Պոմպեոյի արձագանքը Գոլանի վերաբերյալ Թրամփի որոշման կապակցությամբ
Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո սկանդալային քայլեր է ձեռնարկել արտաքին քաղաքականությունում:
Թրամփի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը նրա դիրքորոշումն է Իսրայելի անվերապահ աջակցության վերաբերյալ, մի քայլ որից խուսափել են ԱՄՆ նախկին նախագահները:
2018 թ. մայիսի 14-ին Թրամփի կառավարությունը սադրիչ գործողությանբ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել գրավյալ Երուսաղեմ, այն ճանաչելով Սիոնիստական վարչակարգի մայրաքաղաքը: Այս քայլն արժանացավ համաշխարհային հակազդեցության:
Երկուշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց մի որոշում, որով բացահայտորեն խախտելով ՄԱԿ-ի և ԱԽ-ի բանաձևերը, պաշտոնապես ճանաչեց Իսրայելի ինքնավարությունը Սիրիայի Գոլանի բարձունքների նկատմամբ: Այս քայլն արժանացել է տարածաշրջանային եւ միջազգային բացասական արձագանքի:
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն այժմ հանդես է եկել պասիվ դիրքորոշմամբ միջազգային բացասական արձագանքին` պնդելով, որ արձագանքը չի զարմացել իրեն:
Պոմպեոնն Գոլանի բարձունքների վրա Սիոնիստական իշխանության ճանաչման համընդհանուր տարածված արձագանքի մասին ասել է. «Փաստն այն է, որ դա տխրեցրել է ինձ, բայց ես զարմացած չեմ: Ես հիշում եմ, որ իրավիճակը նման էր ԱՄՆ-ի դեսպանատունը օկուպացված Ղոդս տեղափոխելու հարցին»:
Իրականում Պեմպոն փորձել է ձեւացնել, որ Երուսաղեմը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու դեպքում էլ շատ ընդդիմություն է եղել, բայց այժմ այդ երկրները համաձայնության են եկել:
Դա սակայն սուտ է, եւ բացառությամբ ԱՄՆ-ի մեկ կամ երկու դաշնակիցներից, ոչ մի կառավարություն, նույնիսկ Եվրամիությունը եւ նրա անդամ պետությունները, Վաշինգտոնի հետ չեն համամիտ չեն եղել:
Իրականում, Թրամփն անտեսելով միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը , որոնք Գոլանի բարձունքները համարում են օկուպացված տարածքներ եւ Իսրայելից պահանջում են տարածաշրջանից դուրս բերել զորքերը, պաշտոնապես ճանաչել է Գոլանի բարձրունքների նկատմամբ Իսրայելի ինքնավարությունը:
ՄԱԿ-ը որպես միջազգային խաղաղության եւ անվտանգության համար պատասխանատու մարմին, հայտարարել է, որ դեմ է այդ որոշմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դոժարիքը, Թրամփի որոշման հրապարակումից անմիջապես հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Գոլանի բարձունքների վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումն անփոփոխ է:
Այս քայլը հանգեցրել է միջազգային շրջանակներում Միացյալ Նահանգների մեկուսացմանը:
Սպիտակ տունը, հակառակ բոլոր փաստերի, պնդում է, որ Թրամփի արտաքին քաղաքականության շնորհիվ, ԱՄՆ-ն աշխարհի միակ գերտերությունն է:
Միջազգային ուժերը, այդ թվում, Վաշինգտոնի եվրոպական գործընկերները մտահոգություն են հայտնել Թրամփի քաղաքականության վերաբերյալ: Իսկ ԱՄՆ-ի աճող մեկուսացմումը վկայում է Սպիտակ տան հայտարարությունների անհիմն լինելու մասին: