Եմենի պատերազմի հինգերորդ տարին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105749-Եմենի_պատերազմի_հինգերորդ_տարին
Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի կողմից հրահրած պատերազմը, որը սկսվել է 2015 թ. մարտի 26-ին, , 2019 թվականի մարտի 26-ին թվակոխում է հինգերորդ տարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2019 14:07 Asia/Tehran
  • Եմենի պատերազմի հինգերորդ տարին

Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի կողմից հրահրած պատերազմը, որը սկսվել է 2015 թ. մարտի 26-ին, , 2019 թվականի մարտի 26-ին թվակոխում է հինգերորդ տարին:

Սաուդյան Արաբիայի գնահատականն այն էր, որ Մերձավոր Արեւելքի ամենաաղքատ արաբական երկրի դեմ պատերազմը կավարտվի երկու-երեք շաբաթվա ընթացքում, երբ բոլոր նպատակներն իրականացվեն:

Այս պատերազմի մեկնարկի հիմնական նպատակը Եմենի Անսարալլահի վերականգնումն էր 2014 թվականի սեպտեմբերից  առաջ պայմաններին, այսինքն՝ իշխանության գալը:

Չորս տարի է անցել այս պատերազմից, սակայն Անսարալլահ շարժումը ոչ միայն չի վերադարձել 2014 թվականի սեպտեմբերից առաջ պայմաններին, այլեւ այսօր Եմենում իշխանության հիմքը հանդիսանում է Անսարալլահը, և Եմենի վերաբերյալ բանակցությունների մի կողմն է:

Բացի այդ,Եմենի պատերազմի սկսվելուց հետո Ալե Սաուդը հայտարարել էր, որ նպատակը Եմենում օրինականության վերականգնումն է, ի նկատի ունենալով Եմենի փախստական նախագահ Աբդ Ռաբբե Մանսուր Հադիի նախագահության օրինականությունը: Մանսուր Հադին, որն այժմ Ռիադում է, ոչ միայն չի վերադարձվել  Սանա, այլև Եմենի ժողովրդի մի մեծ հատվածի կարծիքով, համագործակցում է Սաուդյան Արաբիայիհետ:

ٍٍԵմենի դեմ սաուդյան կոալիցիայի պատերազմում իրականացվել են Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ նշված չորս հանցագործություններ, այդ թվում՝ պատերազմական, մարդկության դեմ, խաղաղության դեմ ուղղված, ինչպես նաև բռնաբարությունը:

Պաշտոնական տվյալները հաստատում են, որ սաուդյան կոալիցիան և իր դաշնակիցները Մենեի ժողովրդի դեմ իրրականցրել են այս բոլոր հանցագործությունները:

Եմենի առողջապահության նախարարության խոսնակ  Յուսեֆ ալ-Հազերին հայտարարել է, որ պատերազմի չորս տարիների ընթացքում սպանվել է 12 հազար մարդ, ևս  26000-ը՝ վիրավորվել է:

Եմենի դեմ  սաուդյան կոալիցիայի  պատերազմը  շարունակվում է:

Ալ Սաուդը չի հասել իր նպատակներից ոչ մեկին, և պատերազմի ավարտը այս իրավիճակում կնշանակի պարտության ընդունում: Մոհամմեդ Բեն Սալմանը Եմենի դեմ պատերազմը սկսեց՝ արաբական աշխարհի հերոս ճանաչվելու հույսով, և այժմ պարտությունը ընդունելը չի համապատասխանում երիտասարդ թագաժառանգի ցանկություններին: Անգամ եթե սպանվեն տասնյակ հազարավորներ անմեղ մարդիկ:  Անսարալլահ շարժման եւ Եմենի բանակի ներկա  դիրքորոշումը համեմատելի չէ չորս տարի առաջվա հետ, հատկապես, երբ Անսարալլահ շարժման եւ Եմենիի բանակի կարողությունները ամրապնդվեցին, և նրանք այսօր կարող են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային եւ նրա դաշնակիցներին:

Ստոկհոլմի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել ՄԱԿ-ի մոնիտորինգի ժամանակ, 2018 թվականի դեկտեմբերին, գրեթե չկարողացավ կանխել Ալ Սաուդի ոտնձգությունները: 

Փաստն այն է, որ Եմենի ճգնաժամը կավարտվի  միայն համաշխարհային ուժերի, հատկապես ԱՄՆ-ի  կողմից Սաուդյան Արաբիայի հանցագործությունները դատապարտելու և ռեժիմի նկատմամբ ճնշում գործադրելու դեպքում: Սակայն մինչ այսօր ԱՄՆ-ի պետայրերի ոչ միայն նման քայլի չեն դիմել, այլև Թրամփի կառավարությունը աջակցում է Եմենում Ալե Սաուդի հանցագործությունը :