում:
Հյուսիս-հարավ միջանցքը համարվում է Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի գլխավոր օղակը, որը ավանդական ճանապարհների համեմատությամբ, տարածության ու ժամանակի առումներով 40 տոկոս ավելի կարճ է: 30 տոկոսով զիջում են նաև ծախսերը:
«Խորասան» օրաթերթ
Շամխանին զգուշացրել է Սիոնիստական ռեժիմի արկածախնդրությունների կապակությամբ
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն անդրադարձել է Սիրիայի տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի ոտնձգություններին: Ալի Շամխանին անընդունելի է որակել բանակի ու Դիմադրության ուժերի, նաև այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ իրականացվող քայլերն, ասելով.«Սիոնիստներին զգուշացնում ենք, որ նման քայլերը շարունակելու դեպքում, ակտիվացնելու ենք նախատեսված քայլերը՝ որոնք կտրուկ ու խիստ պատասխան են լինելու Իսրայելի ստախոս ու ոճրագործ պետայրերի համար»:
«Քեյհան» օրաթերթ
արաբական բանակների ձևավորման համար ԱՄՆ-ի 70-ամյա ներդրումն ապարդյուն էր
«Ֆորին փոլիսի» պարբերականը քննադատել է տարածաշրջանի արաբական երկրների զինված ուժերի վարժեցման համար ԱՄՆ-ի բանակի կողմից մեծ գումարների ու ժամանակի ծախսելը: Օրաթերթը գրել է .«ԱՄՆ-ը 70 տարի ժամանակ տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսել իր դաշնակից արաբներին վարժեցնելու համար, սակայն ոչ մի արդյունք չի ունեցել: Միջին Արևելքում ԱՄՆ-ի արաբ դաշնակիցների զինված ուժերը բազմիցս ապացուցել են, որ չեն կարող բավարարել ռազմական պահանջները: Օրինակ 1991 թ.-ին «Անապատի փոթորիկ» օպերացիայի ժամանակ Եգիպտոսի բանակն անհաջող օպերացիա ունեցավ: Մեկ այլ օրինակ է Արաբիայի բանակը: Արաբիայի բանակը Եմենի դեմ պատերազմում պարտվեց»:
«Ալիք» օրաթերթ
Հռոմի Պապը կոչ է արել վերջ դնել Մերձավոր Արևելքի պատերազմներին
News.am- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Արաբական թերակղզի իր այցի ընթացքում կոչ է արել վերջ դնել Մերձավոր Արեւելքում պատերազմներին՝ հայտնում է AFP-ը։
Իր ուղերձում Պապն ընդգծել է արդարության, քաղաքացիների իրավունքների հավասարության, բոլոր տեսակի պատերազմների դադարեցման անհրաժեշտությունն, այդ թվում՝ Եմենում։ Նրա խոսքերով, բոլոր կրոնական առաջնորդները «պարտավոր են մերժել պատերազմը»։ «Ես նկատի ունեմ, մասնավորապես, Եմենը, Սիրիան, Իրաքը եւ Լիբիան»,- ասել է նա միջդավանանքային հանդիպման ժամանակ, որին մասնակցել են շեյխ Ահմեդը եւ ԱՄԷ-ի առաջնորդները։
Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Զաիդը, ով յոթ էմիրությունների ամենաազդեցիկ կառավարիչներից է, Հռոմի պապին նվիրել է մի բուռ հող, որի վրա ԱՄԷ-ում կառուցվել է առաջին եկեղեցին։
Ֆրանցիսկոս պապն իր հերթին արքայազնին նվիրել է 1219թ․ սուրբ Ֆրանցիսկոս Ասիզիի եւ Եգիպտոսի սուլթան Մալեկոմ Ալ Քամելի հանդիպմանը նվիրված մեդալյոն։
slaq.am
Ռուսական շահը Վենսեուելայում
Վերջին շաբաթներում Վենեսուելայում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Սպիտակ տունը վճռական է տրամադրված այս հարցում և աջակցում է ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյին: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է հաստատել Վենեսուելայի նավթային ընկերության դեմ:
Քաղաքական ճգնաժամը Վենեսուելայում շարունակվում է, որին նպաստում է նաև երկրի սոցիալիստական կառավարության վարած անարդյունավետ քաղաքականությունն ու կոռուպցիայի բարձր մակարդակը:
«Այս տարածաշջանում մարդասիրական ճգնաժամի հաղթահարումը հիմնարար խնդիր է: Նիկոլոս Մադուրոն գտնվում է անօրինական գործունեության էպիկենտրոնում ներառյալ՝ թմրամիջոցների շրջանառության, ոսկու և զենքի անօրինական առևտրի ու մարդկանց անօրինական տեղաշարժի»,- նշում է Ատլանտյան խորհրդի փորձագետ Ջեյսոն Մարժակը:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, 2015-ից սկսած շուրջ 3 միլիոն վենեսուելացի լքել է երկիրը:
Մարդկանց արտահոսքի հիմնական պատճառներն են երկրում առկա մեծ ծավալների սղաճը, բռնությունները, սննդամթերքի ու դեղորայքի պակասը:
Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի սոցիալիստ իշխանություններին: Մոսկվան անօրինական է որակել ԱՄՆ-ի պատժամիջոցները և զգուշացրել ռազմական միջամտության վերաբերյալ:
«Ռուսաստանի հիմնական շահը կայանում է նրանում, որ Մոսկվան զենք է վաճառում Նիկոլաս Մադուրոյին: Դրա հետ մեկտեղ, Ռոսնեֆտ ընկերությունն այստեղ ունի մեծ ներդրումներ»,- ընդգծում է Մարժակը:
Ըստ Reuters գործակալության, Մադուրոն ստորագրել է համաձայնագիր, որով 1,5 միլիարդ դոլարի դիմաց, Ռոսնեֆտին է հանձնել ԱՄՆ-ում գտնվող Citgo ընկերության բաժնեմասի 49,9 տոկոսը :
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը 2006-2017 թթ ընթացքում Վենեսուելային տրամադրել է 17 միլիարդ դոլարի վարկ՝ դառնալով Չինաստանից հետո այդ երկրի ամենամեծ վարկատուն :
Ըստ փորձագետների, ամերիկյան պատժամիջոցները ծանր հարված են Մադուրոյի կառավարությանը: Նրանք զգուշացնում են, որ դրա արդյունքում տուժում է նաև Վենեսուելայի ժողովուրդը:
«Նավթն ապահովում է Վենեսուելայի պետական եկամուտների մոտ 80 տոկոսը, որի միջոցով երկիրը ներմուծում է սննդամթերք և դեղորայք: Այստեղ արդեն առկա է դրա պակասը: Կա մեծ վտանգ, որ պատժամիջոցներն այստեղ կհանգեցնեն մարդասիրական ճգնաժամի խորացմանը»,- ասում է Վենեսուելայի գծով փորձագետ Ջեոֆ Ռամսին:
Ակնհայտ է, որ Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի խորացման հիմնական զոհը Վենեսուելայի ժողովուրդն է, որը տառապում է ստեղծված իրավիճակի պատճառով: