Զարիֆ.«Իրանցիները երբեք չեն ընկրկելու ԱՄՆ-ի ճնշումների առջև»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105957-Զարիֆ._Իրանցիները_երբեք_չեն_ընկրկելու_ԱՄՆ_ի_ճնշումների_առջև
Հակադարձելով ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանցիները երբեք չեն ընկրկելու ԱՄՆ-ի ճնշումների առջև»:
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Ապրիլ 01, 2019 09:05 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանցիները երբեք չեն ընկրկելու ԱՄՆ-ի ճնշումների առջև»

Հակադարձելով ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանցիները երբեք չեն ընկրկելու ԱՄՆ-ի ճնշումների առջև»:

Կիրակի օրը Twitter-ի իր էջում ընդգծելով, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունները ձախողել են, Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է.«Թրամփը ցանկացած աննշան պատրվակ օգտագործում է Իրանի նկատմամբ վարած  իր ձախողած քաղաքականությունը հաջող ներկայացնելու համար»:

Շաբաթ օրը, Twitter-ում գրառում կատարելով, Թրամփը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը հաջողություն է համարել երկրի արտաքին քաղաքականության համար: ՀԳՀԾ-ից դուրս գալով, Թրամփը փորձել է Իրանի ժողովրդի դեմ սաստկացնել քաղաքական ու տնտեսական ճնշումները, սակայն չի հաջողել այդ ուղղությամբ:

Պատմական փորձը ցույց է տվել, որ Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվելու ԱՄՆ-ին և ԱՄՆ նախկին նախագահների նման, Թրամփը ևս կհասկանա, որ իրանցիները երբեք չեն ընկրկելու ճնշումների առջև:

Անցած 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները ցանկացած քաղաքական ու տնտեսական ճնշում են կիրառել Իրանի ժողովրդի դեմ , սակայն արդյունքում Իրանի ժողովուրդն ավելի միասնական է դարձել և տարբեր ոլորտներում հզորացել է ԻԻՀ-ը:

Շրջափակումների ընթացքում, Իրանը մեծ հաջողություններ է արձանագրել քաղաքական, տնտեսական, ռազմական ու պաշտպանական ոլորտներում և այդ գործոնները կրկնապատկել են ԻԻՀ հզորությունը: Հետևաբար Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալով, ենթադրում էր, որ կկարողանա տնօրինել Իրանի իսլամական հանրապետությունը:

Սակայն միջազգային հանրությունն ընդդիմացավ Թրամփի կամայական քայլին և այդ երկիրն առավել քան երբևէ մեկուսացավ միջազգային բեմում: Անգամ ամերիկյան շրջանակներն ընդդիմացել են միջազգային համաձայնությունների նկատմամբ Թրամփի անուշադրությանը:

«Բրուքինգզ» ամերիկյան կենտրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պահանջներն Իրանին պարտադրելու Թրամփի կառավարության քայլերը ձախողել են: Այդ ձախողման գլխավոր պատճառը իրանցիների դիմադրությունն է ԱՄՆ-ի պահանջների դիմաց:

Իրանի իսլամական հեղափոխության 40-ամյա պատմությունը վկայում է, որ երբ ԱՄՆ-ն ուժգնացրել է իր զոռբայությունը, ավելի է մեծացել Իրանի ժողովրդի դիմադրությունը և ձախողել է ԱՄՆ-ի ռազմավարությունը: Այսօր էլ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով և Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշումները սաստկացնելով, չեն իրագործվելու Սպիտակ Տան նպատակները:

ԱՄՆ-ի կամայական մոտեցումները միայն որոշակի երկրի վնասին չեն և համաշխարհային հետևանքներ ունեն: Հետևաբար միջազգային անհրաժեշտություն է ԱՄՆ-ի նախագահի այս մոտեցման դեմ միավորվելը:

Դոնալդ Թրամփն այն պայմաններում է ՀԳՀԾ-ից դուրս գալն իր համար հաղթանակ համարում, երբ ԻԻՀ-ը Թրամփի այդ քայլով ավելի է միավորվել ու հզորացել և միջազգային հանրությունն էլ հեռացել է ԱՄՆ-ից: