ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105606-ԻԻՀ_ԶՈՒ_ԳՇ_պետն_ընդգծել_է_ահաբեկչության_դեմ_պայքարի_անհրաժեշտությունը
Ալ-Ալամ ցանցին տված հարցազրույցում, ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին, անդրադառնալով Դամասկոսում Իրանի, Իրաքի եւ Սիրիայի եռակողմ գագաթնաժողովին ընդգծել է.«Ահաբեկիչների դեմ պայքարելու եւ ընդհանուր սահմաններում անվտանգության ապահովման նպատակով, համաձայնություն է կայացել երեք երկրների միջև»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2019 08:37 Asia/Tehran
  •  ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը

Ալ-Ալամ ցանցին տված հարցազրույցում, ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին, անդրադառնալով Դամասկոսում Իրանի, Իրաքի եւ Սիրիայի եռակողմ գագաթնաժողովին ընդգծել է.«Ահաբեկիչների դեմ պայքարելու եւ ընդհանուր սահմաններում անվտանգության ապահովման նպատակով, համաձայնություն է կայացել երեք երկրների միջև»:

Այս համաձայությունը կայացել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերիի, Իրաքի բանակի գլխավոր շտաբի պետ Գեներալ Օսման Ալ-Ղանեմի, Սիրիայի պաշտպանույան նախարար և Զինված ուժերի փոխհրամանատար Գեներալ Էմադ Ալի Աբդոլլահ Այուբի   ղեկավարների եւ երկու երկրների զինված ուժերի հրամանատարների համատեղ նիստում:

Ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունները ռազմավարական են:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ, անդրադառնալով Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին այդ երկրի ճգնաժամի հենց սկզբից Իրանի Իսլամական Հանրապետության ցուցաբերած ազնիվ աջակցությանն ասել է, որ Սիրիայի ժողովրդի հաստատակամությամբ եւ աջակցությամբ, Սիրիան կարողացավ դիմակայել ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ տարածաշրջանում նրանց դաշնակիցների մեծ կոալիցիային, և ի վերջո, դուրս գալ ճգնաժամից:

Իսլամական հեղափոխության առաջնորդը ընդգծել է.«Իրանն ու Սիրիան ռազմավարական դաշնակիցներ են, եւ դիմադրության ինքնությունն ու ուժը կախված են այս շարունակական եւ ռազմավարական հարաբերություններից, որպեսզի թշնամիները չկարողանան իրագործել իրենց ծրագրերը»:

Իրանը եւ Սիրիան հայտարարել են, որ թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվեն մինչեւ երկրում անվտանգության ճգնաժամի ավարտը:

Իրանը Սիրիայում ներկա է եղել այդ երկրի կառավարության խնդրանքով:  Իրանի նպատակն ահաբեկչության դեմ պայքարըն է եւ քանի դեռ ահաբեկչության վտանգ կա, ու Սիրիայի կառավարությունը ցանկանում է, Իրանը կշարունակի իր օգնությունն այդ երկրին: Տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Աբդուլ Բարի Աթավանն անդրադառնալով տարածաշրջանի համար ԱՄՆ-ի պլանների եւ նախագծերի ձախողմանն ասել է, որ ԱՄՆ կառավարության ներսում եւ դրսում գտնվողները դեմ են Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալուն: ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել Իսրայելի շահերը եւ նրա անվտանգությունն ու կայունությունը: ԱՄՆ-ի քայլերն ուղղված չեն ահաբեկչության դեմ պայքարին, այլ Միջին Արևլքում այդ երկրի շահերի պահպանմանը 

Կասկած չկա, որ ահաբեկիչության դեմ պայքարը պահանջում է լուրջ վճռականություն:

Սիրիայում օտարերկրյա ինքնակոչ զինված ուժերի գործողությունները հակասում են տարածաշրջանի խաղաղությանը եւ անվտանգությանը: Դամասկոսում Իրանի եւ Իրաքի միասնական ռազմական պատվիրակության հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար -Ասադի հայտարարությունները վկայում են այդ մասին:

Բաշար Ասադն անդրադառնալով Դամասկոսի եռակողմ գագաթաժողովի նշանակությանն ընդգծել է, որ այս համատեղ նիստը ցույց տվեց, որ երեք երկրների թշնամիններն ընդհանուր են:

Գեներալ Մոհամեդ Բաղերին, Սիրիա կատարած  իր այցի ժամանակ ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի պաշտպանությունն Իրանի եւ Իրաքի պաշտպանությունն է, քանի որ ահաբեկչությունը սպառնալիք է երեք երկրների եւ ողջ տարածաշրջանի համար, հետեւաբար, տարածաշրջանի երկրները եւ ժողովուրդները պետք է համակարգված կերպով պայքարեն ահաբեկչության դեմ: