Իրանն ու Ռուսաստանը ազդեցիկ դերակատարներ նավթի համաշխարհային շուկայում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105984-Իրանն_ու_Ռուսաստանը_ազդեցիկ_դերակատարներ_նավթի_համաշխարհային_շուկայում
Մոսկվայում Իրանի նավթի նախարարը և ՌԴ էներգետիկայի նախարարը մտքերի փոխանակում են կատարել նավթի շուկայի վերջին իրադարձությունների և էներգետիկայի ոլորտում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2019 09:06 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը ազդեցիկ դերակատարներ նավթի համաշխարհային շուկայում

Մոսկվայում Իրանի նավթի նախարարը և ՌԴ էներգետիկայի նախարարը մտքերի փոխանակում են կատարել նավթի շուկայի վերջին իրադարձությունների և էներգետիկայի ոլորտում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման շուրջ:

Երկուշաբթի օրը, Բիժան Նամդար Զանգյանեն և Ալեքսանդր Նովակը Մոսկվայում բանակցել են այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի քաղաքականությունների պատճառով, նավթի շուկայի վիճակը խոցելի է:

Իրանը և Ռուսաստանը, որպես էներգետիկ ոլորտում երկու հիմնական դերակատարներ, զգալի դեր են խաղում աշխարհի էներգետիկ հավասարություններում: Հաշվի առնելով էներգիայի համաշխարհային շուկաներում տիրող փխրուն վիճակը, ներկայիս առավել քան երբևէ կարևոր է Թեհրան-Մոսկվա համագործակցությունների ընդլայնումը:

Իր էներգետիկ քաղաքականության շրջանակում, ԱՄՆ-ը շարունակ շրջափակման է ենթարկում նավթի խոշոր արտադրողներին, այդ թվում Իրանին ու Վենեսուելային և Ռուսաստանը ևս ԱՄՆ-ի շրջափակման քաղաքականության թիրախում է գտնվում:հաշվի առնելով այն իրողությունը, որ նավթի առաջարկի ու պահանջարկի շուկայում կայունություն չի տիրում, հույժ նշանակալի է Իրան-Ռուսաստան համագործակցությունը:

Նշելով, որ Իրան-Ռուսաստան հարաբերություններն ընդլայնվում են ճշտված ծրագրի համաձայն, Ալեքսանդր Նովակն ասել է.«Երկու երկրի ղեկավարները իրագործում են համագործակցությունների ընդլայնման քաղաքականությունը»:

Բիժան Նամդար Զանգյանեն ևս նշել է, որ Նովակի հետ հանդիպման ժամանակ, համաձայնություն է կայացել որպես նավթ արտահանող երկրներ ընդլայնվեն Իրան-Ռուսաստան երկկողմ համագործակցությունները:

Որպես ՕՊԵԿ-ի անդամ և որպես ՕՊԵԿ-ից դուրս մի դերակատար Իրանի ու Ռուսաստանի կառուցողական համագործակցությունը կարևոր դեր ունի նավթի շուկայի միջազգային հավասարություններում: Այս համագործակցությունը հանգեցրեց ՕՊԵԿ-ի նավթարդյունահանման նվազեցման ռազմավարական համաձայնագրին՝ նպատակ ունենալով համաշխարհային շուկաներում կայունացնել նավթի գները և կանխեց շուկայում մթնոլորտի ճգնաժամային դառնալը:

2018թ. հունիսին, Վիեննայում կայացած նավթի նախարարների նիստում, ՕՊԵԿ-ի անդամները որոշեցին կայուն պահել կազմակերպության արտադրաչափը, որոշվեց նաև ուժի մեջ պահել արդյունահանման նվազումը մինչև օրական մեկ միլիոն 800 հազար բարելի:

Այդ համաձայնությունը ուժի մեջ է եղել մինչև 2018թ. դեկտեմբերի 6-ին, Վիեննայում կայացած նիստը: ՕՊԵԿ-ի պատմական համաձայնությունը կայացել է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ՕՊԵԿ-ում իր դաշնակիցներից, հատկապես Սաուդյան Արաբիայից պահանջել է ավելացնել նավթի արդյունահանումը:

Նկատի առնելով նավթի շուկայում տիրող վիճակը և ԱՄՆ-ի շրջափակման քաղաքականությունը, առավել քան երբևէ կարևորվումէ Իրան-Ռուսաստան համագործակցությունը և երկու երկիրը էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության շրջանակում կարող են ապահովել իրենց կարիքները:

Այսօր Իրաննո ւ Ռուսաստանը որպես երկու վստահելի գործընկերներ, բազմակողմանի համագործակցություն ունեն և միմյանց կարիքներն ապահովելուց բացի, զգայնությամբ հետևում են էներգետիկ ոլորտում համաշխարհային հավասարություններին:

Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը շարունակում է շրջափակման ենթարկել Իրանին և մյուս խոշոր նավթ արդյունահանողներին, ԻԻՀ պաշտոնատարների համար մեծ նշանակություն ունի որպես միջազգային հավասարություններում ազդեցիկ դերակատարներ՝ Թեհրանի ու Մոսկվայի հարաբերությունների ընդլայնումը: