ԻԻՀ նախագահի այցը Իրաք. Հանդիպումներ՝ ռազմավարական նպատակներով
Իրաքի նախագահի և վարչապետի պաշտոնական հրավերով, երկուշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն, եռօրյա այցով Բաղդադ է ուղևորվել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Քաղաքական շրջանակներն այցը ռազմավարական են գնահատել, որը լավ առիթ է լինելու Թեհրանի ու Բաղդադի միջև նոր համաձայնությունների ձևավորման համար:
ԻԻՀ նախագահի Իրաք այցելության կարևոր նպատակներից են հայտարարվել քաղաքական, տնտեսական, մշակութային ու տարածաշրջանային համագործակցությունների ոլորտում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման եղանակների քննարկումը:
Իրանի նախագահի Բաղդադ այցելության ընթացքում ստորագրվելու են մի քանի համաձայնագրեր՝ Խոռամշահրի ու Բասրայի միջև երկաթգծի շահագործման, արդյունաբերական ավանների կառուցման ու ընդլայնման, երկու երկրի միջև վիզային ռեժիմի, մաքսային հարցերի և բժշկական ու առողջապահության ոլորտում համագործակցության կապակցությամբ:
Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Իրանի ազդեցիկ ու որոշիչ դերն ապացուցել է Իրանի ռազմավարական դերը տարածաշրջանում անվտանգության պահպանման ուղղությամբ:
Անշուշտ, երկու երկրի հարաբերություններում առկա բազմազանությունից լավագույն կերպով օգտվելու համար, կարևորվում է Իրաքի անվտանգությունն ու կայունությունը: Ներկայումս այդ զգայուն հարցով համագործակցությունը ռազմավարական մակարդակում է և առիթ է ստեղծվել պաշտպանական ու անվտանգության ոլորտներում համագործակցության համար:
Հետևաբար որոշ միջամտող հոսանքներ փորձում են այս ռազմավարական համագործակցությունները Իրաքում Իրանի ոչ-կառուցողական միջամտություն ներկայացնել:
Սակայն չնայած այդ տեղաշարժերին, բարձր մակարդակում Իրանի ու Իրաքի պաշտոնատարների հանդիպումները վկայում են այն մասին, որ երկու երկրի ղեկավարները ուշադրություն չեն դարձնում այդ միտումնավոր քայլերին: Իրաքի կառավարության գործունեության նոր շրջանն սկսվելով, տնտեսական ոլորտներում համագործակցությունների ընդլայնումն առաջնահերթություն է համարվում: Իրանն ամենահարմար ճանապարհն է Իրաք ապրանքի տարանցման ու արտահանման համար: Իրանը կարող է նաև ապահովել Իրաքի վառելիքի ու էլեկտրաէներգիայի կարիքի մի մասը: Իրանը նաև պատրաստակամություն է հայտնել տեխնիկական ու ճարտարագիտական ծառայությունների ոլորտում փորձերի փոխանցման ուղղությամբ: Նշված ոլորտներից բացի, սահմանային անցուղիների գոյությունը, երկու երկրում սրբավայրերի և Իրաքի վերակառուցման գործում մասնակցության առիթները կարևոր դերակատարություն ունեն երկու երկրի համագործակցությունների ոլորտում:
Վերջերս Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Հզոր, անկախ ու զարգացած սիրելի Իրաքը օգտակար է Իրանի համար և մենք մեր իրաքցի եղբայրների կողքին ենք լինելու»:
Մեծարգո առաջնորդը հավաստիացրել է, որ ԻԻՀ պաշտոնատարները վճռակամ են ընդլայնելու Իրաքի հետ համագործակցությունը:
Նման երաշխիքով կարելի է ասել, որ ԻԻՀ նախագահի այցը Բաղդադ, վկայում է Իրաքի ժողովրդի ու կառավարության կողքին մնալու վճռակամության ու պատրաստակամության մասին: