Նոր տարին Իրանի մեծարգո առաջնորդի ուղերձի լույսի ներքո
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105632-Նոր_տարին_Իրանի_մեծարգո_առաջնորդի_ուղերձի_լույսի_ներքո
Իրանական 1398թ տարեմուտի կապակցությամբ հղած ուղերձում, ԻԻՀ առաջնորդ Այաթալլահ Խամենեին Նոր տարին անավանել է «Ներքին արտադրության տարի»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 21, 2019 07:54 Asia/Tehran
  • Նոր տարին Իրանի մեծարգո առաջնորդի ուղերձի լույսի ներքո

Իրանական 1398թ տարեմուտի կապակցությամբ հղած ուղերձում, ԻԻՀ առաջնորդ Այաթալլահ Խամենեին Նոր տարին անավանել է «Ներքին արտադրության տարի»:

Անդրադառնալով անցնող տարվան, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ 1397թ մարտահրավերներով լի տարի էր: Նա հավելել է. «Անցնող տարում, թշնամիներն Իրանի դեմ բազմաթիվ սադրանքներ նյութեցին, սակայն Իրանի ժողովորդն իր հաստատակամությամբ ու երիտասարդության աջակցությամբ, չեզոքացրեց այդ սադրանքները»:

Իրանի մեծ ժողովուրդը այն դեպքում է սկսում Նոր տարին, երբ աշխարհին ի ցույց դրեց իր անպարտելիությունը և կանգնեց ԱՄՆ-ի ու Եվրոպայի ճնշումների դիմաց, ապացուցելով, որ հենվելով իսլամական հեղափոխության վեհ գաղափարներիվևա, հնարավոր է մարտահրավեր նետել համաշխարհային ուժերի բռնություններին: 

Իրանի մեծարգո առաջնորդն իր ուղերձում անդրադարձել է կարևոր գործոնների, որոնց հիմնական առանցքը կազմում են Իրանի ժողովրդի հեղինակությունն ու արժանապատվությունը: 

Քաղաքական ու տնտեսական ճնշումների դեմ իրանցիների դիմադրությունն այդ գործոններից է համարվում: Անցած տարվա ընթացքում իրանցիները դժվար ճանապարհից անցան ու պահպանելով միաբանությունն ու համերաշխությունը, փառքով ու պատվով թիկունքում թողեցին այդ փուլը: Այս դիմադրությունը ցույց տվեց, որ դժվարությունների ու տնտեսական ճնշումների առկայությամբ հանդերձ, իրանցիները չեն հանձնվում բռնացողներին: 

Մեծարգո առաջնորդի ուղերձի կարևոր կետերից մեկը Իրանի ժողովրդի առաջադիմությունն է: Իրանի ժողովուրդը փայլուն առաջադիմություն է ունեցել տնտեսության ու գիտահեն արտադրության ոլորտներում: Այս տեղաշարժը ռազմավարական նշանակություն ունի և զգալի ազդեցություն է ունեցել պատժամիջոցների ճնշումները նվազեցնելու հարցում: 

Նշելով, որ Իրանի ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց և իրագործեց իրանական 1397թ կարգախոսը, որն էր՝. «Աջակցություն ներքին արտադրանքին» և ականատես եղավ դրա դրական արդյունքներին, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Այս տարվա համար ընտրվել է արտադրությունը, քանի որ եթե արտադրությունը զարգանա, կլուծվեն կենցաղային խնդիրները, կավելանա թշնամիներին դիմակայելու երկրի կարողությունը, արտադրության զարգացումը կնպաստի ազգային արժույթի արժևորմանը: Հետևաբար, ես այս տարին հռչակել եմ «Ներքին արտադրության տարի»»:

Անցյալ տարվա փորձը և քաղաքական ու տնտեսական ոլորտներում բարդ ու խճճված իրադարձությունները ցույց են տվել, որ թշնամիների նպատակներից մեկն էլ անհուսությունն առաջացնելն է: Նրանք փորձում են հավատացնել, որ իրանցիները քաղաքական ու տնտեսական ոլորտներում փակուղու առջև են կանգնել ու նաև փորձում են անարժեք ու փոքր ներկայացնել իսլամական հեղափոխության եզակի ու բացառիկ ձեռքբերումները: Այդ գործընթացում, հասարակության աչքերում չափազանցնելով առկա դժվարությունները, ԱՄՆ-ն ձգտում է հեգեբանական ու քարոզչական պայքար մղել ԻԻՀ-ի համակարգի դեմ: 

Այս առումվ Իրանի մեծարգո առաջնորդի ուղերձը և «Ներքին արտադրության տարի» կարգախոսը, լուսավոր հորիզոն ու պարզ հեռանկար են գծում իրանցիների համսր և ցույց տալիս, որ իրանիցները կարող են թշնամիների բռնությանը դիմակայելով, աշխարհին ցույց տալ իրենց ուժը, հզորությունն ու վեհությունը: