Վաշինգտոնը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ժամկետը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105134-Վաշինգտոնը_երկարաձգել_է_հակառուսական_պատժամիջոցների_ժամկետը
Սառը պատերազմի տարիներից հետո ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները ուղեկցվել են շատ տատանումներով: Այնուամենայնիվ, վերջին հինգ տարիների ընթացքում երկու երկրների միջեւ տարաձայություններն աճել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2019 14:23 Asia/Tehran
  • Վաշինգտոնը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ժամկետը

Սառը պատերազմի տարիներից հետո ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները ուղեկցվել են շատ տատանումներով: Այնուամենայնիվ, վերջին հինգ տարիների ընթացքում երկու երկրների միջեւ տարաձայություններն աճել են:

Չնայած ԱՄՆ Մոսկվայի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփիի դիրքորոշմանը, որը բազմիցս կոչ է արել բարելավել երկկողմ հարաբերությունները, ԱՄՆ կառավարությունը  կոշտ վերաբերմունք է կիրառում Ռուսաստանի հանդեպ:

Այս քաղաքականության կարեւորագույն ասպեկտներից մեկն էլ տարբեր պատրվակներով Մոսկվայի  դեմ պատժամիջոցների սահմանումն է:

Պատժամիջոցները սահամնվել են  քաղաքական, դիվանագիտական, առեւտրային եւ տնտեսական, ռազմական եւ էներգետիկ ոլորտներում:

2011 թվականից ի վեր, ԱՄՆ-ն  տարբեր պատրվակներով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: 2014 թ. պատժամիջոցների պատրվակը Ուկրաինայի ճգնաժամն էր, մասնավորապես՝ Ղրիմի կցումը Ռուսաստանին:

Վերջին զարգացումների համատեքստում, Վաշինգտոնը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Սպիտակ տան հայտարարության համաձայն, 2014 թ. մարտի 6-ի դրությամբ, ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության նկատմամբ բացառիկ սպառնալիքները հիմքեր են տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակման համար:

Ամերիկայի նպատակն է Մոսկվային ստիպել  ընդունել Վաշինգտոնի պահանջները: Դա հենց ԱՄՆ նախագահն է ընդգծել: Թրամփ հայտարարել է, որ որոշում չի կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման մասին, եւ միայն այն դեպքում նման որոշում կընդունի, եթե ռուսական կողմը Վաշինգտոնի շահերին համապատասխան քայլեր կատարի :

  2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ավելացման պատճառներից մեկն էր: Բացի այդ, 2018 թ. մարտին Միացյալ Նահանգները, եվրոպական մի քանի երկրներ և Կանադան, տասնյակ ռուս դիվանագետների են արտաքսել, կապված Բրիտանիայում ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալի  դեմ իրականացրած մահափորձին Մոսկվայի ենթադրյալ մասնակցության պատճառով: ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ փորձում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզը եւ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը,  կողմ են Ռուսաստանի էներգետիկ և ֆինանսական  ոլորտների և ռուս  քաղաքական գործիչների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ պատժամիջոցների կիրառմանը:

Ամերիկացի երկու սենատորները իրենց  ջանքերն իրականացնում են այսպես կոչված «ԱՄՆ-ի անվտանգության Ռուսաստանի ագրեսիային դիմաց պաշտպանելու» օրենքի ներքո:

Այնուամենայնիվ,  Ռուսաստանի նկատմամբ  ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ այնքան արդյունավետ են, որքան Վաշինգտոնն է պնդում: 

Մոսկվայի տնտեսագիտության ակադեմիայի համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Յուրի Կոֆներն ասում է, որ Ռուսաստանին վերաբերող շատ պատժամիջոցներ խորհրդանշական են եւ միայն  այն պատժամիջոցները, որոնք  ուղղված են Ռուսաստանի բանկային համակարգին և  Համաշխարհային բանկի հետ համագործակցությանը, կարող են ազդեցիկ լինել:

Այս առումով, տնտեսական փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի կառավարությունը այնքան կախված չէ արտաքին ֆինանսավորումներից, այնպես որ Մոսկվայի դեմ ԱՄն-ի սահմանած պատժամիջոցները չեն ազդի երկրի ֆինանսավորման եւ տնտեսության վրա:

Բացի այդ, վերջին տարիներին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը զգալիորեն նվազել է, եւ արտասահմանյան բանկերի ֆինանսավորումից Ռուսաստանի կառավարության կախվածությունը  նվազել է: 

Այսպիսով, Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունավետությունն ամբողջովին կասկածի տակ է դրվել: