Եվրոպական եռյակը պնդումը՝ Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ համաքայլ քաղաքականություն Վաշինգտոնի հետ
Իրանի միջուկային համաձայնությունը ձեռք է բերվել 2015 թ. հունիսին Իրանի եւ «5 + 1» -ի միջեւ, Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների եւ միջուկային պատժամիջոցների վերացման վերաբերյալ:
Թեհրանի տեսակետից այս բանաձեւը միայն սահմանափակվում է Իրանի միջուկային հարցով եւ չի ներառում արեւմտյան պահանջներ, այդ թվում տարածաշրջանային քաղաքականությունը եւ Իրանում հրթիռային ծրագրերը:
Թրամփը պնդում է, որ ՀԳՀԾ-նչի կարողացել դադարեցնել Իրանի միջուկային գործողությունները եւ բավարարել ԱՄՆ շահերը, հատկապես` սահմանափակել Իրանի տարածաշրջանային քաղաքականություն և հրթիռային ծրագրերը:
Այժմ, եվրոպացիները, ովքեր պնդում են, որ աջակցում են ՀԳՀԾ-ի պահպանմանը Վաշինգտոնի նման անհիմն հավակնություններ են ներկայցնում Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ:
Եվրոպական եռյակը (Գերմանիա, Ֆրանսիա եւ Բրիտանիա) երկուշաբթի օրը, ապրիլի 2-ին, մինամակով դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և կոչ են արել մի զեկույց ներկայացնել Իրանի բալիստիկ հրթիռների գործունեության մասին:
ՄԱԿ-ում այս երեք եվրոպական երկրների ներկայացուցիչները մեղադրեցին Իրանին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձեւը խախտելու մեջ:
ՄԱԿ-ում Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները երեքշաբթի հայտարարել են, որ Իրանի հրթիռային տեխնոլոգիաների զարգացումը, Իրանը արբանյակային հրթիռի գործարկման եւ երկու բալիստիկ հրթիռների փորձարկումը, հակասում է Անվտանգության խորհրդի բանաձեւին:
Բանաձեւը կոչ է անում Իրանին ձեռնպահ մնալ ցանկացած միջուկային հրթիռների արտադրումը, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել:
Այս երեք եվրոպական երկրներն այն պայմաններում են պնդում որ Իրանի հրթիռային ծրահրերը հակասում է Անվտանգության խորհրդի բանաձեւին, երբ այս բանաձեւը ոչ պարտադիր ոճով կոճ է արել Իրանին չփորձարկել այնպիսի հրթիռներ, որոնք նախագծված են միջուկային մարտագլխիկների կրելու հնարավորությունով:
Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ իր հրթիռներից ոչ մեկը նախագծված չէ միջուկային մարտագլխիկներ կրելու համար: Իրանի հրթիռային զինանոցը պաշտպանական բնույթ ունի եւ ստեղծվել է Իրանի զսպման դոկտրինի համաձայն: Իրանի հրթիռային փորձարկումները կատարվում են նաեւ բալիստիկ հրթիռների կարողությունների բարելավման համար: Արբանյակային հրթիռները նույնպես գտնվում են Իրանի տիեզերական զարգացման գործընթացում, որը չունի արգելող միջազգային կանոններ:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը էլ կոչ է արել եվրոպական երկրներին հրաժարվել երկակի ստանդարտներից եւ ընդգծել է որ Իրանի իրավունքն է շարունակել տիեզերական և հրթիռային փորձորկումները :
Վերջին երեք տարիների ընթացքում Անվտանգության խորհուրդը քննարկել է Իրանի հրթիռային եւ տիեզերական ծրագրերը և հայտարարել է որ այն չի հակասում Անվտանգության Խորհրդի թիվ 2231 բանաձեւին: Եվրոպացիները ավելի լավ է ԱՄՆ-ի հետ համահունչ ՀԳՀԾ-ից դուրս պնդումներ անելու փոխարեն կատարեն իրենց պարտականությունները, ինչպիսիք են Իրանի հետ ֆինանսական մեխանիզմը իրականացնելու հնարավորությունը: