Մամուլի տեսություն 21/02/2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104648-Մամուլի_տեսություն_21_02_2019
Իրանի հինգշաբթի օրվա մամուլը հիմնականում անդրադարձել է Պուտինի հայտարարությանը ԱՄՆ-ի միլիտարիզմի դեմ և Վաշինգտոնի կողմից Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու ջանքերի բացահայտմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2019 10:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21/02/2019

Իրանի հինգշաբթի օրվա մամուլը հիմնականում անդրադարձել է Պուտինի հայտարարությանը ԱՄՆ-ի միլիտարիզմի դեմ և Վաշինգտոնի կողմից Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու ջանքերի բացահայտմանը:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Պուտինը սպռնացել է Արևմուտքին հրթիռային պլանների վերաբերյալ

Պուտինը իր տարեկան ելույթում խոսել է   երկրի դաշնային օրենսդիրների, կառավարության պաշտոնյաների, հասարակական գործիչների ներկայությամբ, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության  ինչպես նաեւ ռազմական կարողությունների վերաբերյալ: Նա նաեւ զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսաստանի սահմանների մոտ Եվրոպայում ցանկացած հրթիռային համակարգի տեղակայման մասին: 

Պուտինը նաեւ կոչ է արել Միացյալ Նահանգներին հրաժարվել գլոբալ ռազմական գերազանցության պատրանքից: Նրա խոսքերով, եթե ԱՄՆ հրթիռ է տեղակայել Եվրոպայում, ապա Ռուսաստանը ստիպված կլինի ընդունել սիմետրիկ եւ ասիմետրիկ միջոցներ: Պուտինն ընդգծել է, որ Եվրոպայում ամերիկյան հրթիռների տեղակայումը սպառնում է Ռուսաստանի եւ աշխարհի անվտանգությանը:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Թրամփը միջնորդում է Սաուդյան Արաբիային ատոմային վաճառքի համար

Դոնալդ Թրամփը մի օր խախտում է Իրանի և 5+1 խմբի միջև կայացած ՀԳՀԾ-ի միջազհային համաձայնագիրը, որպեսզի կանխի Իրանի հասանելիությունը միջուկային սպառազինության, իսկ այժմ ասվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը, չնայած բոլոր մտահոգություններին փորձում է  միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Ռիյադին:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Twitter- ում գրել է. «Ամեն նոր օր ամերիկյան նոր դավադրություններ են  բացահայտվում են աշխարհին»:

Զարիֆը նշել է, որ մարդու իրավունքները եւ միջուկային ծրագիրը Միացյալ Նահանգներին իսկապես չեն անհանգստազցնում հավելելով, որ նախ, մի սաուդցի լրագրողի մորթում են, իսկ դրանից հետո, Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիա են վաճառում, ինչը վկայում է Միացյալ Նահանգների երկստանդարտ քաղաքականության մասին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի կերպով աշխատում է Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու ուղղությամբ:

Հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ եթե Սաուդյան Արաբիան հագեցած լինի միջուկային տեխնոլոգիաների կիրառմամբ, այն կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար:

 

«Ջավան» օրաթերթ

Ռոհանի. Չենք ընդունում ԱՄՆ-ի անպատասխանատու վերաբերմունքը

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Ամերիկյան հետեւում է աստղային պատերազմների պատերազմին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter- ում հայտարարել է, որ տիեզերական ուժի ստեղծումը պետք է լինիիր երկրի ազգային անվտանգության կառույցների առաջնային խնդիրը: 

Թրամփն ասել է, որ կառավարությունը այժմ տիեզերքը ճանաչում է որպես ռազմական տարածքը եւ ստեղծում է տիեզերական ուժեր որպես ազգային անվտանգության գերակայություններից մեկը: ԱՄՆ-ի Նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Պենտագոնին հանձնարարել է ստեղծել ԱՄՆ տիեզերական ուժերը:

 

«Քեյհան» օրաթերթ

Բենզինի արտադրության ինքնաբավությունը ցույց է տալիս մեր հնարավորությունները պատժամիջոցների պայմաններում

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Վենեսուելայի բանակը մերժեց ԱՄՆ-ի Նախագահին

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանի նավթի արտահանումն ավելացել է

Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին,Իրանի նավթի արտահանումը, հունվարին ակնկալվում է ավելի բարձրացել,հաճախորդների գնման աճի պատճառով:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, ըստ Reuters-ի  եւ այլ տեղեկացված աղբյուրների տվյալները ցույց են տվել, որ Իրանը նավթի արտահանումը օրական 1,25 միլիոն բարել է: Հունվարին Իրանի արտահանումը եղել է օրական 1,1 եւ 1,3 միլիոն բարել, ինչը ակնկալվում է ավելի կաճի:

 

«Քեյհան» օրաթերթ

FATF- ի խոստովանությունը. Մեր նպատակն է շրջանցել Իրանի պատժամիջոցները:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

ԱՄՆ-ի Սենատի նախկին խորհրդական. Դեմոկրատները լրջորեն փորձում են հեռացնել Թրամփին նախագահի պաշտոնից:

 

 

tert.am/

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի համատեղ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Քննարկեցինք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը պաշտպանության բնագավառում: Ստորագրեցինք Հայաստանի և Վրաստանի միջև 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որը ստորագրվում է 2010թ. սկսած: Այն այս տարի հագեցած է պաշտպանության բնագավառի միջոցառումներով՝ ռազմական կրթություն, մարդու իրավունքներ, ռազմական բժշկություն, բարեվարքություն, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներ: Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու հավատում ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Վրաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ վրացական կողմը պատրաստ է մի շարք ոլորտներում իր փորձը կիսել հայկական զինված ուժերի հետ:

 

 

Ինտերնետային հասանելիության բարելավման գործում Իրաքն ակնկալում է Հայաստանի աջակցությունը

Փետրվարի 20-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կապի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմից անդրադարձ է կատարվել Իրաքի նախարարի կողմից ավելի վաղ բարձրացված ոլորտային բարեփոխումներին` հատկապես ակնկալելով ինտերնետային հասանելիության բարելավման գործում հայկական կողմի աջակցությունը։ Կողմերը քննարկեցին նաև մոտ ապագայում Հայաստանից ներկայացուցչական պատվիրակության Բաղդադ այցի մանրամասները, ինչպես նաև այս բնագավառում երկկողմ Փոխըմբռնման մասին հուշագրի արդեն իսկ շրջանառվող նախագծի ստորագելու հնարավորությունը։

Դեսպան Փոլադյանը մատնանշեց էլեկտրոնային կառավարման "e-government", էլեկտրոնային կնիքի "e-stamp", էլեկտրոնային ստորագրության "e-signature" համակարգերի օգտագորման գործում հայկական հաջողված փորձը, որը, նախարար Յուսիրի հավաստմամբ, իրաքյան կողմի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

Նախարար Յուսիրը գոհունակությամբ ընդունեց ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը, և հավելեց հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրակամության մասին։

 

operativ.am

Լոնդոնը նոր առաջարկություններ կներկայացնի Brexit-ի պայմանների վերաբերյալ.

 

Բրիտանիան փետրվարի 20-ին նոր իրավական առաջարկություններ կներկայացնի Brexit-ի պայմանների վերաբերյալ, որոնք մշակել է Անգլիայի եւ Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը: Այդ մասին հայտնել է Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարքլիից ստացված տեղեկատվությունը:

Բարքլին ակնկալում է, որ նոր աաջարկությունները բավարար կլինեն ապահովելու Բրյուսելի հետ «ապահարզանի» պայմանների շուրջ գործարքի անցումը բրիտանական խորհրդարանով եւ ամբողջ գործընթացը դուրս բերելու քաղաքական փակուղուց:

Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է գործարքի փոխզիջումային տարբերակից, որն առաջարկել էր տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի փոխնախարար Քիտ Մալթհաուսը: Այդ տարբերակը մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի վերջը երկարացնում էր անցումային շրջանը Brexit-ից հետո եւ նախատեսում էր փոխարինել «բեքստոպ» անվանումը կրող վիճելի մեխանիզմը, որը կոչված էր թույլ չտալ ֆիզիկական սահմանի հայտնվելը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ՝ Եվրամիության մաքսային միությունում եւ միասնական շուկայում Օլսթերի գտնվելը պահպանելու ճանապարհով:

 

 

orer.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել նրանց դերակատարությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միջազգային մանդատ ունեցող ձևաչափ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:

ՀՀ վարչապետը ներկայացրել է հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություների իրականացումը: