ԱՄՆ-ի ուժը նվազում է աշխարհում
Ամերիկայի անկման հարցը վաղուց արդեն բարձրացվել է քաղաքական գրականության եւ միջազգային հարաբերությունների ոլորտում: Չնայած ԱՄՆ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվել է, որպես Սառը պատերազմի դարաշրջանում երկու գերտերություններից մեկը:
Սակայն, սառը պատերազմի ժամանակաշրջանում եւ հատկապես 21-րդ դարում տարբեր գործոնների պատճառով նվազել են ԱՄՆ-ի ուժը տարբեր ասպարեզներում:
Աշխարհի միակ գերտերությունն ԱՄՆ-ի անկումն սկսվել էր ավելի վաղ, նախքան Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը: Սակայն Նախագահ Թրամփի երեքամյա նախագահության շրջանում եւ նրա կողմից միակողմանի եւ բռնիքաղաքականության որդեգրումը ոչ միայն արժանացել է գլոբալ ընդդիմության, այլև ԱՄՆ-ին մեկուսացրել է նույիսկ իր դաշնակիցների մոտ:
ԱՄՆ-ի անկման հարցը բարձրացվել է ոչ միայն այդ երկրի ընդդիմության եւ հակառակորդների կողմից, այլեւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները ևս խստովանել են այդ մասին:
ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, ծովակալ Մայք Մուլենը խոստովանել է, որ ԱՄՆ-ը շարժվում է դեպի անկում, եւ եթե նրա ղեկավարները ոչինչ չանեն, ապա կփլուզվի:
Մուլենի կարծիքով, ԱՄՆ-ի անկումը տեղի է ունենում այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսիք են տնտեսական հզորության կրճատումը եւ վերահսկող կառույցների եւ դատական համակարգի ոչնչացումը: Միևնույն ժամանակ ամերիկյան հասարակության բարոյական արժեքները Թրամփի նախագահության ժամանակ ոչնչացման թիրախ են դարձել:
ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամը Ամերիկայի համար աղետ է, որն արագացնում է այդ երկրի անկումը և Նախագահը խիստ վնասակար է:
Մուլենը գտնում է, որ Թրամփը ԱՄՆ-ի միակ խնդիրը չէ, այլ այն, որ երկիրը կանգնած է մեծագույն երկընտրանքի առաջ, որը պետք է փոխարինվի ԱՄՆ-ում քաղաքական ղեկավարությամբ:
Մուլենն անդրադառնալով Միացյալ Նահանգների հսկայական խնդիրներին, այդ թվում `ռասիզմը, աշխատավարձի խտրականությանը, եկամտի անարդար բաշխումը եւ հասարակության բարոյականության բացակայությունը հավելեց,« Մենք քայլում ենք դեպի ճգնաժամ, Մենք ընկնում եւ կործանվում ենք»:
Այս ամերիկյան ռազմական պաշտոնյայի խոստովանումը վկայում է այն հիմնական երկընտրանքների մասին, որ Միացյալ Նահանգները կանգնած է դրանց առաջ:
Ըստ քննադատների, Ամերիկայի հզորությունը աշխարհում նվազում է:
Այս վատթարացումը ոչ միայն ընդգրկում է ԱՄՆ-կոշտ ուժը, այլ նաեւ շատ վերլուծաբանների կարծիքով,նվազել է նաև Վաշինգտոնի փափուկ ուժն աշխարհում:
Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքերով՝ ԱՄՆ-ն կործանվում է: Նրանք պատմության ընթացքում մի վիճակ են ստեղծել, որի հետեւանքը հենց սա է եւ դրա բուժումն այնքան էլ հեշտ չէ: Սա աստվածային ավանդույթ է, նրանք դատապարտված են կործանման և անհետանում են գլոբալ իշխանության հարթակից:
ԱՄՆ-ի գործունեությունը հիասթափություն է պատճառել աշխարհի բազմաթիվ երկրներ մոտ:
Վերջին տասնամյակում, աշխարհի շատ երկրների տեսակետը փոխվել է Միացյալ Նահանգների հանդեպ: Այսպիսով, ԱՄՆ-ը, որը տասնամյակներ եղել է աշխարհի առաջատար երկրների շարքում, այժմ աշխարհի ամենատելի երկիրն է: