ՀԳՀԾ-ի կարևոր բաժինը պատժամիջոցների վերացումն է
Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման առումով, ՀԳՀԾ-ն չափազանց կարևոր համաձայնություն է համարվում: Սակայն այս համաձայնությունը տապալելու նպատակով, 2018թ. մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ այս համաձայնությունից: Միջուկային պատժամիջոցների վերականգնմամբ, Վաշինգտոնը ձգտում է Իրանի համար վերացնել ՀԳՀԾ-ի պահպանման պատճառը, որն է պատժամիջոցների չեղարկումը:
Այդուհանդերձ, միջազգային մյուս ուժերը, «4+1» ձևաչափի շրջանակներում ով դեմ էին ԱՄՆ-ի կարծիքին ու համոզված էին, որ ՀԳՀԾ-ի չեղարկումը բացասական հետևանքներ է կունենա: Այս խմբի տեսանկյունից ՀԳՀԾ-ն բազմակողմանի համաձայնության նմուշ է, որ կարող է օրինակ ծառայել միջազգային մյուս հակամարտությունների կարգավորման համար: Այս խմբի անդամները համոզված են, որ ՀԳՀԾ-ն կարևոր է զանգվածային սպանության զենքի չտարծման հարցում և կարևոր ձեռքբերում՝ բազմակողմ դիվանագիտության ոլորտում, ինչը ԱԽ-ի անդմաների ձայների մեծամասնությամբ հաստատվել է ըստ նույն խորհրդի 2231 բանաձևի:
Սա այն դեպքում, երբ ՀԳՀԾ-ից դուրս գալու համար «4+1» երկրներին իր կամքը պարտադրելու համար, Թրամփի կառավարությունը ավելացրել է իր ճնշումները հատկապես ԵՄ-ի ու եվրոպական եռյակի վրա, հատկապես այն բանից հետո, երբ Իրանի հետ առևտրի համար գործարկվեց INSTEX ֆինանսական մխանիզմը:
Ի տարբերություն ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումների, որը միշտ բարձրաձայնում է ՀԳՀԾ-ի չեղարկումն ու Իրանի դեմ պատժամիջոցների ու ճնշումների խստացումը, համաշխարհային մյուս ուժերը «4+1» խմբի ձևաչափով ցանկանցում են պահպանել այս միջազգային կարևոր համաձայնությունը: Այս ուղղությամբ, չորեքշաբթի օրը, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը Վիեննայում իր 11-րդ նիստի ավարտին հանդես գալով հաղորդագրությամբ հայտարարել է.«Պատժամիջոցների վերացումը, որ հնարավորություն է ստեղծում Իրանի հետ նորմալացնել առևտրա-տնտեսական հարաբերությունները, ՀԳՀԾ-ի կարևոր բաժինն է համարվում»: ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամները կարևորել են բոլոր ոլորտներում իրենց հանձնառությունների լիարժեք գործադրման անհրաժեշտությունը: Այս նիստի ընթացքում անդամները բարձր են գնահատել ՄԱԳԱՏԷ-ի անկողմակալ դերակատարությունը, որ 2231 բանաձևի հիմուքով Իրանի միջուկային հանձնառությունների գործադրումը վերահսկող ու հաստատող միակ միջազգային կառույցն է: Հաշվի առնելով զգալի արդյունքների հասնելու անհրաժեշտությունը, հանձնաժողովի անդամ երկրները նույնպես ողջունել են որպես ֆինանսական ազդեցիկ հարաբերությունների ձևավորման միջոց INSTEX -ի գրանցումը և որպես մեխանիզմի առաջին բաժնետերեր՝ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի վճռականությունը, որոնք առաջին քայլն են վերցրել Իրանի հետ օրինական առևտրի ոլորտում դյուրություններ ստեղծելու համար: ՀԳՀԾ-ի համատղ հանձնաժողովի 11-րդ նիստը կայացել է Վիեննայի Քուբուրգ հյուրանոցում, «4+1» խմբի քաղաքական տնօրենների ու ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով ԵՄ-ի արտաքին քայլ ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի նախագահությամբ:
«4+1» խմբի անդամները կարևորել են ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի հետ համագործակցության պահպանումը և ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների բացասական ազդեցությունները նվազեցնելու համար երք գտնելը: Համատող հանձնաժողովը, որպես ՀԳՀԾ-ի կարևոր բաժին, շեշտը դնում է պատժամիջոցների չեղարկման վրա: Փաստորեն, այդ քայլով, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը հակադրվում է ԱՄՆ-ին, որն ուզում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացմամբ Վաշինգտոնի կամքը պատրադրել Թեհրանին: