ԻԻՀ նախագահի այցը Իրաք. Հանդիպումներ՝ ռազմավարական նպատակներով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105280-ԻԻՀ_նախագահի_այցը_Իրաք._Հանդիպումներ_ռազմավարական_նպատակներով
Իրաքի նախագահի և վարչապետի պաշտոնական հրավերով, երկուշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն, եռօրյա այցով Բաղդադ է ուղևորվել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2019 08:41 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահի այցը Իրաք. Հանդիպումներ՝ ռազմավարական նպատակներով

Իրաքի նախագահի և վարչապետի պաշտոնական հրավերով, երկուշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն, եռօրյա այցով Բաղդադ է ուղևորվել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Քաղաքական շրջանակներն այցը ռազմավարական են գնահատել, որը լավ առիթ է լինելու Թեհրանի ու Բաղդադի միջև նոր համաձայնությունների ձևավորման համար:

ԻԻՀ նախագահի Իրաք այցելության կարևոր նպատակներից են հայտարարվել քաղաքական, տնտեսական, մշակութային ու տարածաշրջանային համագործակցությունների ոլորտում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման եղանակների քննարկումը: 

Իրանի նախագահի Բաղդադ այցելության ընթացքում ստորագրվելու են մի քանի համաձայնագրեր՝ Խոռամշահրի ու Բասրայի միջև երկաթգծի շահագործման, արդյունաբերական ավանների կառուցման ու ընդլայնման, երկու երկրի միջև վիզային ռեժիմի, մաքսային հարցերի և  բժշկական ու առողջապահության ոլորտում համագործակցության կապակցությամբ:

Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Իրանի ազդեցիկ ու որոշիչ դերն ապացուցել է Իրանի ռազմավարական դերը տարածաշրջանում անվտանգության պահպանման ուղղությամբ:

Անշուշտ, երկու երկրի հարաբերություններում առկա բազմազանությունից լավագույն կերպով օգտվելու համար,  կարևորվում է Իրաքի անվտանգությունն ու կայունությունը: Ներկայումս այդ զգայուն հարցով համագործակցությունը ռազմավարական մակարդակում է և առիթ է ստեղծվել պաշտպանական ու անվտանգության ոլորտներում համագործակցության համար:

Հետևաբար որոշ միջամտող հոսանքներ փորձում են այս ռազմավարական համագործակցությունները Իրաքում Իրանի ոչ-կառուցողական միջամտություն ներկայացնել:

Սակայն չնայած այդ տեղաշարժերին, բարձր մակարդակում Իրանի ու Իրաքի պաշտոնատարների հանդիպումները վկայում են այն մասին, որ երկու երկրի ղեկավարները ուշադրություն չեն դարձնում այդ միտումնավոր քայլերին: Իրաքի կառավարության գործունեության նոր շրջանն սկսվելով, տնտեսական ոլորտներում համագործակցությունների ընդլայնումն առաջնահերթություն է համարվում: Իրանն ամենահարմար ճանապարհն է Իրաք ապրանքի տարանցման ու արտահանման համար: Իրանը կարող է նաև ապահովել Իրաքի վառելիքի ու էլեկտրաէներգիայի կարիքի մի մասը: Իրանը նաև պատրաստակամություն է հայտնել տեխնիկական ու ճարտարագիտական ծառայությունների ոլորտում փորձերի փոխանցման ուղղությամբ: Նշված ոլորտներից բացի, սահմանային անցուղիների գոյությունը, երկու երկրում սրբավայրերի և Իրաքի վերակառուցման գործում մասնակցության առիթները կարևոր դերակատարություն ունեն երկու երկրի համագործակցությունների ոլորտում:

Վերջերս Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Հզոր, անկախ ու զարգացած սիրելի Իրաքը օգտակար է Իրանի համար և մենք մեր իրաքցի եղբայրների կողքին ենք լինելու»:

Մեծարգո առաջնորդը հավաստիացրել է, որ ԻԻՀ պաշտոնատարները վճռակամ են ընդլայնելու Իրաքի հետ համագործակցությունը:

Նման երաշխիքով կարելի է ասել, որ ԻԻՀ նախագահի այցը Բաղդադ, վկայում է Իրաքի ժողովրդի ու կառավարության կողքին մնալու վճռակամության ու պատրաստակամության մասին: