Սեյեդ Հասան Նասրոլահը քննադատել է վերջերս ԱՄՆ-ի գործողությունները Մերձավոր Արեւելքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105822-Սեյեդ_Հասան_Նասրոլահը_քննադատել_է_վերջերս_ԱՄՆ_ի_գործողությունները_Մերձավոր_Արեւելքում
Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարը մարտի 26-ին ունեցած իր ելույթում քննադատել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2019 13:52 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրոլահը քննադատել է վերջերս ԱՄՆ-ի գործողությունները Մերձավոր Արեւելքում

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարը մարտի 26-ին ունեցած իր ելույթում քննադատել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Անցած շաբաթ, ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքում երկու կարեւոր քայլ է կատարել: Նախ `Մայք Պոմպեոյի  այցը տարածաշրջան, այդ թվում` Լիբանան, և երկրորդ՝  Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնավարության պաշտոնապես ճանաչումը:

Պոմպեոյի տարածաշրջանային այցը երկու կարեւոր նպատակ էր հետապնդում՝ իրանաֆոբիայի և Հիզբալլահի նկատմամբ վախի տարածումը: Երկու նպատակներն էլ քննադատվել են Սեյեդ Հասան Նասրոլլահի կողմից: Պոմպեոն Իրանին մեղադրեց տարածաշրջանում ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը, հակազդելով Պոմպեոյի մեղադրանքներին, ասել է. «Իրանը եւ Ղասեմ Սոլեյմանին պայքարել են ահաբեկչական խմբերի դեմ»:

ԱՄՆ պետքարտուղարը, Լիբանան կատարած այցի ընթացքում, Իրանին մեղադրել  էր այդ երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: 

Սեյեդ Հասան Նասրոլլահը Պոմպոյի եւ այլ ամերիկացի պաշտոնյաների այս դիտարկման հիմնական պատճառը  համարել է Իրանի դերակատարությանը լիբանանյան տարածքները ազատելու  գործում որոնք օկուպացված էին սիոնիստների կողմից: Նա բարձրացրել է այն հարցը, թե ինչ քայլեր է Միացյալ Նահանգները ձեռնարկել Լիբանանի օգտին:

Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է, որ լիբանանյան խմբերի միջև պառակտում առաջացնելը Պոմպեոյի  մյուս նպատակն էր:

«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարն ընդգծելով խմբավորման դերը Լիբանանի անվտանգության ապահովման գործում, հավելել է. «Հեզբոլլահն ուրախ է, որ զայրացրել է Թրամփի կառավարությանը»:

Սեյեդ Հասան Նասրալլահն ընդգծել է, որ Իսրայելը Լիբանանի զարգացման գլխավոր խոչընդոտն է: Իսկ Իսրայելին աջակցում է ԱՄՆ-ի կառավարությունը:

Թեեւ լիբանանյան խմբերի եւ անձանց լիակատար աջակցության արդյունքում, ԱՄՆ պետքարտուղարը Լիբանանից ձեռնունայն է վերադարձել Վաշինգտոն, սակայն Սեյեդ Հասան Նասրոլլահի հայտարարությունը վկայում է, Հեզբոլլահը Լիբանանի ամենակազմակերպված քաղաքական խումբն է, որը հաջողությամբ դիմակայել է ավելի վատ դավադրություններին:

Սեյեդ Հասան Նասրալլահն ընդգծել է, որ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ  արաբական եւ իսլամական երկրների լռությունը, նոր դուռ է բացում  ԱՄՆ-ի և Թրամփի առավել ագրեսիայի  համար եւ պետք է կանխագուշակել, որ Թրամփը կճանաչի նաև Իսրայելի ինքնիշխանությունը Հորդանան գետի Արեւմտյան ափի վրա:

Թրամփն այն պայմաններում է  ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Սիրիայի Գոլանի բարձրունքների նկատմամբ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 242 եւ 497 բանաձեւերը հերքել են դա:

Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը տարածաշրջանի երկրներին հատկապես արաբական իշխանություններին հիշեցրել է, , որ տարածաշրջանի շահերը հարգվում են Միացյալ Նահանգների կողմից, որքանով դրանք համապատասխանում են Իսրայելի շահերին: