Եվրապառլամենտը դեմ է ԵՄ-ԱՄՆ նոր առեւտրային բանակցություններին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, տնտեսական պաշտպանության քաղաքականության համաձայն, առեւտրային պատերազմ է սկսել աշխարհի խոշորագույն տնտեսությունների դեմ, ավելացնելով ԱՄՆ ներմուծվող նյութերի եւ ապրանքների սակագները:
Միացյալ Նահանգների նախագահը երբեք չի դադարեցրել եվրոպացիներին, հատկապես, ներմուծվող ավտոմեքենաների եւ պահուստամասերի վրա նոր սակագներ կիրառելու սպառնալիքը:
Մարտի 14-ին Թրամփը սպառնացել է ԵՄ-ին եւ ասել.«Եվրոպացիները պետք է բանակցություններ սկասեն Վաշինգտոնի հետ, քանի որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի, որը բարձր ֆինանսական ռիսկեր կպատճառի Եվրոպային»:
Սա Եվրոպական պառլամենտի կողմից արձագանք է ստացել: Այս առումով 223 կողմ և 198 դեմ ձայներով Եվրախորհրդարանը մերժել է Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ նոր առեւտրային բանակցությունների անցկացման պահանջը:
ԵՄ առեւտրի գծով հանձնակատար Սեցիլիա Մալմստրոմը գտնում է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները երկու կողմերի համար էլ ունի լայն արտոնություններ:
Նրա խոսքերով, Եվրամիությունը կարող է ավելացնել իր արտահանումը 9 տոկոսով, ինչը համարժեք է 26 միլիարդ եվրոի: Այնուամենայնիվ, Եվրամիությունը վերահաստատել է իր հակազդող քայլեր ԱՄՆ-ի կողմից առևտրական պատերազմի դեպքում:
Մալմստրոմը ավելի վաղ հայտարարել էր. «Եթե Միացյալ Նահանգների նախագահն իր որոշումը կայացնում է եվրոպական մեքենաշինության համար բարձր սակագներ կիրառելու մասին, ապա ԵՄ-ն կդադարեցնի բանակցությունները Վաշինգտոնի հետ եւ կհակադարձի ԱՄՆ-ի քայլերին:
Այս պարագայում Եվրոպահանձնաժողովը արագորեն կհրապարակի ԱՄՆ-ի արտադրանքի ցուցակը, որի վրա Եվրամիությունը կսահմանի բարձր սակագներ: Այս քայլերի լիարժեք աջակցում են ԵՄ բոլոր երկրները:
ԱՄՆ-ի նախագահը բազմիցս դիմել է Եվրամիությանը `բանակցելու Վաշինգտոնի հետ, որպեսզի ավարտի ԱՄՆ-ի առեւտրի դեֆիցիտը եվրամիության հետ: Վաշինգտոնը սպառնում է կանխել որոշ եվրոպական ապրանքների ներմուծումը, այդ թվում նաեւ գերմանական մեքենաները կամ ներմուծվող ապրանքների վրա ծանր սակագներ սահմանել:
Ավտոմոբիլային եւ տրանսպորտային միջոցների մասերի ներկրման մաքսային սակագների ավելացման մասին որոշումը ընդունելու դեպքում ԱՄՆ-ի ավտոարտադրողների հազարավոր աշխատատեղեր կլինեն ռիսկային: Եվրոպացիները կարծում են, որ ԱՄՆ-ի մեքենաների արտահանման բարձր սակագները չեն արդարացնի եւ մեծ վնասներ են պատճառում Ատլանտյան երկու կողմերի համար:
Այս խնդիրը հանգել է Եվրամիության կողմից լուրջ նախազգուշացմանը:
Եվրոպախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը զգուշացնելով է ԱՄՆ-ԵՄ առեւտրային պատերազմի վտանգի մասին ընդգծել է, որ Եվրամիությունը, հաշվի առնելով Թրամփի ապակառուցողական քաղաքականությունը, պետք է պատրաստվի ամենավատ սցենարների համար:
Թրամփի գործունեության անցյալը ցույց է տալիս, որ նա ոչ միայն չի բավարարում մրցակցից միավորներ ստանալով, այլեւ ցանկանում է նոր արտոնություններ ձեռք բերել:
Հետեւաբար, Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ նոր առեւտրային բանակցությունների դեպքում Բրյուսելը քիչ հույս ունի դրա արդյունավետության վրա: