Իրանաֆոբիա տարածելն ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ընդհանուր քաղաքականությունն է
Իրանաֆոբիա տարածելն ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ընդհանուր քաղաքականությունների մաս է կազմում: Այդ հարցը Նեթանյահուի Վաշինգտոն այցելության նպատակներից է համարվում:
Պաղեստինի բռնագրավված տարածքներում ընտրությունների անցկացման շեմին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու և ԱՄՆ-Իսրայել հասարակական հարաբերությունների կոմիտեի (AIPAC) կազմակերպած սիոնիստական համագումարին մասնակցելու նպատակով, կիրակի օրը Վաշինտոն է ուղևորվել Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն:
Հա-Արեց սիոնիստական օրաթերթն այդ մասին գրել է.«Նեթանյահուն չորսօրյա այցով Վաշինգտոն է ուղևորվել: Այցի շրջանակում, նա երկու անգամ հանդիպելու է ԱՄՆ-ի նախագահին»: Հաղորդման համաձայն, տեղական ժամանակով երեքշաբթի օրը, նախատեսված է Նեթանյահուի ելույթը AIPAC-ի նիստում:
Նախքան Վաշինգտոն ուղևորվելը, Նեթանյահուն ասել էր, որ Թրամփի հետ խոսելու է տարածաշրջանային հարցերի, այդ թվում նաև Իրանի մասին: Ավելի վաղ, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, տարածաշրջան կատարած այցի ընթացքում փորձել է անհիմն մեղադրանքներ հասցեագրելով և մթնոլորտը շիկացնելով, մեծացնել Իրանի ու Լիբանանի Հեզբոլլահի դեմ ուղղված ճնշումները:
Ամեն դեպքում սիոնիստ ստախոսները և ԱՄՆ-ը փորձում են Իրանին սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի անվտանգության համար և անհիմն հայտարարում են, որ Իրանը միջուկային զենք արտադրելու մտադրություն ունի:
Այս սուտ հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ աշխարհի հանրային կարծիքը գիտի, որ Իսրայելն ավելի քան 200 միջուկային մարտագլխիկ ունի:
Կուբայացի վերլուծաբան Խուան Գալման Նեթանյահուին մոռացկոտ ստախոս անվանելով, գրել է.«Մի քանի տարի առաջ, Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարեց, որ մի քանի ամիս հետո, Իրանը 90 տոկոսանոց ուրան է հարստացնելու և հասնելու է կարմիր գծին: Այն դեպքում, երբ նա 1996թ. ասել էր, որ Իրանը միջուկային ռումբ է արտադրել»: Այս ստախոսությունները միջազգային հասարակության գիտակցության ու հասկացողությանն ուղղված անարգանք են:
Միջազգային հարաբերությունների անվանի դասախոս, վերլուծաբան Ջոն Մերշմայերն ասում է.«Իրողությունն այն է, որ ԱՄՆ-ն է ուղղակի սպառնալիք Իրանի համար և ոչ թե հակառակը: Թրամփի կառավարությունը Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի աջակցությամբ թիրախ է դարձրել Իրանին և ձգտում է փոխել Իրանի համակարգը»:
Անցած ամիս, ԻԻՀ մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել էր.«Ամերիկացիները փորձում են սաուդցիներին և տարածաշրջանի որոշ երկրներին դրդել՝ ընդդիմանալ Իրանի իսլամական հանրապետությանը, սակայն եթե նրանք խելք ունենան, չպետք է խաբվեն ԱՄՆ-ից»: