Գուայդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Վենեսուելայի գերագույն դատարանի քայլը
Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Ընդդիմության առաջնորդ և ինքնահռչակ նախագահ Խուան Գուադոյի կողմից երկրի իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերն օրըստօրե ինտենսիվանում են: Գուայդոյին ուղղակիորեն ու բացահայտորեն աջակցում է Միացյալ Նահանգները: Գուայդոն ամեն ինչ անում է Վենեսուելայի իրավիճակը սրելու համար,որպեսզի այդպիսով կարողանա մարտահրավերներ նետել Մադուրոյին:
Վենեսուելայի ձախամետ կառավարության և այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի պլանների առաջմղման գործում Գուայդոյի ուղղակի դերակատարությունը հաշվի առնելով, Վենեսուելայի գերագույն դատարանը մտադիր է Գուայդոյին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Դատարանը Գուայդոյին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը ներկայացրել է Ազգային հիմնադիր ժողով: Վենեսուելայի գերագույն դատարանի ղեկավար Մաքլ Մորենոն անդրադառնալով Վենեսուելայի օրինական կառավարության ընդդիմադիրների պարագլուխ Գուայդոյի կողմից ազգային անվտանգության դեմ կատարված քայլերին, Ազգային հիմնադիր ժողովի նախագահին կոչ է արել Գուայդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վճիռ կայացնել,քանի որ վերջինս գերագույն դատարանի կայացրած վճիռները խախտել է:
Մորենոն նաև ընթերցեց մի քանի վճիռներ,որոնք հավանաբար կայացվելու են Գուայդոյի վերաբերյալ: Այդ վճիռներից է՝ երկիրը լքելու և գույքի գնման ու վաճառքի վրա դրված արգելքը: Վենեսուելայի գերագույն դատարանի ղեկավարը հստակեցրել է.«Վենեսուելայում արգելափակելու են Գուայդոյի բանկային հաշիվները»:
Խուան Գույադոն 2019 թվականի փետրվարի 23-ին անցնելով Կոլումբիայի սահմանը խախտեց դատարանի կողմից դրված երկրի սահմանները լքելու արգելքը:
2019 թվականի հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ՝ Խուան Գույադոն իրեն հռչակեց Վենեսուելայի նախագահ և ԱՄՆ-ն , շատ եվրոպական ու լատինամերիկյան երկրներ աջակցություն հայտնեցին նրան: ՄԱԿ-ը ևս ընդդիմանալով Վենեսուելայում ցանկացած ռազմական միջամտությանը, ընդգծել է այդ երկրում երկխոսության վրա հիմնված քաղաքական լուծումներ կիրառելու անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի փոխխոսնակ Ֆարհան Հաղը հստակեցրել է.«ՄԱԿ-ը համոզված է,որ Վենեսուելայում բոլոր հակամարտ կողմերը պետք է կանխեն այդ երկրում լարվածության սրմանը հանգեցնող ցանկացած քայլ»:
Ռուսաստանն այդ երկրում ԱՄՆ-ի քայլերը ՄԱԿ-ի կանոնագրի խախտում է հայտարարել: Լատինական Ամերիկայի հարցերով փորձագետ Հեսան Ալ-Զինի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունն իր բոլոր ջանքերն ի գործ է դնում Վենեսուելային համաշխարհային համակարգից դուրս բերելու և քաղաքական ու տնտեսական ոլորտներում միլիարդավոր դոլարների հասնող Ռուսաստան-Վենեսուելա կարևոր պայմանագրերը չեղարկելու համար, սակայն Ռուսաստանն ամենայն լրջությամբ դիմակայելու է ԱՄՆ-ի ջանքերին:
Վաշինգտոնը ներկայումս կենտրոնացել է Վենեսուելայի ձախամետ կառավարության և Մադուրոյի դեմ տնտեսական միջոցներ կիրառելու վրա, և միաժամանակ այդ երկրին սպառնում է ռազմական ուժով:
Իսպանիայի ԱԳ նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին փոխարինողի և այդ բնագավառում ՆԱՏՕ-ի համագործակցության մասին: