Մամուլի տեսություն 17-03-2019
Այսօր իրանական մամուլն անդրադարձել է մասնավորապես, Նոր Զելանդիայի մզկիթներում աղոթարարների կոտորածի դատապարտումներին։
«Մարդոմսալարի» օրաթերթ
Նոր Զելանդիայի մուսուլմանների կոտորածի հեղինակը կանգնել է դատարանի առջև․ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը երեկ այցելել է Քրայսթչըրչ քաղաք, որտեղ ուրբաթ օրը ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել երկու մզկիթի աղոթարարների դեմ։ Նա հանդիպել է փախստականների Քանթերբերի կենտրոնի ներկայացուցիչների հետ։ .
Ջասինդա Արդերը այդ այցի ընթացքում հիջաբ է կրել՝ զոհվածների ընտանիքների հետ համերաշխություն հայտնելու և մուսուլմանական խմբերի նկատմամբ սեր ու հարգանք արտահայելու համար։
Ի դեպ շաբաթ երեկոյան Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի երկու մզիթների վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հեղինակը կանգնել է դատարանի առջև։ Նոր Զելանդիայի Քրյասթչըրչ քաղաքի երկու մզկիթներում իրականացված սահմռկեցուցիչ ահաբեկչության հետևանքով զոհվել են 50 և վիռավորվել ավելի քան 40 աղոթարարներ։ Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է․-«Երկրի իշխանությունները կվերանայեն զենք կրելու իրավունքը»։
«Հետաքննություն է սկսվել աջամետ ծայրահեղականների գործունեության կապակցությամբ». ընդգծել է նա։
Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա տեղի ունեցած հարձակման գլխավոր կասկածյալը կալանավորվել է: 28-ամյա Բրենթոն Թարանթի դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հատկանիշներով:
«Ջավան» օրաթերթ
Աֆղանստանին անհանգստացնում է ԱՄՆ-ի բանակցային հեղաշրջումը։
«Համդելի» օրաթերթ
Իրաքի դիրքը՝ տարածաշրջանի հավասարություններում
Արդյոք Իրաքը կարող է չեզոք լինել
Իրաքի նոր կառավարությունն այն դեպքում է սկսել իր գործունեությունը,երբ մի կողմից կանգնած է ներքին խնդիրների, այդ թվում՝ ահաբեկչության, անապահովության, գործազրկության առջև, և մյուս կողմից, Միջին Արելքում տարածաշրջանային ուժերի մրցակցությունը ներքաշվել է այդ երկիր։
Նոր կառավարությունը փորձում է հեռու մնալ տարածաշրջանային հատվածականությունից կամ տարածաշրջանային մրցակիցների միջև փոխզիջման հնարավորություն ստեղծել։ Արված վերլուծությունների համաձայն՝ Իրաքի դիվանագիտական ծառարայության մարմինը տարածաշրջանային բախումներից հեռու մնալու քաղաքականություն է վարում և ձգտում է լինել կամուրջ՝ մի կողմից Պարսիցծոցյան արաբական երկրների և Իրանի և մյուս կողմից ԱՄՆ-ի և Իրանի միջև։
«Քեյհան» օրաթերթ
600 իրանցի երիտասարդներ նամակ են հղել Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին
Հեղափոխության երկրորդ քայլի իրականացման համար եղբայրության ու հավատարմության դաշինք են կնքել
Նամակում ասված է․-«Մենք որպես երիտասարդ սերնդի ինքնաբուխ ստեղծված մարմիններ և հավատացյալ մարդիկ, որ այս 40-ամյա հեղափոխության արդյունքն ենք, պետք է հավաքական պոտենցիալով և Աստծուն ապավինելով և հետևելով հեղափոխության գաղափարներին ու Վիլայաթ Ֆաղիհին, քաղաքակրթական երկրորդ քայլը կատարենք»։
«Համալսարանները, կրոնագիտական դպրոցներն ու մզկիթներն այսօր մեր իսկական տներն են։ Մեր սերնդի մի խումբ երիտասարդներ ևս երկրի իշխանության կառույցներում պաշտոններ են զբաղեցնում։ Սակայն մենք քաջ գիտակցում ենք,որ մեր իսկական դերակատարության համար, մեծ իրադարձության կարիք ունենք ։ Այն ինչ մինչ այսօր արել ենք եղել են հեղափոխության երկրորդ քայլի նախադրյալները և անշուշտ դրանք բավական չեն։; Երկրորդ քայլը պահանջում է, որ երիտասարդները մեծ թռիչք իրականացնեն»,ասված է նամակում։
«Խորասան» օրաթերթ
Կակաչները հայրենիքի գրկում
Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի պարտադրյալ պատերազմի՝ Սրբազան պաշտպանության տարիների 115 նահատակների աճյուններն Իրանի հարավ-արևմտյան Խորրամշահր նավահանգստային քաղաքի տարածքով տեղափոխվել են Իրան:Ժողովուրդը մեծ շուքով մասնակցել է «Քյարբալա-4» և «Քյարբալա-5» գործողությունների ընթացքում զոհված նահատակների աճյունների դիմավորման արարողությանը:
«Ալիք» օրաթերթ
Լիլիթ Տերյանի մարմինն հողին հանձնվեց
Մարտի 16-ին, թեհրանահայ համայնքի ներկայացուցիչների և արվեստասերների ներկայությամբ, հողին հանձնվեց Իրանի ժամանակակից քանդակագործության մայր Լիլիթ Տերյանի մարմինը:
Հիշեցնենք որ, մարտի 7-ին, Թեհրանում իր մահկանացուն կնքեց իրանահայ անվանի արվեստագետ Լիլիթ Տերյանը, որին իրավամբ համարում էին Իրանի քանդակագործության մայրը:
Լիլիթ Տերյանը ծնվել է 1930 թվականին՝ Թեհրանում: Դպրոցն ավարտելուց հետո, Թեհրանի համալսարանում մեկ տարի գեղանկարչություն է սովորել, այնուհետև մեկնել է Ֆրանսիա, սովորել Փարիզի Բոզար գեղարվեստի բարձրագույն դպրոցում: Թեհրան վերադառնալով` 1960-1980 թվականներին դասախոսել է Թեհրանի համալսարանի դեկորատիվ արվեստի բաժնում, 1994-2000 թվականներին` Իսլամական Ազատ համալսարանի քանդակագործության և նախագծման բաժնում:
Իրանի գեղանկարչության, քանադակագործության և դեկորատիվ արվեստի բազմաթիվ անվանի ներկայացուցիչները համարվում են Լիլիթ Տերյանի աշակերտները:
Նրա կերտած Եփրեմ խանի կիսանդրին տեղադրված է Թեհրանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, իսկ Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին՝ Սուրբ Թարգմանչաց եկեղեցու բակում:
Լիլիթ Տերյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, արվեստի հարցերով Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարի տեղակալ Մոջթաբա Հոսեյնինվ և նախարարության կիրառական արվեստի վարչության պետ Հադի Մոզաֆարին:
«Ժողովուրդ» օրաթերթ
ՀՀ միջազգային պահուստներն ավելացել են, պատճառը, հավանաբար, կառավարության վերցրած նոր վարկային միջոցներն են
«Հայաստանի միջազգային պահուստները նախորդ ամսվա ընթացքում ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ միջազգային պահուստները փետրվար ամսին կազմել են 2 մլրդ 74.3 մլն դոլար, մինչդեռ հունվարին այս թիվն ավելի քիչ էր՝ 1 մլրդ 994.2 մլն դոլար:
Ամենայն հավանականությամբ, միջազգային պահուստների ավելացման պատճառը կառավարության վերցրած նոր վարկային միջոցներն են: Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է խուսափել արտաքին պարտքի բեռն ավելացնելուց` վարելով պարտքը սպասարկելու քաղաքականություն, միեւնույն է, որոշ դեպքերում ստիպված է լինում վարկեր վերցնել:
Ու այդ վերցված գումարներն էլ, փաստորեն, փոխանցվել են պահուստային ֆոնդ»,-գրում է թերթը:
***
Tert.am
Մակրոնը մեղադրել է «դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցներին «հանրապետությունը ոչնչացնելու» մտադրության համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ քննադատության է ենթարկել «դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցներին՝ նախօրեին Փարիզում տեղի ունեցած անկարգությունների համար։
Twitter-ի իր պաշտոնական էջում Ֆրանսիայի ղեկավարը մեղադրել է շարժման անդամներին հանրապետությունը կործանելու մտադրության համար։
«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Ելիսեյան դաշտերում՝ արդեն չի կարող մանիֆեստ կոչվել։ Դրանք մարդիկ են, որոնք ցանկանում են ոչնչացնել հանրապետությունը։ Դրան մասնակից են բոլոր նրանք, ովքեր եղել են այնտեղ», - գրել է Մակրոնը։
Նա նաև շեշտել է «վճռական որոշումների» անհրաժեշտության մասին՝ նմանատիպ միջադեպերի կրկնությունը բացառելու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին «դեղին անթև բաճկոնների» հերթական բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները լուրջ վնաս են հասցրել Ելիսեյան դաշտերում գտնվող մի շարք խանութների ու ռեստորանների։ Ըստ լրատվամիջոցների՝ ավերվել է նաև Փարիզի հայտնի ռեստորաններից մեկը, որում հաճախ սիրում էր ժամանակ անցկացնել ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրն ու ֆրանսիական էլիտայի այլ ներկայացուցիչներ։
Հայտնի է նաև, որ նախօրեին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 60 մարդ։