Սեյեդ Հասան Նասրոլահը քննադատել է վերջերս ԱՄՆ-ի գործողությունները Մերձավոր Արեւելքում
Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարը մարտի 26-ին ունեցած իր ելույթում քննադատել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը:
Անցած շաբաթ, ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքում երկու կարեւոր քայլ է կատարել: Նախ `Մայք Պոմպեոյի այցը տարածաշրջան, այդ թվում` Լիբանան, և երկրորդ՝ Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնավարության պաշտոնապես ճանաչումը:
Պոմպեոյի տարածաշրջանային այցը երկու կարեւոր նպատակ էր հետապնդում՝ իրանաֆոբիայի և Հիզբալլահի նկատմամբ վախի տարածումը: Երկու նպատակներն էլ քննադատվել են Սեյեդ Հասան Նասրոլլահի կողմից: Պոմպեոն Իրանին մեղադրեց տարածաշրջանում ահաբեկչությանն աջակցելու մեջ:
Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը, հակազդելով Պոմպեոյի մեղադրանքներին, ասել է. «Իրանը եւ Ղասեմ Սոլեյմանին պայքարել են ահաբեկչական խմբերի դեմ»:
ԱՄՆ պետքարտուղարը, Լիբանան կատարած այցի ընթացքում, Իրանին մեղադրել էր այդ երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:
Սեյեդ Հասան Նասրոլլահը Պոմպոյի եւ այլ ամերիկացի պաշտոնյաների այս դիտարկման հիմնական պատճառը համարել է Իրանի դերակատարությանը լիբանանյան տարածքները ազատելու գործում որոնք օկուպացված էին սիոնիստների կողմից: Նա բարձրացրել է այն հարցը, թե ինչ քայլեր է Միացյալ Նահանգները ձեռնարկել Լիբանանի օգտին:
Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է, որ լիբանանյան խմբերի միջև պառակտում առաջացնելը Պոմպեոյի մյուս նպատակն էր:
«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարն ընդգծելով խմբավորման դերը Լիբանանի անվտանգության ապահովման գործում, հավելել է. «Հեզբոլլահն ուրախ է, որ զայրացրել է Թրամփի կառավարությանը»:
Սեյեդ Հասան Նասրալլահն ընդգծել է, որ Իսրայելը Լիբանանի զարգացման գլխավոր խոչընդոտն է: Իսկ Իսրայելին աջակցում է ԱՄՆ-ի կառավարությունը:
Թեեւ լիբանանյան խմբերի եւ անձանց լիակատար աջակցության արդյունքում, ԱՄՆ պետքարտուղարը Լիբանանից ձեռնունայն է վերադարձել Վաշինգտոն, սակայն Սեյեդ Հասան Նասրոլլահի հայտարարությունը վկայում է, Հեզբոլլահը Լիբանանի ամենակազմակերպված քաղաքական խումբն է, որը հաջողությամբ դիմակայել է ավելի վատ դավադրություններին:
Սեյեդ Հասան Նասրալլահն ընդգծել է, որ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ արաբական եւ իսլամական երկրների լռությունը, նոր դուռ է բացում ԱՄՆ-ի և Թրամփի առավել ագրեսիայի համար եւ պետք է կանխագուշակել, որ Թրամփը կճանաչի նաև Իսրայելի ինքնիշխանությունը Հորդանան գետի Արեւմտյան ափի վրա:
Թրամփն այն պայմաններում է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Սիրիայի Գոլանի բարձրունքների նկատմամբ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 242 եւ 497 բանաձեւերը հերքել են դա:
Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը տարածաշրջանի երկրներին հատկապես արաբական իշխանություններին հիշեցրել է, , որ տարածաշրջանի շահերը հարգվում են Միացյալ Նահանգների կողմից, որքանով դրանք համապատասխանում են Իսրայելի շահերին: