Ռոhանիի այցը Իրաք, հանդիպում տեւական քաղաքական եւ տնտեսական ձեռքբերումներով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105350-Ռոhանիի_այցը_Իրաք_հանդիպում_տեւական_քաղաքական_եւ_տնտեսական_ձեռքբերումներով
Իրանի նախագահի եռօրյա այցը Իրաք կավարտվի չորեքշաբթի օրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2019 08:44 Asia/Tehran

Իրանի նախագահի եռօրյա այցը Իրաք կավարտվի չորեքշաբթի օրը:

Իրանը եւ Իրաքը համատեղ հայտարարությամբ ընդգծել են բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Այս այցը վկայում է երկու երկրների միջեվ ամուր հարաբերությունների մասին եվ հիմք է հանդիսանում Իրաքի ու Իրանի միջեւ ռազմավարական համագործակցության եւ երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման համար:

Իրանի եւ Իրաքի պաշտոնյաները ստորագրեցին երկու երկրների առեւտրականների եւ ներդրողների համար նավթի, առեւտրի, առողջապահության, երկաթուղային տրանսպորտի եւ վիզաների դյուրացման մասին փոխըմբռնման հուշագիր:

Երկուստեք կարեւորվել է երկու երկրների միջեւ նոր սահմանային անցակետերի հաստատման, համատեղ արդյունաբերական քաղաքների ստեղծման, երկու կողմերի միջեւ ապրանքների լիարժեք փոխադրման իրականացման անհրաժեշտությունը, առանց միջազգային սահմանների բեռնաթափման անհրաժեշտությունը:

Տնտեսական եւ առեւտրային տարբեր ոլորտներում փոխանակումների ծավալների ավելացումը, երկու երկրների քաղաքացիների համար վիզաների տրամադրումը հեշտացնելու նպատակով, զբոսաշրջության եւ առողջապահության տուրիզմի համար Իրանի եւ Իրաքի միջեւ համաձայնության այլ կետերն են:

Այս այցը զայրույթ է առաջացրել ամերիկյան պաշտոնյաների մոտ, որոնք ցույց տվեցին, թե որքան էլ Միացյալ Նահանգները փորձի, չի կարող կանխել երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում Իրանի գործողությունների խմբի ղեկավար Բրայան Հուքն, իր զայրույթն արտահայտելով Իրանի նախագահի Իրաք կատարած այցի կապակցությամբ, պնդել է, որ այդ ուղեւորությունը Իրաքի ժողովրդի շահերի օգտին չէ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը մեկ տարով  երկարաձգել է ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի Ազգային արտակարգ իրավիճակի հրամանը:

 ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «Ամերիկացիների զայրույթը զարմանալի չէ, քանի որ այդ երկիրը Միջին Արեվելքում մի քանի միլիարդ դոլար ծախսելով, տարածաշրջանի ժողովուրդների մոտ բարձր դիրքի չի հասել: Իսկ դրա պատճառն այդ երկրի որդեգրած բռնության ու միջամտության քաղաքականությունն է»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին, գնահատելով  Հաշդ  ալ-Շաաբի շարժման, ահաբեկչության դեմ պայքարի  ճանապարհին ցուցաբերած զոհաբերույունը և այդ երկրում կայունութնա և անվտանգության հաստատելու կապակցությամբ, ասել է. «Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարը հաղթել է Իրաքի ժողովրդի զոհաբերության եւ  կրոնական իշխանության վրա հենվելու շնորհիվ»:

Իրանի ու Իրաքի ժողովուրդները շարունակ իրար կողքի եղել:  Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդի բարձր է գնահատել Իրանի կառավարության եւ ժողովրդի աջակցությունը Իրաքի ժողովրդին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարում:

Նա հայտարարել է, որ Իրաքը վճռական է ընդլայնել, խորացնել եւ ամրապնդել իր հարաբերությունները Իրանի հետ:

Ռոհանիի Իրաք ուղեւորության ավարտը նոր էջ է բացում, երկու մուսուլման ժողովուրդների հարաբերությունների միջեւ , որ չնայած տարբեր մշակույթների եւ էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում `քրդերի, արաբների, շիաների եւ սուննիների առկայությանը այդ երկրում, ոչ մի ուժ չի կարող խախտել այդ հարաբերությունները: