Ամերիկյան կոալիցիայի պնդումը ԻԼԻՊ-ի դեմ պայքար վերաբերյալ. Դարի մեծ սուտը
Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ «ԻԼԻՊ-ի դեմ պայքարի» նպատակով ձևավորված ամերիկյան կոալիցիան, ռազմական ոճրագործություն է կատարել այդ երկրում:
Սիրիայի արտգործնախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ Սիրիայում ճգնաժամի ութերորդ տարելիցի առիթով Վաշինգտոնի, Փարիզի, Լոնդոնի ու Բեռլինի կողմից հրապարակված հաղորդագրությունը, ստի ու կեղծիքի պատմական փաստաթուղթ է: Իսկ այս հայտարարությունը տարածող երկրները պատասխանատու են սիրիացիներին եւ տարածաշրջանի ժողովուրդներին սպանելու համար:
Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ երկրներին չեն հրավիրելու մասնակցել Սիրիայի վերակառուցմանը գործին, որովհետև նրանք պետք է հատուցեն իրենց իրականացրած ոճրագործությունների ու ավերածությունների համար:
Միացյալ Նահանգների ղեկավարած միջազգային կոալիցիան ձգտում է երկարաձգել Սիրիայի ճգնաժամն ու պատերազմը: ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ամերիկյան կոալիցիան քանդել է Սիրիայի ենթակառուցվածքները և փորձում է թուլացնել այդ երկրի բանակը և ուժեղացնել ահաբեկչական խմբերին:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի որոշ անդամներ, Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելով, միացել են այդ երկրի դեմ ուղղված տնտեսական ահաբեկչությանը:
Սիրիայի կառավարությունը բազմիցս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդի ղեկավարին կոչ արել վերջ տալ առանց այդ երկրի կառավարության եւ ՄԱԿ-ի շրջանակից դուրս Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի գործողություններին:
ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիան ձեւավորվել է Օբամայի նախագահության ժամանակ` Իրաքում եւ Սիրիայում տեղակայված ահաբեկիչների դեմ պայքարելու պատրվակով:
Պաշտոնական զեկույցների համաձայն, ԱՄՆ-ը եւ նրա արեւմտյան ու արաբական գործընկերները հանդիսանում են ահաբեկչական խմբերի, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի հիմնական հովանավորները: Ամերիկացիները պնդում են, որ պայքարում են ահաբեկչության, այդ թվում նաև ԻԼԻՊ-ի դեմ, սակայն դա ԱՄՆ կառավարության դարի սուտն է:
Սիրիայի ճգնաժամի փաստերի վերաբերյալ տարբեր բացահայտումներն ավելի ու ավելի են կենտրոնացվում այն փաստի վրա, որ ճգնաժամը եղել է Արեւմուտքի եւ որոշ արաբական երկրների միջամտությունների եւ խռովությունների արդյունքը:
ԱՄՆ-ի գլխավորած արեւմտյան երկրների առաջնորդները, ահաբեկչական խմբերի տեղակայմամբ եւ նրանց լիակատար աջակցությամբ, վերջին ութ տարիների ընթացքում ավերիչ պատերազմ են հրահրել Սիրիայում:
Այսպիսով, սիրիական ճգնաժամի հիմքում օտարերկրյա միջամտությունն է, ահաբեկիչներին փողերի վճարումով և զենքի առաքմամբ: Այս ամենը գլխավորում է ամերիկյան կոալիցիան: Այսպիսով ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ նրանց պնդումները սուտ են: