Պոմպեոյի արձագանքը Գոլանի վերաբերյալ Թրամփի որոշման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105808-Պոմպեոյի_արձագանքը_Գոլանի_վերաբերյալ_Թրամփի_որոշման_կապակցությամբ
Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո սկանդալային քայլեր է ձեռնարկել արտաքին քաղաքականությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2019 08:35 Asia/Tehran
  • Պոմպեոյի արձագանքը Գոլանի վերաբերյալ Թրամփի որոշման կապակցությամբ

Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո սկանդալային քայլեր է ձեռնարկել արտաքին քաղաքականությունում:

Թրամփի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը նրա դիրքորոշումն է Իսրայելի անվերապահ աջակցության վերաբերյալ, մի քայլ որից խուսափել են ԱՄՆ նախկին նախագահները:

2018 թ. մայիսի 14-ին Թրամփի կառավարությունը սադրիչ գործողությանբ ԱՄՆ-ի դեսպանատունը  Թել-Ավիվից տեղափոխել գրավյալ Երուսաղեմ, այն ճանաչելով Սիոնիստական վարչակարգի մայրաքաղաքը: Այս քայլն արժանացավ համաշխարհային հակազդեցության:

Երկուշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց մի որոշում, որով բացահայտորեն խախտելով ՄԱԿ-ի և ԱԽ-ի բանաձևերը, պաշտոնապես ճանաչեց Իսրայելի ինքնավարությունը Սիրիայի Գոլանի բարձունքների նկատմամբ: Այս քայլն արժանացել է տարածաշրջանային եւ միջազգային բացասական արձագանքի:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն այժմ հանդես է եկել պասիվ դիրքորոշմամբ միջազգային բացասական արձագանքին` պնդելով, որ արձագանքը չի զարմացել իրեն:

Պոմպեոնն Գոլանի բարձունքների վրա Սիոնիստական իշխանության ճանաչման համընդհանուր տարածված արձագանքի մասին ասել է. «Փաստն այն է, որ դա տխրեցրել է ինձ, բայց ես զարմացած չեմ: Ես հիշում եմ, որ իրավիճակը նման էր ԱՄՆ-ի դեսպանատունը օկուպացված Ղոդս տեղափոխելու հարցին»:

Իրականում Պեմպոն փորձել է ձեւացնել, որ Երուսաղեմը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու դեպքում էլ շատ ընդդիմություն է եղել, բայց այժմ այդ երկրները համաձայնության են եկել:

Դա  սակայն սուտ է, եւ բացառությամբ ԱՄՆ-ի մեկ կամ երկու դաշնակիցներից, ոչ մի կառավարություն, նույնիսկ Եվրամիությունը եւ նրա անդամ պետությունները, Վաշինգտոնի հետ չեն համամիտ չեն եղել:

Իրականում, Թրամփն անտեսելով միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը , որոնք  Գոլանի բարձունքները համարում են օկուպացված տարածքներ  եւ Իսրայելից  պահանջում են տարածաշրջանից դուրս բերել զորքերը,  պաշտոնապես ճանաչել է Գոլանի բարձրունքների նկատմամբ Իսրայելի ինքնավարությունը:

 ՄԱԿ-ը որպես միջազգային խաղաղության եւ անվտանգության համար պատասխանատու մարմին, հայտարարել է, որ դեմ է այդ որոշմանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դոժարիքը, Թրամփի որոշման հրապարակումից անմիջապես հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Գոլանի բարձունքների վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումն անփոփոխ է:

Այս քայլը հանգեցրել է միջազգային շրջանակներում Միացյալ Նահանգների մեկուսացմանը:

Սպիտակ տունը, հակառակ բոլոր փաստերի, պնդում է, որ Թրամփի արտաքին քաղաքականության շնորհիվ, ԱՄՆ-ն աշխարհի միակ գերտերությունն է: 

Միջազգային ուժերը, այդ թվում, Վաշինգտոնի եվրոպական գործընկերները մտահոգություն են հայտնել  Թրամփի քաղաքականության  վերաբերյալ: Իսկ ԱՄՆ-ի աճող մեկուսացմումը վկայում է Սպիտակ տան հայտարարությունների անհիմն լինելու  մասին: