Բրայան Հուկը և Իրանական նավթի դեմ պատժամիջոցների կիրառման պատրանքը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.« ԱՄՆ-ն այլևս չի կարող հասնել իր չար ու հակամարդկային ցանկություններին և անցել են այլ երկրներին ԱՄՆ-ի ցանկությունները թելադրելու ժամանակները»:
Հինգշաբթի օրն արձագանքելով ԱՄՆ Պետդեպարտամենտում ստեղծված «Իրանի գործողության խմբի» (Iran Action Group) ղեկավար Բրայան Հուկի հայտարարություններին,Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Այդ անհեթեթ հայտարարությունները վկայում են աշխարհում վերջին իրադարձությունների ճիշտ ընկալման բացակայության, ինչպես նաեւ միջազգային մակարդակում ԱՄՆ-ի անկայուն, փխրուն ու թույլ դիրքորոշման մասին»:
Բրայան Հուկը չորեքշաբթի օրը կրկնելով Թեհրանի դեմ Վաշինգտոնի պաշտոնատարների անհեթեթ հայտարարություններն ասել է.«Իրանի նավթի դեմ սահմանված պատժամիջոցների պայմաններում ոչ մի երկրի տրամադրված արտոնությունն այլևս չի երկարաձգվելու:Վաշինգտոնը մտադիր չէ բացառություններ անել հակաիրանական պատժամիջոցների հարցում»:
Բրայան Հուկն այն դեպքում է նման հայտարարություն արել,երբ ԱՄՆ-ի ղեկավար կազմում տարաձայնություն է առաջացել իրանական նավթի գնորդներին նավթային պատժամիջոցներից ազատելու ժամկետը վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո, Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառեց: Այդ պատժամիջոցներից մեկն ուղղված է իրանական նավթի արտահանման դեմ:
ԱՄՆ-ի նպատակն էր նավթի արտահանումը Իրանից զրոյի հասցնել: Սակայն երբ գիտակցեց դա անհնար է ,մի շարք երկրների համար (Չինաստան, Հնդկաստան, Իտալիա, Հունաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան եւ Թուրքիա) «բացառություններ» արեց, այսինքն, պարտավորվեց որոշ ժամանակով որոշակի քանակությամբ իրանական նավթի գնման դեպքում պատճամիջոցներ չկիրառել: Ընթացիկ բացառությունները գործում են մինչև մայիս:
ԱՄՆ գործող կառավարությունը ամեն գնով փորձում է միակողմանի ճնշումներ գործադրել Իրանի ժողովրդի ու կառավարության դեմ, որպեսզի կարողանա իր կամայական շահերն իրականացնել: Իրանական նավթի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի ջանքերին խիստ արձագանքել են ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնատարները:
Իրանի աշխահրագրական դիրքը ԱՄՆ-ին թույլ չի տալիս,որ համաշխարհային շուկաներից ամբողջությամբ կրճատի իրանական նավթը: Իրանը տարբեր եղանակներով իր նավթը կվաճառի իր հին ու նոր հաճախորդներին: Այս շրջանակում Իրանի կառավարությունը լուրջ բանակցություններ է սկսել իր նավթն ավելի մեծ քանակությամբ Ռուսաստանին, Չինաստանին և այլ երկրներին վաճառելու համար:
Համաշխարհային շուկաներում իրանական նավթը կրճատելու հետևանքները անկանխատեսելի են: Այդիսկ պատճառով ԱՄՆ ղեկավար կազմում տարաձայնություն է առաջացել իրանական նավթի դեմ պատժամիջոցների կապակցությամբ: Այս կապակցությամբ Ռոյթերս լրատվական գործակալության հրապարակած զեկույցում ասված է.«ԱՄՆ-ին անհանգստացնում է այն փաստը,որ Իրանական նավթի արտահանումների ծավալների նվազմանն ուղղված ճնշումը կարող է շոկ առաջացնել համաշխարհային շուկաներում: Այդիսկ պատճառով շատ դժվար է իրանական նավթի արտահանումները զրո մակարդակի հասցնել:
Հաշվի առնելով միջազգային հանրության ներա վիճակը, ԱՄՆ-ն այլևս ի զորու չէ այլոց վրա ճնշում գործադրելով համաշխարհային իրադարձություններն ուղղորդել Սպիտակ Տան պարագլուխների ցանկության համաձայն: Ինչպես Իրանի ԱԳ նախարարության խոսնակն է ասել է.«Բրայան Հուկի չարակամ հայտարարությունները վկայում են աշխարհում վերջին իրադարձությունների ճիշտ ընկալման բացակայության, ինչպես նաեւ միջազգային մակարդակում ԱՄՆ-ի անկայուն, փխրուն ու թույլ դիրքորոշման մասին»: