Արաբական աշխարհի պասիվությունը՝ Սիրիայի Գոլանի դեմ Թրամփի սադրիչ քայլի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105842-Արաբական_աշխարհի_պասիվությունը_Սիրիայի_Գոլանի_դեմ_Թրամփի_սադրիչ_քայլի_նկատմամբ
Այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփն անօրինական քայլով պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Սիրիայի Գոլանի բարձունքների հանդեպ, արաբական երկրները պարզապես բավարարվել են բառացի հայտնած դիրքորոշումներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2019 09:57 Asia/Tehran
  • Արաբական աշխարհի պասիվությունը՝ Սիրիայի Գոլանի դեմ Թրամփի սադրիչ քայլի նկատմամբ

Այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփն անօրինական քայլով պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Սիրիայի Գոլանի բարձունքների հանդեպ, արաբական երկրները պարզապես բավարարվել են բառացի հայտնած դիրքորոշումներով:

Թրամփը երկուշաբթի օրը անօրինական քայլի դիմելով  պաշտոնապես ճանաչել է Իսրայելի  ինքնավարությունը Սիրիայի Գոլանի բարձունքների հանդեպ:

Արաբական աշխարհի որոշ ղեկավարներին մտահոգում է այն փաստը, որ ԱՄՆ նախագահն իր հաջորդ քայլով Իսրայելի կողմից օկուպացված  Լիբանանի Շաբաա և Քաֆար Շուբա ագարակները նվիրի այդ ռեժիմին: Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին արձագանքելով Թրամփի անօրինական որոշմանը, այն Իսրայելի վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների շեմին Նեթանյահուին տրված քաղաքական կաշառք  է որակել: Նա ասել է.«Հաշվի առնելով, որ այս երկրի որոշ շրջաններ, ինչպես Շաբաայի և Քաֆար Շուբայի ագարակները Իսրայելի կողմից օկուպացված են, Թրամփի որոշումը վտանգավոր է նաև Լիբանանի և արաբական մյուս երկրների համար»:

Չնայած այս մտահոգությանը, արաբական երկրները բավարարվել են  քաղաքական հաղորդագրություններով ու դատապարտումներով, և ոչ մի գործնական քայլ չեն արել Թրամփի այդ սադրանքի դեմ: Արաբական պետությունները պարզապես հաղորդագրությունների շրջանակում դատապարտել են Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը և հայտարարել, որ Գոլանը Սիրիայի մաս է կազմում: Այդ կողմնորոշումը կիրառվեց նաև Ղոդսի վերաբերյալ, սակայն դա Թրամփին ու Նեթանյահուին հետ չպահեց ևս մեկ արաբական երկրի տարածքի մի մասը Իսրայելին կցելու քայլից: Փաստորեն արաբական երկրների հենց այդ պասիվ կողմնորոշումը և Իսրայելի դեմ գործնական քայլեր չձեռնարկելը համարվում են Սիրիայի Գոլանի բարձունքների կապակցությամբ Թրամփի ու Նեթանյահուի դավադրության հիմնական պատճառը: Թեհրանում Պաղեստինի դեսպանատունն արձագանքելով Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի սադրանքին  հրապարակել է հաղորդագրություն, որում ընդգծել է.«ԱՄՆ-ի ու Իսրայելի քայլերի դիտելը և դրանք բառացի դատապարտելը ոչ մի ցավ չեն բուժելու, այլև պետք է դիմակայել դրանց,հակառակ դեպքում  աղետները  մեկը մյուսի հետևից կուղղվեն արաբական երկրների կողմը»:

Ուշագրավ է, որ Թրամփի դավադրության նկատմամբ արաբական երկրների պասիվությունն այն աստիճան է,որ նույնիսկ Արաբական լիգայի նման կառույցները Պարսիցծոցյան  համագործակցության խորհրդի մակարդակում նիստ չեն գումարել այդ սադրանքը քննարկելու համար: Դա այն դեպքում, երբ այդ կառույցները անցած տարիների ընթացքում բազմիցս Սիրիայի հարցով  նիստ են գումարել և Սիրիայի դեմ, որը մի արաբական երկիր է, դիրքորոշում են որդեգրել, 2011 թվականից սառեցնելով այդ երկրի անդամակցությունը Արաբական Պետությունների Լիգային: 
Այժմ Արաբական Պետությունների Լիգան մի արաբական երկրի դեմ աշխարհագրական սադրանքի կապակցությամբ նիստ գումարելու  փոխարեն, լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Հեսամ Զաքին ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցության սառեցումը չեղարկելու մասին կարծիք հայտնելով ասել է.«ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցությունը պայմանավորված է այս երկրի ճգնաժամի քաղաքական գործընթացի և Իրանի հետ հարաբերությունների կապակցությամբ Դամասկոսի դիրքորոշման վերաբերհալ արաբական երկրների համաձայնությամբ: