Թրամփը ժխտում է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ռասիստական դրդապատճառները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105447-Թրամփը_ժխտում_է_Նոր_Զելանդիայում_տեղի_ունեցած_ահաբեկչական_հարձակումների_ռասիստական_դրդապատճառները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ժխտել է Նոր Զելանդիայում երկու մզկիթի դեմ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ռասիստական դրդապատճառները:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 16, 2019 08:40 Asia/Tehran
  • Թրամփը ժխտում է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ռասիստական դրդապատճառները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ժխտել է Նոր Զելանդիայում երկու մզկիթի դեմ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ռասիստական դրդապատճառները:

Թրամփը Ազգային արտակարգ իրավիճակի չեղարկման վրա վետո դնելու կապակցությամբ գումարված նիստի ժամանակ անդրադարձել է Նոր Զելանդիայի ահաբեկիչներից մեկի հայտարարությանն այն մասին, որ Թրամփի երկրպագուներից է: Թրամփը նշել է, որ այդ կապակցությամբ տեղեկություն չունի:

Արեւմտյան ծայրահեղական աջակողմյան խմբերը եւ կուսակցությունները, հատկապես Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում, կոչ են արել ապաստան հայցողներին արտաքսել այդ երկրներից: Եվ այս առումով նրանցից շատերը գաղթականների եւ էմիգրանտների նկատմամբ բռնության խթանողներն են:

Վերջին տարիներին արեւմուտքում էմիգրանտների վրա հարձակումները ավելացել են: Ռասիստական եւ զինված ծայրահեղական խմբերը զինված հարձակումներ են իրականացրել նրանց դեմ: Այժմ ծայրահեղ աջակողմյան ահաբեկչությունը տարածվում է աշխարհում:

Նոր Զելանդիայի Քրայսչըրչ քաղաքի Ալ Նուր և Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 49 մարդ և տասնյակ ուրիշներ վիրավորվել են: Վիրավորներից մի քանիսի առողջական վիճակը ծանր է:

Հիմնական կասկածյալը  28-ամյա Ավստրալիացի Բրենթոն Տրենտն է, որը սոցցանցերում բազմիցս արտահայտել է իր ատելությունը եվրոպական երկրներում մուսուլման էմիգրանտների ներկայության դեմ:

ԶԼՄ-ներում հրապարակված պատկերներում երևում է, որ նա վերջին տարիներին մուսուլմանների և էմիգրանտների վրա Շվեդիայում եւ Կանադայում զինված հարձակում գործած անձանց անունները գրել է իր զենքի վրա: Չնայած արեւմտյան կառավարությունների եւ Սպիտակ տան կողմից այս ահաբեկչական գործողության դատապարտմանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ունի ակնհայտ ռասիստական հակումներ,  ժխտելով երկու մզկիթի դեմ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ռասիստական դրդապատճառները, ասել է, որ ռասիստական մղումները և ծայրահեղ ազգայնականությունն  այդ հարձակման պատճառները չեն:

Թրափմը ուրբաթ օրն ասել է.«Կարծում եմ, խնդիրը պարզապես փոքր խումբ է, որը շատ լուրջ խնդիրներ ունի»:

Իր պաշտոնավարման ընթացքում, Թրամփն իր քայլերով ու գործունությամբ նպաստել էռասիզմի եւ աջակողմյան ծայրահեղականության և իսլամաֆոբիայի տարածմանը, մասնավորապես, մուսուլմանների նկատմամբ բռնությունը:

Ամերիկացի քաղաքական փորձագետ Դենիել Բենջամինն ասել է. «Թրամփն ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն, ավելի շատ աշխատել է ահաբեկիչների օգտին»:

Թրամփի հակաիսլամական գաղափարները եւ գործելակերպը կտրուկ բարձրացրել են ԱՄՆ-ումի եւ այլ արեւմտյան երկրներում մուսուլմանների դեմ բռնությունները:

Թրամփը եւ որոշ արեւմտյան պաշտոնյաներ, բազմիցս փորձել են իսլամը եւ ահաբեկչությունը կապել միմյանց, այդպիսովբացասական վերաբերմունք ստեղծելով մուսուլմանների, հատկապես Արեւմուտքում ապրող մուսուլմանների նկատմամբ: