Ինչու՞ է Թրամփի կառավարությունը փորձում տապալել Իսլամական հանրապետությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105428-Ինչու_է_Թրամփի_կառավարությունը_փորձում_տապալել_Իսլամական_հանրապետությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակաշրջանում, հստակ դիրքորոշում է որդեգրվել Իրանի Իսլամական Հանրապետության թուլացման և տապալման ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2019 14:03 Asia/Tehran
  • Ինչու՞ է Թրամփի կառավարությունը փորձում  տապալել Իսլամական հանրապետությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակաշրջանում, հստակ դիրքորոշում է որդեգրվել Իրանի Իսլամական Հանրապետության թուլացման և տապալման ուղղությամբ:

Այս կապակցությամբ Թրամփը որոշեց դուրս գալ ՀԳՀԾ-ից և  Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները վերականգնելով,  տնտեսական պատերազմ հայտարարեց Իրանի դեմ:

Տարածաշրջանային հարթությունում, Թրամփի կառավարությունը, 2017 թ., ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթի շրջանակներում, մեծ ջանքեր է գործադրել Իրանի դեմ տարածաշրջանային դաշինքների ստեղծման համար, որպեսզի փոփոխության ենթարկի Մերձավոր Արեւելքում Իրանի քաղաքականությունն ու գործողությունները:

Թրամփի կառավարությունը փորձում է արդարացնել ԱՄՆ-ի  2020 թ. աննախադեպ ռազմական բյուջեն, Իրանի սպառնալիքներին հակազդելու պատրվակով, ինչպես նաև Ւրանին մեղադրելով տարածաշրջանային քաղաքականության եւ ահաբեկչությանն աջակցելու մեջ: ԱՄՆ կառավարությունն անցած շաբաթ 750 միլիարդ դոլարի բյուջե է ներկայացրել Պենտագոնի համար, որը պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է Պաշտպանության դեպարտամենտի համար:

2020 թ. Բյուջեի նախագիծը պաշտպանելու համար Սենատի զինված ուժերի կոմիտեի նիստի ժամանակ   Պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Փաթրիկ Շանահանը կրկնըել է Իրանի եւ մի շարք այլ երկրների դեմ մեղադրանքները: Շանահանը, Չինաստանին, Ռուսաստանին, Հյուսիսային Կորեային,Իրանին և ահաբեկչությունը համարել է Պենտագոնի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները: Չնայած Պենտագոնի բյուջեում անդրադարձ է կատարվել Իրանին, սակայն, Պենտագոնի առաջարկած օրինագծի եւ արդարացումների մեծ մասը հատկացված են Չինաստանի եւ Ռուսաստանի հետ մրցակցությանը: Իրանը, սակայն, դեռեւս համարվում է ամերիկյան անվտանգության մտահոգությունների կարեւոր մասը: Սակայն Թրամփի կողմից Իրանի կապակցությամբ ազգային անվտանգության արտակարգ իրավիճակի երկարաձգումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը դեռեւս  դիմակայելու Իրանին: Շանահանը հայտարարել է, որ Իրանի հրթիռային, կիբեր  եւ տարածաշրջանային գործողությունները սպառնալիք են Միացյալ Նահանգների համար:

Իրականում, իր անվտանգության փաստաթղթերում, Միացյալ Նահանգները միշտ էլ ունեցել է որևէ պատրվակ՝ արդարացնելու իր թշնամական վերաբերմունքն այլ ուժերի նկատմամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան, վերջիններսի ներկայացնելով որպես Վաշինգտոնի եւ իր տարածաշրջանային դաշնակիցների դեմ ուղղված սպառնալիք :

2017 թ. Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթի համաձայն, Թրամփի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել հակաիրանական տարածաշրջանային դաշինքների ստեղծման ուղղությամբ  և  փորձել է փոփոխել Մերձավոր Արևելքում Իրանի քաղաքականությունն ու գործողությունները :

Իր հակաիրանական քաղաքականության շրջանակներում, Միացյալ Նահանգները ձգտում է ստեղծել տարածաշրջանային ռազմավարական դաշինք, ուղղված Իրանի դեմ, որը կհետևի Մերձավոր Արևելքի ռազմավարական դաշինքի (MESA) կամ «Արաբական ՆԱՏՕ»-ի ստեղծմանը:

Չնայած Իրանին ճնշելու նպատակով Թրամփի կառավարության կողմից ձեռնարկված հակաիրանական գործողություններին, աշխարհը լավ գիտակցում է Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի ամբարտավանությունը: Իրականում, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը  պետք է գտնել Վաշինգտոնի ճնշող և ագրեսիվ պահանջների դեմ Իրանի դիմադրության մեջ :