Զարիֆ.«Իրանցիները երբեք չեն ընկրկելու ԱՄՆ-ի ճնշումների առջև»
Հակադարձելով ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանցիները երբեք չեն ընկրկելու ԱՄՆ-ի ճնշումների առջև»:
Կիրակի օրը Twitter-ի իր էջում ընդգծելով, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունները ձախողել են, Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է.«Թրամփը ցանկացած աննշան պատրվակ օգտագործում է Իրանի նկատմամբ վարած իր ձախողած քաղաքականությունը հաջող ներկայացնելու համար»:
Շաբաթ օրը, Twitter-ում գրառում կատարելով, Թրամփը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը հաջողություն է համարել երկրի արտաքին քաղաքականության համար: ՀԳՀԾ-ից դուրս գալով, Թրամփը փորձել է Իրանի ժողովրդի դեմ սաստկացնել քաղաքական ու տնտեսական ճնշումները, սակայն չի հաջողել այդ ուղղությամբ:
Պատմական փորձը ցույց է տվել, որ Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվելու ԱՄՆ-ին և ԱՄՆ նախկին նախագահների նման, Թրամփը ևս կհասկանա, որ իրանցիները երբեք չեն ընկրկելու ճնշումների առջև:
Անցած 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները ցանկացած քաղաքական ու տնտեսական ճնշում են կիրառել Իրանի ժողովրդի դեմ , սակայն արդյունքում Իրանի ժողովուրդն ավելի միասնական է դարձել և տարբեր ոլորտներում հզորացել է ԻԻՀ-ը:
Շրջափակումների ընթացքում, Իրանը մեծ հաջողություններ է արձանագրել քաղաքական, տնտեսական, ռազմական ու պաշտպանական ոլորտներում և այդ գործոնները կրկնապատկել են ԻԻՀ հզորությունը: Հետևաբար Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալով, ենթադրում էր, որ կկարողանա տնօրինել Իրանի իսլամական հանրապետությունը:
Սակայն միջազգային հանրությունն ընդդիմացավ Թրամփի կամայական քայլին և այդ երկիրն առավել քան երբևէ մեկուսացավ միջազգային բեմում: Անգամ ամերիկյան շրջանակներն ընդդիմացել են միջազգային համաձայնությունների նկատմամբ Թրամփի անուշադրությանը:
«Բրուքինգզ» ամերիկյան կենտրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պահանջներն Իրանին պարտադրելու Թրամփի կառավարության քայլերը ձախողել են: Այդ ձախողման գլխավոր պատճառը իրանցիների դիմադրությունն է ԱՄՆ-ի պահանջների դիմաց:
Իրանի իսլամական հեղափոխության 40-ամյա պատմությունը վկայում է, որ երբ ԱՄՆ-ն ուժգնացրել է իր զոռբայությունը, ավելի է մեծացել Իրանի ժողովրդի դիմադրությունը և ձախողել է ԱՄՆ-ի ռազմավարությունը: Այսօր էլ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով և Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշումները սաստկացնելով, չեն իրագործվելու Սպիտակ Տան նպատակները:
ԱՄՆ-ի կամայական մոտեցումները միայն որոշակի երկրի վնասին չեն և համաշխարհային հետևանքներ ունեն: Հետևաբար միջազգային անհրաժեշտություն է ԱՄՆ-ի նախագահի այս մոտեցման դեմ միավորվելը:
Դոնալդ Թրամփն այն պայմաններում է ՀԳՀԾ-ից դուրս գալն իր համար հաղթանակ համարում, երբ ԻԻՀ-ը Թրամփի այդ քայլով ավելի է միավորվել ու հզորացել և միջազգային հանրությունն էլ հեռացել է ԱՄՆ-ից: