Ամերիկյան հասարակությունը դժգոհ է սոցիալ-տնտեսական անհավասարությունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105291-Ամերիկյան_հասարակությունը_դժգոհ_է_սոցիալ_տնտեսական_անհավասարությունից
Այսօր օրերին, կապիտալիզմի քննադատությունը եւ սոցիալական անհավասարության դեմ պայքարի ուղիները, դարձել են Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2019 14:10 Asia/Tehran
  • Ամերիկյան հասարակությունը դժգոհ է սոցիալ-տնտեսական անհավասարությունից

Այսօր օրերին, կապիտալիզմի քննադատությունը եւ սոցիալական անհավասարության դեմ պայքարի ուղիները, դարձել են Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը:

Երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա խորհրդականները, մշտապես խոսում են երկրում սոցիալիզմի առաջացման մասին, իսկ Կոնգրեսի ամենաերիտասարդ անդամը խոսել է կապիտալիզմի անուղղելիության մասին:

Ալեքսանդրա Օկազիո Կորտեսն ասել է.«Կապիտալիզմը  կապիտալի եւ աճող շահույթների վրա կենտրոնացած գաղափարախոսություն է: Կապիտալիզմը փորձում է մեծացնել շահույթը՝ ի վնաս ժողովրդի եւ շրջակա միջավայրի և  իմ կարծիքով, կապիտալիզմն անուղղելի է»:

ԱՄՆ Կոնգրեսի անդամի կողմից կապիտալիզմի մերժումը վկայում է երկրում տիրող անարդար հարաբերությունների կապակցությամբ զայրույթի եւ խորը դժգոհության մասին:

Մինչ Միացյալ Նահանգները համարվում է աշխարհի ամենաուժեղ տնտեսությունը: Աշխարհի ամենահարուստ մարդիկ ապրում են ԱՄՆ-ում, իսկ աղքատության գծից ցածր մակարդակում գտնվող մարդկանց թիվը կազմում է 45 միլիոն:

Բացի այդ, մի քանի տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ չունեն առողջության ապահովագրություն, եւ առանց կառավարության կամ բարեգործական կազմակերպությունների օգնության,  ի վիճակի չեն վճարել իրենց բուժման մեծ ծախսերը :

Այն հասարակության մեջ, որտեղ 400 հոգու հարստությունը հավասար է 150 միլիոն ամերիկացիների հարստությանը եւ քաղաքականության մեջ  տիրապետում է փողը,  համակարգը վերածվել է ֆինանսական օլիգարխիկ համակարգի, և  ավելացել են սոցիալական արդարության եւ տնտեսական, մշակութային եւ ռասայական խտրականության վերացման միտումները:

Բողոքները սկսվեցին 2007-2008 թվականներին ֆինանսական ճգնաժամից հետո, «Գրավենք Ուոլ Սթրիթ»-ը շարժման ձեւով, ապա 2016 թ.-ին նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Բերնի Սանդերսը արդարության կարգախոսներով եւ կապիտալիզմի դեմ ուղղված  քննադատություններով կարողացավ հավաքել 12 միլիոն ամերիկացիների ձայնը: 

Դոնալդ Թրամփի նախագահության երկու տարիների ընթացքում, սոցիալական անհավասարության սրման արդյունքում, արամատական փոփոխությունների կողմնակիցները պահանջեցին փոփոխություններ իրականացնել անարդյունավետ եւ անարդար աշխատող կառույցներում:

Պահպանողականներն այս գործընթացը որակել են կապիտալիստական օրրանում սոցիալիզմի սպառնալիքի ձևավորման գործընթաց:

Ամերիկացի  ռեֆորմիստները, եվրոպական սոցիալիզմի գաղափարախոսության փոխարեն, ավելի շատ ցանկանում են երկրում ստեղծել սոցիալական արդարություն եւ հնարավորությունների հավասար բաշխում:

Սանդերսի և Ալեքսանդրա Օկազիո Կորտեսի նման ձախակողմյանները փորձում են ԱՄՆ-ում ստեղծել «բարյացակամ կապիտալիզմ»:

Այնուամենայնիվ, սոցիալական արդարության հաջողությունն Ամերիկայի նման մի երկրում, որում առկա է ազատական-ժողովրդավարական ավանդույթը, հեշտ չի լինելու: