ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի դեմ եւ Պոմպեոյի հայտարարությունը
Այլ երկրների, հատկապես Վաշինգտոնի հակառակորդների եւ մրցակիցների դեմ պատժամիջոցների կիրառումը, Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սյուներից մեկն է:
2018թ. մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ համաձայնությունից: Միջուկային պատժամիջոցների վերականգնմամբ, Վաշինգտոնը ձգտում է Իրանի համար վերացնել ՀԳՀԾ-ի պահպանման պատճառը, որն է պատժամիջոցների չեղարկումը: Պատժամիջոցները միակողմանի են եւ խախտում են միջազգային իրավունքը, ներառյալ Անվտանգության Խորհրդի 2231 բանաձեւը:
Ուրբաթ օրը, մարտի 22-ին, ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտը 14 անձանց եւ 17 կազմակերպությունների անուններն ավելացրեց պատժամիջոցների ցուցակին, պնդելով նրանց կապը Իրանի զենքի ծրագրերի հետ: Հակառակ Վաշինգտոնի պնդումներին, ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, միջուկային զենք ստեղծելու նպատակով Իրանի միջուկային ծրագրի որեւէ շեղում չի եղել: Վերահսկիչ այս կառույցը բազմիցս հայտարարել է, որ Թեհրանը կատարել է միջուկային գործարքի շրջանակներում իր միջուկային պարտավորությունները: ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումները եւ զեկույցները, որպես տեխնիկական եւ պատասխանատու միջազգային կառույց, վերահսկելու Իրանի միջուկային պարտավորությունների կատարումը ՀԳՀԾ-ի նկատմամբ, պատճառ դարձավ, որ Միացյալ Նահանգները իր ջանքերը կենտրոնացնի կեղծ մեղադրանքների եւ չհիմնավորված հարցերի շուրջ, ինչպիսիք են, Իրանի հրթիռային ծրագիրը եւ Իրանի տարածաշրջանային դերի վրա:
Այժմ Միացյալ Նահանգները նույնիսկ անտեսում է մարդու իրավունքների նկատառումները Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում եւ չնայած մի քանի անգամ ընդգծելով Իրանի թմրամիջոցների եւ սննդի պատժամիջոցների բացառումը, սակայն նոր ցուցակում ներառել է մի քանի դեղ արտադրող ընկերությունների: Սա ենթադրում է, որ Թրամփի կառավարության կողմից պատժամիջոցների կիրառման նպատակն ուղղակի ճնշում գործադրելն է Իրանի ժողովրդի վրա, նրանց ստիպելու հանձնվել Վաշինգտոնի չափազանց մեծ պահանջներին:
Նոր պատժամիջոցների հայտարարման հետ մեկտեղ, ԱՄՆ-ը վերսկսել է սպառնալիքներն Իրանի դեմ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուիթերում գրել է, որ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ, որը ներառում է միջուկային գիտնականներին, շարունակվում է Իրանի դեմ առավելագույն ճնշման արշավը: Նա ասել է. «Մենք համառորեն հետևելու ենք Իրանին զանգվածային ոչնչացման զենքի տարածման ունակությունից եւ նրա անօրինական գործելակերպից զրկելու քաղաքականությանը»:
ԱՄՆ պետքարտուղարությունը տեղյակ է այն մասին, որ Իրանն իր բոլոր միջուկային պարտավորությունները կատարում է ՀԳՀԾ-ի շրջանակներում: Սակայն, իր գործողությունները արդարացնելու համար, ԱՄՆ-ը կեղծ մեղադրանքներ է ներկայացնում Իրանի դեմ:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը հիմնված է բացառապես սպառնալիքների, հարկադրանքի եւ ուժի վրա:
Այնուամենայնիվ, վերջին քառասուն տարիների ընթացքում Իրանը դիմադրել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին եւ գրեթե չեզոքացրել է Վաշինգտոնի պլանները:
Միեւնույն ժամանակ, Իրանը ապացուցեց, որ կարող է հաջողությամբ հաղթահարել ԱՄՆ պատժամիջոցները եւ դիմակայել Թրամփի կառավարության թշնամական քաղաքականությանը: