Աշխարհում ԱՄՆ-ի իշխանությունը նվազում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105053-Աշխարհում_ԱՄՆ_ի_իշխանությունը_նվազում_է
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է, որ ԱՄՆ-ի ուժն աշխարհում նվազում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2019 13:36 Asia/Tehran
  • Աշխարհում ԱՄՆ-ի իշխանությունը նվազում է

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է, որ ԱՄՆ-ի ուժն աշխարհում նվազում է:

Ալի Շամխանին ասել է, որ չնայած Միացյալ Նահանգները, իսլամական դիմադրության հիմքը քանդելու համար Արևմուտքը և հետադիմական երկրները օգտագործեցին ահաբեկչական ու վարձկան տարրերին, սակայն երիտասարդությունը, Սիրիայի բանակը, Իրաքի Հաշդ ալ-Շաաբիին,  Եմենի Անսարոլլահը եւ սրբավայրերի պաշտպանները ցույց տվեցին, որ Արևմուտքն աշխարհի առանցքը չէ, և ԱՄՆ-ի իշխանությունը փլուզվում է:

Այսօր, երբ ԻԼԻՊ-ը  պարտվել է դիմադրության ճակատին, Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում հանրային կարծիքը շեղել տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքականության ձախողման հիմնական խնդրից:

Սիոնիստական ռեժիմը, որպես տարածաշրջանում բռնարարքների ու պատերազմների ակունք, վերջին տասը տարիների ընթացքում Լիբանանի  Հեզբոլլահի և պաղեստինյան դիմադրության խմբերի դեմ չորս խոշոր պատերազմներում ձախողվել է: 33-օրյա, 22 օրյա  և 8-օրյա պատերազմների ընթացքում, դիմադրության ուժերը հաղթեցին Իսրայելին: Այս հաղթանակներն ավարտվեցին Գազայի 51-օրյա պատերազմով: Լիբանանի ու Գազայի դիմադրության դիմաց Սիոնիստական վարչակարգի ձախողումը ցույց տվեց, թե որքան փխրուն է Իսրայելը և նրա գլխավոր հովանավոր ԱՄՆ-ն:

ԱՄՆ, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և տարածաշրջանի որոշ կոռումպացված ու անօրինական ռեժիմները, որոնք  Իրաքում և Սիրիայուն աջակցում էին ԻԼԻՊ ահաբեկիչական խմբին, դեռևս չեն  հասկացել որ իրենց ձախողման պատճառը տարածաշրջանում դիմադրության գերակայությունն է:

Այս հաղթանակներն ապացուցեցին, որ Իսրայելի ռեժիմի պարտությունը ոչ թե առասպել է, այլ փաստ: Բացի այդ, ներկայումս, բացահայտվում են տարածաշրջանում ԱՄՆ-ի իշխանության անկման նշանները:

Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Կան շատ պատճառներ, թե ինչու են Միացյալ Նահանգների իշխանությունն ու հեղինակությունն աշխարհում նվազում և այսօր Ամերիկան ավելի թույլ է, քան չորս տասնամյակ առաջ»:

Այաթոլլահ Խամենեին հավելել է, որ Միացյալ Նահանգների անմիտ պետական գործիչներն իրենց որոշ գործընկերներին հրավիրեցին մասնակցել Վարշվայի հակաիրանական նիստին, սակայն այս գագաթնաժողովը ոչ մի արդյունք չտվեց, և դա ԱՄՆ-ի թուլության նշան էր»: 

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «ԱՄՆ-ի ուժն աշխարհում նվազում է»:

ԱՄՆ կառավարության կողմից տարածաշրջանում ռազմավարական փոփոխությունների  և հակաիրանական կոալիցիայի ձևավորման ու տասնյակ այլ դավադրությունների ձախողումն այս իրականության ապացույցն են: Իսկ դա վկայում է, որ Ամերիկային ու նրա դաշնակիցներին: նոր ձախողումներ են սպասվում: