ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի դեմ եւ Պոմպեոյի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105682-ԱՄՆ_ի_նոր_պատժամիջոցները_Իրանի_դեմ_եւ_Պոմպեոյի_հայտարարությունը
Այլ երկրների, հատկապես Վաշինգտոնի հակառակորդների եւ մրցակիցների դեմ պատժամիջոցների կիրառումը, Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սյուներից մեկն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2019 08:32 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի դեմ եւ Պոմպեոյի հայտարարությունը

Այլ երկրների, հատկապես Վաշինգտոնի հակառակորդների եւ մրցակիցների դեմ պատժամիջոցների կիրառումը, Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սյուներից մեկն է:

2018թ. մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ համաձայնությունից: Միջուկային պատժամիջոցների վերականգնմամբ, Վաշինգտոնը ձգտում է Իրանի համար վերացնել ՀԳՀԾ-ի պահպանման պատճառը, որն է պատժամիջոցների չեղարկումը: Պատժամիջոցները միակողմանի են եւ խախտում են միջազգային իրավունքը, ներառյալ Անվտանգության Խորհրդի 2231 բանաձեւը:

Ուրբաթ օրը, մարտի 22-ին, ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտը 14 անձանց եւ 17 կազմակերպությունների անուններն ավելացրեց պատժամիջոցների ցուցակին, պնդելով նրանց կապը Իրանի զենքի ծրագրերի հետ:  Հակառակ Վաշինգտոնի պնդումներին, ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, միջուկային զենք ստեղծելու  նպատակով Իրանի միջուկային ծրագրի որեւէ շեղում չի եղել: Վերահսկիչ  այս կառույցը բազմիցս հայտարարել է, որ Թեհրանը կատարել է միջուկային գործարքի շրջանակներում իր միջուկային պարտավորությունները: ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումները եւ զեկույցները, որպես տեխնիկական եւ պատասխանատու միջազգային կառույց, վերահսկելու Իրանի միջուկային պարտավորությունների կատարումը ՀԳՀԾ-ի նկատմամբ, պատճառ դարձավ, որ  Միացյալ Նահանգները իր ջանքերը կենտրոնացնի կեղծ մեղադրանքների եւ չհիմնավորված հարցերի շուրջ, ինչպիսիք են, Իրանի հրթիռային ծրագիրը եւ Իրանի տարածաշրջանային դերի վրա:

Այժմ Միացյալ Նահանգները նույնիսկ  անտեսում է մարդու իրավունքների նկատառումները Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում եւ չնայած մի քանի անգամ ընդգծելով Իրանի թմրամիջոցների եւ սննդի պատժամիջոցների բացառումը, սակայն նոր ցուցակում ներառել է մի քանի դեղ արտադրող ընկերությունների: Սա ենթադրում է, որ Թրամփի կառավարության կողմից պատժամիջոցների կիրառման նպատակն ուղղակի ճնշում գործադրելն է Իրանի ժողովրդի վրա, նրանց ստիպելու հանձնվել Վաշինգտոնի չափազանց մեծ պահանջներին:

Նոր պատժամիջոցների հայտարարման հետ մեկտեղ, ԱՄՆ-ը վերսկսել  է սպառնալիքներն Իրանի դեմ:  

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուիթերում գրել է, որ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ, որը ներառում է միջուկային գիտնականներին, շարունակվում է Իրանի դեմ առավելագույն ճնշման արշավը: Նա ասել է. «Մենք համառորեն հետևելու ենք  Իրանին զանգվածային ոչնչացման զենքի տարածման ունակությունից եւ նրա անօրինական գործելակերպից զրկելու քաղաքականությանը»:

ԱՄՆ պետքարտուղարությունը տեղյակ է այն մասին, որ Իրանն իր բոլոր միջուկային պարտավորությունները կատարում է ՀԳՀԾ-ի շրջանակներում: Սակայն, իր գործողությունները արդարացնելու համար, ԱՄՆ-ը կեղծ մեղադրանքներ է ներկայացնում Իրանի դեմ:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը հիմնված է բացառապես սպառնալիքների, հարկադրանքի եւ ուժի վրա:

Այնուամենայնիվ, վերջին քառասուն տարիների ընթացքում Իրանը դիմադրել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին եւ գրեթե չեզոքացրել է Վաշինգտոնի պլանները:

Միեւնույն ժամանակ, Իրանը ապացուցեց, որ կարող է հաջողությամբ հաղթահարել ԱՄՆ պատժամիջոցները եւ դիմակայել Թրամփի կառավարության թշնամական քաղաքականությանը: