Իրանի և Իրաքի հարաբերություններում համագործակցության նոր էջ է բացվում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105171-Իրանի_և_Իրաքի_հարաբերություններում_համագործակցության_նոր_էջ_է_բացվում
Թեհրան կատարած այցի շրջանակում, Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) նախագահը հանդիպել է Իրանի իսլամական հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2019 14:53 Asia/Tehran
  • Իրանի և Իրաքի հարաբերություններում համագործակցության նոր էջ է բացվում

Թեհրան կատարած այցի շրջանակում, Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) նախագահը հանդիպել է Իրանի իսլամական հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:

Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) նախագահ Մուհամեդ Ալ- Հալբուսին այն դեպքում է այցելել Իրան, երբ երկու երկրի ղեկավարներն վճռական են տրամադրված բոլոր բնագավառներում Թեհրան-Բաղդադ համագործակցություններն առավել քան երբևէ ընդլայնելու հարցում: 

Երկու հարևան երկրներ՝ Իրանն ու Իրաքը ունեն մշակութային ու կրոնական բազում ընդհանրություններ: Նրանք մշտապես երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ են քայլ կատարել: Իրաքը, որպես հարևան երկիր, հատուկ նշանակություն ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Իրանը ռազմավարական մոտեցում ունի Իրաքի նկատմամբ, այդ իսկ պատճառով, Իրաքի անվտանգությունն ու կայունությունը Իրանի անվտանգությունն ու կայունությունն են համարվում:

Ուստի երբ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը մուտք գործեց Իրաք և թիրախավորեց այդ երկրի բոլոր քաղաքները, Իրանն օգնության շտապեց Իրաքին և երկու հարևան երկրի ռազմավարական համագործակցության արդյունքում, ԻԼԻՊ-ը պարտություն կրեց:

Այժմ այդ երկրում նոր հնարավորություններ են ստեղծվել, որպեսզի Իրանը, որպես Իրաքի վստահելի հարևան, շարունակի իր դրական դերակատարությունն այդ երկրում:

Իրանի ու Իրաքի երկար ու համատեղ սահմանը, երկու երկրի ժողովուրդների մշակութային ու կրոնական ընդհանրությունները և նրանց հասանելիությունն այս երկրի շուկային և Իրաքի հիմնական կարիքների ապահովումը, երկու երկրին դարձրել են հաստատակամ համագործակցությունների ամրապնդման ու ընդլայնման ճանապարհին:

Իրանը, որպես Իրաքի հուսալի հարևան, ապահովել է այդ երկրի էներգետիկ կարիքները: Հակաիրանական պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի հետ քայլ չպահելու Իրաքի կառուցողական դիրքորոշման արդյունքում Թեհրանն ու Բաղդադը վճռական են տրամադրվել   հատկապես էներգիայի ոլորտում համագործակցության նոր էջ բացելու հարցում: 

Այս շրջանակում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին 2011 թվականի մարտի 11-ին կմեկնի Իրաք: Տարածաշրջանի ներկա պայմաններում պատմական նշանակություն ունեցող այս այցը, Իրաքի նոր կառավարության ձևավորումից հետո, իբրև շրջադարձային կետ է լինելու Թեհրանի ու Բաղդադի հարաբերությունների համատեքստում:

Թեհրանում Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) նախագահի ներկայությունը և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա ինտենսիվ խորհրդակցությունները, ԻԻՀ նախագահի Իրաք կատարելիք այցի նախադրյալներն են`լավագույն արդյունքների հասնելու համար:

ԻԻՀ նախագահը չորեքշաբթի երեկոյան Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարանի) նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի մեծարգո առաջնորդի, կառավարության ու Իսլամական խորհրդարանի կամքն է՝ Իրաքի հետ  ունենալ եղբայրական ու սերտ համագործակցություն»:

Իրանը և Իրաքը տնտեսական ոլորտում ունեն հսկայական պոտենցիալներ առևտրա-տնտեսական համագործակցություններն ընդլայնելու համար և ԻԻՀ նախագահի Իրաք կատարելիք առաջիկա այցը նոր հեռանկարներ կբացի երկու երկրի տնտեսական հարաբերությունների համար: Հաշվի առնելով, որ Իրանն ու Իրաքը մեծ նշանակություն են տալիս երկկողմ հարաբերություններին, պատեհ առիթ է ստեղծվել Իրանի ու Իրաքի առևտրաշրջանառության ծավալները տարեկան 13 միլիարդ դոլարից 20 միլիարդ դոլարի հասցնելու համար: