Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը եւ Արեւմուտքի երկակի մոտեցումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105487-Քիմիական_զենքի_արգելման_կազմակերպությունը_եւ_Արեւմուտքի_երկակի_մոտեցումը
Հալաբչեյի քիմիական ռմբակոծման տարեդարձի հետ միասին, որը տվեց առնվազն 5000 զոհ եւ 7000 քիմիական վիրավոր, քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասը կոչ է արել շարունակել ջանքերը աշխարհի քիմիական զենքերը վերացնելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2019 13:12 Asia/Tehran
  • Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը եւ Արեւմուտքի երկակի մոտեցումը

Հալաբչեյի քիմիական ռմբակոծման տարեդարձի հետ միասին, որը տվեց առնվազն 5000 զոհ եւ 7000 քիմիական վիրավոր, քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասը կոչ է արել շարունակել ջանքերը աշխարհի քիմիական զենքերը վերացնելու ուղղությամբ:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղարը, Իրաքի վարչակարգի կողմից Հալաբչեյի քիմիական ռմբակոծությունը համարել է պատմության մեջ քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի ամենասարսափելի եւ ամենավտանգավոր օգտագործումը: Նա ասել է, որ քիմիական զենքի կազմակերպությունը շարունակում է ջանքերը՝ վերացնելու այդ աղետալի զենքերի սպառնալիքը:

Իրաքի Քուրդստանի Հալաբչե քաղաքը գտնվում է Իրանի հետ սահմանին: 1988թ. մարտի 15-ին, քաղաքը Իրաքի ռեժիմի կողմից ենթարկվեց քիմիական հարձակման, որի հետևանքով զոհվեց մոտ 5 հազար մարդ և հազարավոր ուրիծներ վիրավորվեցին: 

Քիմիական զենքի ապատարածման կազմակերպության գլխավոր քարտուղարը խոսում է քիմիական զենքի վերացման ուղղությամբ շարունակվող ջանքերի մասին, երբ այդ մահացու զենքերի օգտագործումն արգելված է, սակայն այն դեռեւս կիրառվում է պատերազմներում:

Ժնեւում տեղակայված Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի գլխավոր քարտուղար Միշել Մյուլլերն ասել է, որ աշխարհում ընթացող պատերազմները միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլում և քիմիական զենքի օգտագործումը սարսափելի հետևանքներ է ունենում:

Այնուամենայնիվ, արեւմտյան երկրներն, որ  այդ զենքերի հիմնական արտադրողները եւ վաճառողներն են, երկակի մոտեցմամբ, որոշ երկրների մեղադրում են քիմիական զենք կիրառելու մեջ: Մյուս կողմից, այդ զենքերն արտադրելով ու վաճառելով, արևմտյան երկրները շարունակում են պատերազմ հրայրելու  քաղաքականությունը, որպեսզի  այդ զենքերը հնարավոր լյնի կիրառել:

Այս առումով չնայած քիմիական զենքի արգելման կազմակերպությունը չնայած հանձնառություն ունի  ջանքեր գործադրել աշխարհի քիմիական զենքի ոչնչացման համար, սակայն շատ դեպքերում ոչ միայն դա չի հաջողվել, այլեւ դարձել է քաղաքական գործիք Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ձեռքում՝ այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար:

Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ, կազմակերպությունը հաղորդել է, որ զեկույցները կազմվել են քաղաքական մոտեցմամբ եւ Սիրիայի դաշնակիցների վրա ճնշում գործադրելու նպատակով:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինն ասել է, որ Արեւմուտքի հայտարարությունների համաձայն, Դամասկոսը եւ Մոսկվան քիմիական զենք են օգտագործում, և դա պատրվակ է Սիրիայում իր հրթիռների օգտագործման համար, քանի որ Արեւմուտքը բազմիցս անտեսել է Սիրիայում ահաբեկչական խմբերի կողմից քիմիական զենք օգտագործման վերաբերյալ հետաքննության անցկացնելու Ռուսաստանի պահանջները:

Այնուամենայնիվ, փաստերը վկայում են Արեւմուտքի  և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի ահաբեկչական խմբերին քիմիական զենքի արտադրության  համար քիմիական նյութերի տրամադրման մասին: Այժմ Հալաբչեյի քիմիական հարձակման երեսուներորդ  տարդարձին թվում է, որ ԱՄՆ պաշտոնյաների եւ նրանց դաշնակիցների ներկա մոտեցումով, ոչ միայն այս ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարներ չկան, այլեւ  մեծացել են առկա մտահոգությունները: