900 մլրդ. դոլարի հասնող պատերազմական ծախսեր՝ արաբական երկրներում
Համաշխարհային բանկի հաշվարկներով, անցնող 8 տարիների ընթացքում, արաբական երկրներում պատերազմական ծախսերը կազմել են 900 մլրդ. դոլար:
Անցումային փուլում է գտնվում արաբական ընդվզումների 9-րդ տարին: Ընդվզումներ, որ պետք է հանգեցնեին այդ երկրներում դեմոկրատական հանրապետությունների ձևավորման և որոնք այժմ վերածվել են տարբեր, այդ թվում՝ ներքին ու արտաքին պատերազմների կաղապարով բռնությունների առաջացման ու տարածման:
Ժողովրդավարության ստեղծումից դեպի բռնություների տարածում արաբական պետությունների ընդվզումների շեղման հարցում, ամենից շատ ազդեցությունն են ունեցել տարածաշրջանային ու արտատարածաշրջանային որոշ պետությունների շահերը: Արաբական, եբրայական ու արևմտյան առանցքի կոցմից հովանավորվող ահաբեկիչների դեմ Սիրիայի պատերազմը, Եմենի դեմ արաբական կոալիցիայի պատերազմը, ԼԻբիայի ներքին պատերազմը, և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ Իրաքի պատերազմն անցնող 8 տարիների ընթացքում արաբական աշխարհի կարևորագույն պատերազմներից են համարվում:
Այս պատերազմների հիմնական շահողը Սիոնիստական ռեժիմն է, որ իր շահերը իսլամական երկրների միջև բռնկված ներքին ու արտաքին պատերազմների մեջ է տեսնում: 2011թ. արաբական երկրների ընդվզումներից մտահոգված Սիոնիստական ռեժիմն իրեն առավել մեկուսացված էր տեսնում Միջին Արևելքում: Հիշյալ ընդվզումները պատերազմների վերածվելուց հետո ու նաև այն պատճառով, որ արաբական որոշ երկների իշխանությունները թշնամու բուն էությունը ճանաչելու կարողությունից զուրկ են, Սիոնիստական կեղծ ռեժիմը քայլեր է վերցնում այդ երկրների հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ և ողջունում է իսլամական երկրների միջև պատերազմների, բռնությունների, անապահվության ու անկայունության ավելացումը:
Այս պատերազմների հիմական պարտվող կողմ են համարվում ժողովուրդները, պատերազմի մեջ եղած երկրների իշխանությունները ու պատերզամը շղթայազերծող իշխանությունները:
Ժողովուրդը պատերազմի պարտվող կողմն է, քանի որ դրանց ընթացքում զոհվել են հազարավոր մարդիկ, վիրավորվել են հարյուր հազարավորներ և տասնյակ միլիոն մարդ էլ անօթևան է դարձել: Բացի այդ պատերազմի հետևանքով կործանվել են միլիոնավոր սիրիացիների, իրաքցիների, լիբիացիների կյանքի ենթակառուցվածքները և գործնականում այդ երկրների ժողովուրդը ոչ թե ապրում, այլ պայքարում է լոկ ողջ մնալու համար:
Պատերազմական վիճակում գտնվող երկրների իշանությունները պարտվող կողմ են, քանի որ առաջին հերթին նրանց իշխանությունը արտաքին միջամտությունների է ենթարկվել և կառավարությունները 2011-ի նախորդ տարիների հեղինակությունը չունեն:
Երկրորդ հերթին, այդ երկրներում ոչնչացել են քացաքային ենթակառուցվածքները և նրանց վերանորոգման համար անհրաժեշտ են միլիարդավոր դոլարներ:
Երրորդ հերթին, անվտանգության առումով, այդ երկրները խոցելի են և այդ ոլորտում նույնպես վերականգնման կարիքն ունեն:
Պատերազմ հրահրող կամ պատերազմ շղթայազերծող երկները նույնպես պարտվող կողմ են համարվում, քանի որ պատերազմը մեծ ծախսեր է առաջացրել այդ երկրների համար և այդ երկրների ֆինանսական աղբյուրները գիտության, ուսուցման, առողջապահության և հիմական այլ ոլորտներում ծախսվելու փոխարեն, վատնվել են այդ երկրների պատերազմական արկածախնդրությունների ճանապարհին:
Այս հիմունքներով Սաուդյան Արաբիայի պես երկիրը, որ միշտ բյուջեի հավելում է ունեցել, կանգնել է բյուջեի դեֆիցիտի առջև:
2018թ. սեպտեմբերի վերջերին Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մոհամմեդ Բին Աբդուլլահը հայտարարել է, որ 2019թ. այդ երկրի բյուջեի դեֆիցիտը հասնելու է 34 մլրդ. դոլարի:
Պատերազմից տուժած երկրներում հետևանքների վերացումը մեծ գումարների կարիք ունի: Սա այն դեպքում, երբ համաշխարհային բանկի մյուս պաշտոնյաները հրապարակված տվյալները համարել են ամենանվազագույնը և համոզված են, որ արաբական երկրները շատ ավելին են ծախսել պատերազմների համար քան այն ինչը պաշտոնապես հրապարակվել է: