ՆԱՏՕ-ն շարունակում է Հայաստանի համար մնալ կարևոր գործընկեր
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետն ասել է.«Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ), որպես Հայաստանի կարևոր գործընկեր շարունակելու է այս երկրի ռազմական կարողությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը»:
Երևանում երկուշաբթի օրը «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկի առիթով կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համատեղ նախագծերին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ասել է.«Այս գերատեսչությունն ընդլայնում է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ»:
Նա հստակեցրել է.«ՆԱՏՕ-ն շարունակում է Հայաստանի համար մնալ կարևոր գործընկեր, և այս երկրի պաշտպանական ոլորտում համագործակցության մեջ զգալի բաժին ունի»:
«Ռազմաքաղաքական ոլորտում մենք շարունակում ենք ակտիվ երկխոսությունը ՆԱՏՕ-ի շրջանակում: ՆԱՏՕ-ի հետ մենք շարունակում ենք համագործակցությունը նաև պաշտպանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Ունենք մի քանի տասնյակ ուղղություններ, նպատակներ, որտեղ ՆԱՏՕ-ն մեզ տրամադրում է խորհրդատվական, փորձագիտական օժանդակություն և օգնում է մեզ պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններում բարեփոխումներ իրականացնել»,- ասել է Այվազյանը:
Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսին այդ հանդիպման ժամանակ նշել է.«ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ընդլայնումը ներառված է այս դաշինքի օրակարգում»:
ՆԱՏՕ-ի և Հայաստանի համագործակցությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Այս երկիրը փորձում է միջազգային կառույցների ու մեխանզիմների միջոցով պահպանել ուժերի հավասարակշռությունը հայ-ադրբեջական հակամարտության մեջ:
Ադրբեջանը ևս օժտված է ՆԱՏՕ-ին անդամակցելու առավելություններով: Ընդ որում, Բաքուն հայտարարել է, որ մասնակցելու է Վրաստանում առաջիկա շաբաթ անցկացվելիք զորավարժությանը: Նման պայմաններում կարող է ՆԱՏՕ-ն կարողանա որպես միջնորդ հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության հարցում և իր ազդեցությունը բանեցնել այս ճգնաժամի կարգավորման համար:
Այնուամենայնիվ ՆԱՏՕ-ն առ այսօր չի կարողացել կառուցողական դիրքորոշում որդեգրել Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Կարելի է ասել, որ ՆԱՏՕ-ն այս ճգնաժամի կապակցությամբ մոլորության մեջ է, ինչը թույլ չի տալիս նրան ճիշտ միջնորդություն իրականացնել հակամարտության կարգավորման համար:
Մինչ այսօր ՆԱՏՕ-ն առավել քան երբևէ փորձել է այնպիսի դիրքորոշում որդեգրել, որով կարողանա գոհ պահել երկու երկրին: Այդ դիրքորոշմամբ ՆԱՏՕ-ն պարզապես կողմերին ինքնազսպվածության կոչ է արել: 2017 թվականին Ադրբեջան կատարած այցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ասել էր.«Ղարաբաղյան ճգնաժամը մտահոգիչ է, և երկու երկրները պետք է ջանքեր գործադրեն որպեսզի չխորանա ճգնաժամը»:
«Հաֆինգտոն Պոստ» թերթի փորձագետ Դեյվիդ Ֆիլիպսն իր հեղինակած հոդվածում գրել է.«Արևմտյան և օտարերկրյա դերակատարները պետք է մի կողմ դնեն այս ճգնաժամի նկատմամբ իրենց ճկուն դիրքորոշումը և կողմերի նկատմամբ ճնշում գործադրեն ու նույնիսկ պատժամիջոցներ կիրառեն, ստիպելու նրանց կարգավորել ճգնաժամը»:
Այնուամենայնիվ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հաշվի առնեն այն փաստը, որ այս ճգնաժամի շարունակումը չի բխում երկու երկրի ժողովուրդների շահերից, ուստի նոր լարվածության կանխումը և կայուն պայմանների ու խաղաղ համակեցության պահպանումն ավելի լավ է, քան նոր լարվածության ծագումը, որի վերջնական արդյունքը երկու երկրի համար կլինի անորոշ, իսկ ժողովուրդների համար՝ ծախսատար:
,