Պուտինն ստորագրել է INF դաշինքից դուրս գալու հրամանաը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105081-Պուտինն_ստորագրել_է_inf_դաշինքից_դուրս_գալու_հրամանաը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. հոկտեմբերին հայտարարեց «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալու մտադրության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2019 09:07 Asia/Tehran
  • Պուտինն ստորագրել է INF դաշինքից դուրս գալու հրամանաը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. հոկտեմբերին հայտարարեց «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալու մտադրության մասին:

Այդ քայլին դիմելու Վաշինգտոնի գլխավոր պատրվակն այն էր, որ Ռուսաստանը խախտում է այդ պայմանագրի կետերը: Թրամփն ասել է.«ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի գործընկերները հովանավորում են INF-ից դուրս գալու կապակցությամբ իմ որոշումը: Որովհետև գիտակցում են Ռուսաստանի կողմից այդ պայմանագրի կետերի խախտման վտանգը»:

Այնուհետև ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ը 2019թ. փետրվարի 2-ից, 180 օրով դադարեցնելու է INF-ի պայմանագրի իրագործումը, և Ռուսաստանի կողմից հանձնառությունների կատարումը չնկատելու դեպքում, լիովին դուրս կգա այդ պայմանագրից:

Ռուսաստանն անհապաղ արձագանքեց այդ որոշմանը և փոխադարձ քայլի դիմելով, Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան ժամանակավոր դադարեցնում է այդ պայմանագրի համաձայն իր հանձնառությունների իրագործումը:

Կրեմլը հայտարարեց, որ մարտի 2-ին ՌԴ նախագահը ստորագրել է INF-ի պայմանագրից դուրս գալու որոշումը: Հրամանագրում նշվում է, որ «ԱՄՆ-ի կողմից պայմանագրային պարտավորությունները խախտելու պատճառով անհրաժեշտություն է առաջացել անհապաղ միջոցներ ձեռնարկել և դադարեցնել պայմանագրի կատարումը, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել իր կողմից թույլ տրված խախտումները կամ քանի դեռ պայմանագրի գործողությունը չի ավարտվել»:

Ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցել «Միջին ու փոքր հեռահարության  հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի» շուրջ, սակայն Մոսկվան շատ չի պնդում այդ քայլի վրա և շարունակում է  զարգացնել իր ռազմական կարողությունը:

Պուտինն անդրադառնալով պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, ասել է.«Վաշինգտոնը մի ժամանակ փորձում էր հրթիռային ծրագրերի  միջոցով իշխել աշխարհին, սակայն ներկայումս պետք է հրաժարվի նման ծրագրերից»:

Մոսկվայի տեսանկյունից, INF-ի պայմանագրից դուրս գալով, ԱՄՆ-ը երկարաժամկետ նպատակներ է հետապնդում: Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն այդ մասին ասել է.«Երկու երկրի միջև հրթիռային պայմանավորվածությունը չեղարկելու ԱՄՆ-ի նպատակն է աշխարհում իրագործել ռազմական տիրակալություն հաստատելու պատրանքը»:

Թվում է , թե «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից» դուրս գալու ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է ազատվել սպառազինական դաշինքի հանձնառություններից և ազատորեն  ընդլայնել ռազմական կարողությունն ու նոր զենքեր տեղակայել: Վաշինգտոնը մտադիր է համաշխարհային հեգեմոնիայի ստեղծել և այդ նպատակի իրագործման համար ենթադրում է, որ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից» դուրս գալով, կկարողանա առանց որևէ սահմանափակության ընդլայնել իր հրթիռային ու միջուկային կարողությունը:

Ամեն դեպքում,  սպառազինությունների վերահսկման կարևոր պայմանագրերի չեղարկմամբ, մութ հեռանկար է առաջանում, որտեղ խոշոր պետությունները առանց որևէ սահմանափակության ընդլայնելու և տեղակայելու են կործանիչ զենքեր, հատկապես միջուկային հրթիռներ և այդպիսով վտանգվելու է աշխարհի անվտանգությունն ու կայունությունը: