Մամուլի տեսություն 08.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104180-Մամուլի_տեսություն_08.02.2019
Ցուցադրվել են պահակազորի բալիստիկ հրթիռների արտադրության ստորգետնյա կառույցները
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Փետրվար 08, 2019 12:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  08.02.2019

Ցուցադրվել են պահակազորի բալիստիկ հրթիռների արտադրության ստորգետնյա կառույցները

«Իրան» օրաթերթ

Ցուցադրվել են պահակազորի բալիստիկ հրթիռների արտադրության ստորգետնյա կառույցները

 

Ցուցադրվել են պահակազորի բալիստիկ հրթիռների արտադրության ստորգետնյա կառույցները և առաջին անգամ ներկայացվել է «Դեզֆուլ» երկիր-երկիր խելացի բալիստիկ հրթիռը:

Հինգշաբթի օրն իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհամմեդալի Ջաաֆարի և պահակազորի ավիատիեզրային ուժի հրամանատար բրիգադային գեներալ Ամիրալի Հաջիզադեի ներկայությամբ կայացած միջոցառման ժամանակ, ներկայացվել է պահակազորի բալիստիկ հրթիռների արտադրության ստորգետնյա կառույցներում արտադրված «Դեզֆուլ» երկիր-երկիր խելացի բալիստիկ հրթիռը:

Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհամմեդալի Ջաաֆարին ասել է, որ հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կարգախոսն է «Մենք կարող ենք» : «Վերջին տեխնոլոգիայով արդիական ու խելացի հրթիռների մեծաքանակ արտադրությունը, որ հրթիռային ոլորտում առաջադիմության գագաթակետն է համարվում, այսօր Իրանի ժողովրդի զավակների վճռականության շնորհիվ իրականություն է դարձել պահակազորի ավիատեզերային ուժում». ասել է գեներալ – մայոր Ջաաֆարին:

 

«Ջամե ջամ» օրաթերթ

«Նահիդ-1» արբանյակն ադապտացիոն փուլում է

 

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Մորթեզա Բարարին ասել է.«Ամրագրվել են ուղեծրային 29 կետեր, որոնց պահպանման համար պետք է տիեզերք նետել տեղական արբանյակը: Այդ շրջանակում, օրակարգում ենք դրել արբանյակի պատրաստման ու նետման ծրագիրը: Կատարելագործվել է «Նահիդ-1» արբանյակը: Նախատեսում ենք ևս չորս արբանյակներ ուղարկել տիեզերք: Դրանք են՝ «Նահիդ-1» , «Նահիդ-2» , «Զաֆար» և «Փարս-1»: Մինչև հաջորդ տարի, նշված չորս արբանյակները կատարելագործվելու  են և ուղարկվելու են տիեզերւ»:

 

«Իրան» օրաթերթ

Իրանի առաջնորդը համաձայնել է մի խումբ կալանավորների պատժի մեղմացմանը և համաներմանը

 

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով  երկրի հանրային և հեղափոխության դատարանների, զինված ուժերի դատական կազմակերպության և իշխանական այլ դատական կազմակերպությունների դատավճռով, մինչև 2019 թվականի փետրվարի 11-ը վերջնականապես դատապարտված մի խումբ դատապարտյալներ, Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենիի համաձայնությամբ արժանացել են ներման կամ պատժի մեղմացման:

 

 «Համշահրի» օրաթերթ

Ջիբլալթարը ՝ Բրիտանիայի քաոսը ՝ Բրեքզիթից հետո

 

Ջիբրալթարը Բրիտանական տարածք է Պիրենեյան թերակղզու հարավում։ Ունի ռազմածովային նշանակություն Բրիտանիայի համար։ Ջիբրալթարը Եվրոպական Միության անդամ է Բրիտանիայի հետ։ Տարածքն այսօր դարձել է Բրիտանիայի պահպանողական մտահոգության պատճառը՝ բրեքզիթի վերջնականացումից հետո:

Բրեքզիթից հետո տարածքի վերահսկումը դարձել է լուրջ քաոս՝ Բրիտանիայի կառավարության, Իսպանիայի, նաև տարածքի բնակիչների համար: Ջիբլալթարի կորցնելն՝ ինչպես Իռլանդիայի ամբողջական անկախացումը, դարձել է մղձավանջ՝ տարիների շարունակ Մեծ Բրիտանիայի գաղափարով ապրող հայրենասերների համար:

 

168.am

Պոմպեոն պահանջել է ավելի խիստ սահմանափակումներ կիրառել Իրանի հրթիռային ծրագիրը զսպելու համար

 

Միջազգային հանրակցությունը պետք է ավելի խիստ սահմանափակումներ կիրառի Իրանի նկատմամբ՝ նրա հրթիռային ծրագիրը զսպելու համար: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն համապատասխան հաղորդագրությունը փետրվարի 7-ին զետեղել է Twitter-ում։ «Իրանն անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կատարելագործելով իր հնարավորությունները բալիստիկ հրթիռների մշակման գործում: Մենք պետք է վերականգնենք ավելի խիստ միջազգային սահմանափակումները՝ զսպելու Իրանի հրթիռային ծրագիրը»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Պոմպեոյի վարկածով՝ վերջերս «Իրանի կողմից հրթիռի արաձակումը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Իրանի հետ գործարքը ոչ մի կերպ չի դադարեցնում այդ երկրի հրթիռային ծրագիրը»:

Իրանի պաշտպանության փոխնախարարը հայտնել է այս շաբաթ «Դուստի» («Բարեկամություն») արբանյակի արձակման մասին՝ անցած ամսին իրանական մեկ այլ արբանյակ ուղեծիր դուրս բերելու չկայացած փորձից հետո: Հունվարի կեսին Իրանն անցկացրել է հայրենական արտադրության արբանյակի՝ ազդարարված երկու արձակումներից մեկը. «Փայամ» («Ուղերձ») արբանյակն այն ժամանակ չհաջողվեց ուղեծիր դուրս բերել, սակայն իշխանությունները հայտնեցին «Դուստի» արբանյակի արձակման մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Slaq.am

Էրդողանը քննադատում է Թրամփին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրում է Միացյալ Նահանգներին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու ջանքերում ցուցաբերած ՝՝իմպերիալիստական քաղաքականություն վարելու՛՛ մեջ։

Խորհրդարանում ունեցած ելույթում Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել էր. «Ի՞նչ իրավունք դուք ունեք այլ նախագահ նշանակելու հարցում։ Որտե՞ղ է ձեր ժողովրդավարությունը։ Ինչպե՞ս կարելի է դա համարել ընդունելի»:

Այսօր, երբ Վաշինգտոնը և Եվրոպական միությունը Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյին ճանաչում են որպես այդ երկրի ժամանակավոր նախագահ, Մադուրոյի նկատմամբ Էրդողանի ուժեղ աջակցությունը վերջինիս մեկ անգամ եւս դնում է արեւմտյան իր դաշնակիցների հետ խորը հակասության մեջ։

Մադուրոյի ընդդիմադիրները նրան մեղադրում են Վենեսուելայում ժողովրդավարությանը վնասելու մեջ եւ դատապարտում փլուզված տնտեսության համար։